«Պլաստմասսա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
 
Մյուս տեսակները ([[անգ]]. thermoset; elastomer) հալման, ձևավորման և եռակցման չեն երթարկվում։
 
Պլաստմասսաները սինթետիկ կամ կիսասինթետիկ ամենաբազմազան պոլիմերներից կազմված նյութեր են, որոնք հեշտությամբ մշակման են ենթարկվում և կարող են կաղապարվել՝ վերափոխվելով պինդ առարկայի:
 
[[Պլաստիկություն]]ը այն բոլոր նյութերի գլխավոր հատկությունն է, որոնք կարող են անդառնալիորեն դեֆորմացվել առանց կոտրվելու: Սակայն կաղապարման ենթարկվող պոլիմերների դասում այդ հատկանիշն այնքան լայն ընդգրկում ունի, որ դրանց ներկա անվանումն ինքնին բխում է հենց այդ առանձնահատկությունից:
 
Պլաստմասսաները տիպականորեն մոլեկուլյար բարձր զանգվածի օրգանական պոլիմերներ են, հաճախ նաև այլ նյութեր են պարունակում: Դրանք սովորաբար սինթետիկ են, մեծամասամբ ստացվում են նավթաքիմիական նյութերի մշակմամբ, սակայն կան նաև մի ամբողջ շարք տարբերակներ, որոնք պատրաստվում են հացահատիկից ստացվող պոլիլակտիկ թթվից կամ բամբակի լինտերից ստացվող ցելյուլոզից<ref>[https://web.archive.org/web/20100317004747/http://www.americanchemistry.com/s_plastics/doc.asp?CID=1571&DID=5972 Life cycle of a plastic product]. Americanchemistry.com. Retrieved 2011-07-01.</ref>:
 
Ցածր արժեքի, հեշտությամբ մշակման ենթարկվելու, անջրաթափանցության և բազմազանության շնորհիվ պլաստմասսաներն ամենալայն ընդգրկումով օգտագործվում են բազմաթիվ արտադրատեսակներում՝ սկսած թղթի ամրակներից և վերջացրած տիեզերանավերով: Շատ դեպքերում դրանց գերադասում են ավանդական նյութերից՝ փայտից, քարից, ոսկրից, կաշվից, մետաղից, ապակուց:
Զարգացած տնտեսություններում կիրառվող պլաստմասսաների շուրջ մեկ երրորդն օգտագործվում է փաթեթավորման, մոտավորապես այդքան էլ՝ շինարարական նպատակներով (որպես խողովակներ, սանտեխնիկական նյութեր և այլն): Պլաստմասսաների լայնորեն կիրառման մյուս բնագավառներն են ավտոմեքենաշինությունը, կահույքի և խաղալիքների արտադրությունը: Զարգացող երկրներում այդ ցուցանիշները կարող են տարբերվել վերոնշյալներից (օրինակ՝ Հնդկաստանում փաթեթավորման նպատակով օգտագործվում է երկրում կիրառվող պլաստմասսաների ամբողջ զանգվածի 42 տոկոսը):
 
Պլաստմասսաները լայնորեն կիրառվում են նաև բժշկության բնագավառում՝ որպես պոլիմերային իմպլանտներ, բժշկական բազմազան այլ հարմարանքներ:
 
Աշխարհի առաջին ամբողջապես սինթետիկ պլաստմասսան՝ ''բեյքլիտ''ը, հայտնագործվել է 1907 թվականին, Նյու Յորքում, Լեո Բեյքլանդի կողմից<ref name=Landmark>{{cite web|last1=American Chemical Society National Historic Chemical Landmarks|title=Bakelite: The World's First Synthetic Plastic|url=http://www.acs.org/content/acs/en/education/whatischemistry/landmarks/bakelite.html|accessdate=23 February 2015}}</ref>, ով հենց ինքն էլ հորինել ու գործածության մեջ է դրել 'plastics' ''պլաստմասսա'' եզրույթը<ref>{{Cite book|url=https://books.google.com/?id=_9WGar3yxsAC&pg=PA11&lpg=PA11&dq=Baekeland%20coined#v=onepage&q=Baekeland%20coined&f=false|title=Fantastic Recycled Plastic: 30 Clever Creations to Spark Your Imagination|first1=David|last1=Edgar|first2=Robin|last2=Edgar|year=2009|publisher=Sterling Publishing Company, Inc.|via=Google Books|isbn=978-1600593420}}</ref>: Բազմաթիվ քիմիկոսներ են իրենց ավանդը ներդրել պլաստմասսաների ուսումնասիրման և ստեղծման ասպարեզներում, այդ թվում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Հերման Սթոդինգերը, ում շնորհվել է նաև «Պոլիմերային քիմիայի հայր» պատվանունը, և Հերման Ֆրենսիս Մարկը, ով հայտնի է «Պոլիմերային ֆիզիկայի հայր» պատվանունով<ref>{{Cite book|url=https://books.google.com/?id=0qFQ5OuKoy8C&pg=PA58&dq=%22father%20of%20polymer%22#v=onepage&q=%22father%20of%20polymer%22&f=false|title=Polymer Chemistry: Introduction to an Indispensable Science|first=David M.|last=Teegarden|year=2004|publisher=NSTA Press|via=Google Books|isbn=978-0873552219}}</ref>:
 
Քսաներորդ դարում պլաստմասսաների կիրառման ծավալների հսկայածավալ ընդլայնումը, նկատի առնելով անգործածելի դառնալու, աղբի վերածվելու դեպքում դրանց քայքայման խիստ դանդաղ ընթացքը, հանգեցրեց բնապահպանական բնույթի մտահոգությունների: Դարավերջին այդ հիմնախնդրի լուծման ուղիներից մեկը դարձավ պլաստմասսայե աղբի վերամշակման կազմակերպումը:
 
==Ստուգաբանություն==
'''''[[wikt:plastic|Plastic]]''''' բառն առաջացել է [[Greek language|հունարեն]] πλαστικός (''plastikos'') բառից, որ նշանակում է "ձևավորվելու, կաղապարվելու ունակ" կամ πλαστός (''plastos'') ձևույթից, որ նշանակում է "կաղապարված".<ref>[http://www.perseus.tufts.edu/cgi-bin/ptext?doc=Perseus%3Atext%3A1999.04.0057%3Aentry%3D%2383506 Plastikos, Henry George Liddell, Robert Scott, ''A Greek-English Lexicon'', at Perseus]. Perseus.tufts.edu. Retrieved on 2011-07-01.</ref><ref>[http://www.etymonline.com/index.php?search=plastic&searchmode=none Plastic, Online Etymology Dictionary]. Etymonline.com. Retrieved on 2011-07-01.</ref>:
 
== Հղումներ ==