«Ջուլի Քրիստի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
Ծնողների ամուսնալուծությունից հետո Ջուլին մոր հետ տեղափոխվում է գավառական Ուելս, որտեղ էլ մկրտվում է [[անգլիական եկեղեցի|անգլիական եկեղեց]]ում: Մինչև դեռահասության տարիքին հասնելը, Ջուլիին մի քանի անգամ հեռացնում են դպրոցից. արդյունքում նա տեղափոխվում է Վայքոմի գիշերօթիկ դպրոց: Այս դպրոցում էլ Ջուլին կատարում է իր առաջին բեմական փորձերը [[Բերնարդ Շոու]]ի «Սենթ Ջոն» պիեսի բեմականացման մեջ:
Ավելի ուշ նա ընդունվում է խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց<ref>{{cite web|last=Sirota|first=David|url=http://archive.salon.com/people/bc/2001/06/12/julie_christie/index.html|title=Salon.com|publisher=Archive.salon.com|date=12 June 2001|accessdate=30 May 2010}}</ref>:
 
== Կարիերա ==
Իր բեմական առաջնախաղը Ջուլի Քրիստին կատարեց 1957 թվականին, նրա առաջին էկրանային դերերը բրիտանական հեռուստատեսությունում էին: Նրա առաջին հաջողությունը 1961 թվականին [[ԲիԲիՍի]]-ի նկարահանած «A for Andromeda» գիտաֆանտաստիկ սերիալում կատարած դերն էր: Առաջին «Ջեյմս Բոնդ» ֆիլմի մեջ Հանի Ռիդերի դերի համար առաջարկվում է նրա թեկնածությունը, սակայն պրոդյուսեր Ալբերտ Բրոկոլիի կարծիքով նրա կրծքերը չափազանց փոքր էին դերին հավակնելու համար<ref>[http://articles.nydailynews.com/1995-11-12/entertainment/17984673_1_bond-girls-albert-r-broccoli-bond-women/2 "Kiss Of Death"], 12 November 1995, ''New York Daily News''</ref>: 1962 թվականին Քրիստին նկարահանվում է մի շարք խաղարկային ֆիլմերում, կատարելով գլխավոր դերեր: Նրա բեկումնային դերը սակայն Լիզի դերն էր «Ստախոս Բիլլին» (1963թ.) ֆիլմում, որի համար նրան շնորհվեց BAFTA մրցանակ<ref>{{cite news| url=https://www.theguardian.com/stage/2010/sep/01/billy-liar-tom-courtenay-julie-christie|location=London|work=The Guardian|title=Billy Liar – still in town|first=Laura|last=Barton|date=1 September 2010}}</ref>:
Լայֆ ամսագիրը 1965 թվականը հայտարարեց «Ջուլի Քրիստիի տարի», երբ երիտասարդ դերասանուհին միջազգային ճանաչում ձեռք բերեց «Սիրելիս» (1965 թ.) ֆիլմում խաղացած անբարոյական մոդելի դերի համար: Քրիստին, որը ձեռք էր բերել գլխավոր հերոսուհու դերը դերընտրության ժամանակ պայքարելով [[Շիրլի ՄաքԼեյն]]ի հետ<ref name="Julie Christie Biography at Yahoo! Movies">{{cite web|url=https://movies.yahoo.com/person/julie-christie/biography.htm|title=Julie Christie Biography at Yahoo! Movies}}</ref>, իր դերակատարման համար արժանացավ բազմաթիվ գովասանքների և շահեց լավագույն դերասանուհու ակադեմիական մրցանակ:
1965 թվական Քրիստին գլխավոր դերեր է կատարում ևս երկու ֆիլմերում՝ նախ որպես Դեյզի Բաթլզ «Երիտասարդ Քասիդին» ֆիլմում, որը պատմում էր իռլանդացի դրամատուրգ Շոն Օ՛Քասիի կյանքի մասին: Ֆիլմի ռեժիսորներն էին Ջեկ Քարդիֆը և [[Ջոն Ֆորդ]]ը: Քրիստիի մյուս դերակատարումը [[Դևիդ Լին]]ի «Դոկտոր Ժիվագո» ֆիլմում խաղացած Լարա Անտիպովայի դերն էր: Ֆիլմն ունեցավ ապշեցուցիչ հաջողություն, իսկ Քրիստիի դերը դարձավ իր ամենահայտնին<ref name="Julie Christie Biography at Yahoo! Movies"/>: 2016 թվականին «Դոկտոր Ժիվագոն» ընդգրկվեց «Բոլոր ժամանակների ամենաշահութաբեր ֆիլմերի» ցուցակում՝ գրավելով 8-րդ տեղը<ref>{{cite web|url=http://www.boxofficemojo.com/movies/?id=doctorzhivago.htm|title=Doctor Zhivago (1965)|publisher=Box Office Mojo|date=22 December 1965}}</ref>:
 
== Անձնական կյանք ==
1960-ականների սկզբին Քրիստին հանդիպում էր դերասան Թերենս Սթեմփի հետ<ref name="Julie Christie Biography at Yahoo! Movies"/>: 1965 թվականին, սակայն, նա նշանվում է արվեստի ուսուցիչ Դոն Բեսանի հետ<ref>''Julie Christie'', Anthony Hayward (Robert Hale, 2000)</ref>: Այժմ նա ամուսնացած է «The Guardian» ամսագրի լրագրող Դունկան Քեմփբելի հետ: Նրանք միասին են ապրում 1979 թվականից ի վեր<ref>{{cite web|url=http://www.tvguide.com/celebrities/julie-christie/bio/159336|title=Julie Christie Biography|work=TV Guide}}</ref>, սակայն նրանց հարսանիքի կոնկրետ ամսաթիվը վիճելի է: 2008 թվականին լուրեր տարածվեցին, թե զույգն աննկատ ամուսնացել է մի քանի ամիս առաջ՝ 2007 թվականի նոյեմբերին, Հնդկաստանում<ref>{{cite news|url=http://film.guardian.co.uk/news/story/0,,2249161,00.html|work=The Guardian|location=London|title=Julie Christie gets married|date=30 January 2008|accessdate=7 May 2010}}</ref>, որը Քրիստին համարեց «անհեթեթություն» ավելացնելով. «արդեն մի քանի տարի է, ինչ ես ամուսնացած եմ, մի՛ հավատացեք այն ամենին, ինչ կարդում եք թերթերում»<ref>{{cite web|url=http://www.people.com/people/article/0,,20177380,00.html|title=Oscar Nominee Julie Christie: I've Been Married for Years|author=Dimi Gaidatzi|date=11 February 2008|publisher=People.com}}</ref>:
Տող 17 ⟶ 19՝
{{ծանցանկ}}
 
{{DEFAULTSORT:Քրիստի, Ջուլի}}
[[Կատեգորիա:Բրիտանացի դերասաններ]]
[[Կատեգորիա:Օսկարակիրներ]]