«Արշակ Գ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Հետ է շրջվում 541498 խմբագրումը)
|իշխանություն= [[378]]–[[390]] թթ.
|հայր=[[Պապ]]
|հաջորդող=[[Խոսրով ԳԴ]]
|երեխաներ=
|տոհմ= [[Արշակունիներ]]
==Կառավարումը==
 
[[Մանվել Մամիկոնյան]] սպարապետը, գահընկեց անելով [[Վարազդատ]] թագավորին, Հայոց գահին բարձրացրել է մանկահասակ Արշակին՝ դառնալով նրա նախնակալը։ Արշակի կրտսեր եղբայր [[Վաղարշակ]]ը դարձել է թագավորի աթոռակիցը։ Սակայն Արշակի թագավորությունը եղել է անվանական, երկիրը կառավարել է Մանվել Մամիկոնյանը։ Պարսից [[Շապուհ II]] արքան սիրաշահել է Արշակին և հայ նախարարներին՝ կամենալով իր կողմը գրավել նրանց, կանխել [[Հայաստան]]ի և [[Հռոմ]]ի մերձեցումը։ Նա Հայաստան է ուղարկել զորաբանակ, որի հրամանատարը տիրացել է երկրի իշխանությանը, հայ նախարարներին ստիպել հարկ վճարել Պարսից արքունիքին։ Մանվել Մամիկոնյանը, չհանդուրժելով այս արարքը, պարսկական զորաբանակը դուրս է վանել երկրից։ Այնուհետև առժամանակ Հայաստանում տիրել է համեմատաբար խաղաղ իրավիճակ։ Սակայն [[384]]–ից հետո Պարսկաստանի ու Հռոմի միջև բանակցություններ են սկսվել Հայաստանի բաժանման շուրջ։ [[Փավստոս Բյուզանդ]]ի վկայությամբ, Մանվել Մամիկոնյանը [[384]]–ին՝ վախճանվելուց առաջ, հատուկ գրությամբ Հայաստանը և Արշակ թագավորին «հանձնել է» Հռոմի կայսրին։ [[385]]–ին Արշակը ստիպված հեռացել է հռոմեական Հայաստան՝ ապաստանելով [[Եկեղյաց գավառ]]ում։ Դրանից հետո Շապուհ II Հայոց գահը հանձնել է [[Խոսրով ԳԴ]] Արշակունուն։ [[387]]–ից հետո, երբ անդամատվել է Հայաստանը, հռոմեական մասում խաղաղությամբ, բայց կայսրությունից կախյալ թագավորել է Արշակը, որի մահից հետո կայսրությունը այլևս թագավոր չի կարգել իր տիրապետության ներքո գտնվող [[Հայաստան]]ում։
 
[[Կատեգորիա:Հայոց արքաներ]]
{{ՀՍՀ}}
{{ծանոթագրություններ|#[[Հայկական սովետական հանրագիտարան]], հատոր 2, էջ 106}}
{{Հայոց արքաներ}}
 
17 101

edits