«Բակտրիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Файл:BactriaMap.jpg|thumb|right|350px|]]
 
 
 
 
 
'''Բակտրիա''' պատմական երկիր [[Ամուդարյա]] գետի միջին և վերին հոսանքներում: Ընդգրկել է ներկայիս [[Ուզբեկստան]]ի և [[Տաջիկստան]]ի հարավային, [[Աֆղանստան]]ի հյուսիսային շրջանները: Մ.թ.ա 1-ին հազարամյակի 1-ին կեսին եղել է զարգացած երկրագործական մշակույթ ունեցող վաղ ստրկատիրական պետություն` Բակտրա կենտրոնով: Մ.թ.ա. VI-IV դդ. իբրև առանձին կուսակալություն մտել է [[Աքեմենյան պետություն|Աքեմենյան պետության]] մեջ: Մինչև մ.թ.ա. III դ. կեսը ենթարկվել է հունա-մակեդոնական տիրապետությանը: Մ.թ.ա. մոտ 250-ին եպարքոս [[Դիոդոտոս]]ը, օգտվելով [[Սելևկյան պետություն|Սելևկյան պետության]] թուլացումից, Բակտրիան հռչակել է անկախ թագավորություն, որտեղ իշխել են հելլենները և տեղացի հելլենացած վերնախավերը: Դիոդոտոս թագավորը և հաջորդները նվաճել են Սողդը, Մարզիանան: Մ.թ.ա. մոտ 175-ին Հունա-Բակտրիական այդ թագավորության զգալի մասն առանձնացել է` կազմելով Հունա-Հնդկական թագավորություն: Մ.թ.ա. 140-130-ին, միջինասիական ժողովուրդնորի հակահունական շարժումների, ինչպես նաև թոխարների և վաչկատուն այլ ցեղերի ներխուժումների պատճառով Բակտրիայի թագավորությունը վերացել է, և նրա տարածքում առաջացել է [[Քուշանական թագավորություն]]ը:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բակտրիա» էջից