«Ծածան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
'''Ծածան''' ([[լատ.]]` Cyprinus carpio), [[ծածանաձկներ]]ի կարգի, [[ծածանների ընտանիք]]ի [[ձուկ]]։ Հայաստանում տարածված է [[Արաքս]], [[Ախուրյան գետ|Ախուրյան]], [[Մեծամոր (գետ)|Մեծամոր]], [[Հրազդան (գետ)|Հրազդան]], [[Արփա]], [[Քասաղ (գետ)|Քասաղ]] գետերում, [[Արփի լիճ|Արփի լճում]], [[Արարատի մարզ|Արարատ]]յան ՀԲ դաշտի ջրանցքներում, արհեստական լճակներում։ Հանդիպում է նաև [[Ախուրյանի ջրամբար|Ախուրյանի]], [[Ապարանի ջրամբար|Ապարանի]] և մի շարք այլ ջրամբարներում (եզակի առանձնյակներ որսվել են նաև [[Սևանա լիճ|Սևանա լճում]])։
 
Մարմնի երկարությունը մինչև 1 [[մ]] է, քաշը՝ 12 [[կգ]]։ Թեփուկները խոշոր են, ոսկեգույն։ Բեղիկները 2 զույգ են։ Մեջքի լողակը երկար է, հետույքային լողակում ունի ոսկրյա, սղոցաձև ճառագայթ։ Ապրում է [[Միջերկրական ծով|Միջերկրական]], [[Սև ծով|Սև]], [[Կասպից ծով|Կասպից]], [[Արալյան ծով]]երի ավազաններում, Հայաստանում՝ [[Արփի լիճ|Արփի լճում]], [[Արարատյան դաշտ]]ի ջրավազաններում, կլիմայավարժեցված է [[Ստեփանավան]]ի շրջանի լճակներում։ Ձվադրում է բաժիններով, [[հունիս]]-[[հուլիս]] ամիսներին, դնում մինչև 1,5 [[մլն]] [[ձկնկիթ]]։ Սնվում է [[անողնաշարավորներ|անողնաշարավոր]] կենդանիներով, ջրային [[բույս]]երով։ Ընտանեցված ծածանը կոչվում է «կարպ», որը լճակային տնտեսության ամենատարածված տեսակն է։
 
==Արտաքին կառուցվածք==
Տող 8.
Ալանային ատամները եռաշարք են։ Պոչային լողակը համեմատաբար խոր կտրվածքով է։ Մեջքային լողակը երկար է՝ 23-27 ճառագայթով, հետնալողակը՝ կարճ՝ 8 ճառագայթով։ Մեջքային լողակի և հետնալողակի վերջին չճյուղավորված ճառագայթները հաստացած են և կրում են կեռ ու երկշարք փոքրիկ ատամիկներ։ Խռիկային առէջները 22-27 հատ են։ Մեջքը և գլխի վերին մասը մուգ մոխրագույն են կամ գորշ, մոխրականաչավուն, կողքերը՝ դեղնաոսկեգույն, փորիկը՝ սպիտակավուն կամ դեղնավուն։
 
Մարմնի [[թեփուկ]]ներիցթեփուկներից յուրաքանչյուրը (բացառությամբ փորիկի ու կողքերի ամենաստորին հատվածի) արտաքին մասում ունի մուգ եզրագիծ։ Մեջքային և պոչային լողակները մոխրագույն են, մուգ մոխրագույն, գորշ, գրեթե սև։ Պոչային լողակի ստորին բլթակը հաճաիս կարմրակամ նարնջամոխրագույն է, կրծքային լողակները՝ մոխրագույն, փորայինները՝ նաև դեղնամոխրագույն, նարնջամոխրագույն։ Հետնալողակը դեղին է կամ նարնջագույն։ Աչքի [[ծիածանաթաղանթ]]ը ոսկեգույն է, վերին մասում՝ մոխրագույն։
 
== Բազմացում և զարգացում ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ծածան» էջից