«Իսայաս Աֆևերկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
 
=== Էրիթրեայի նախագահ ===
1993 թվականի ապրիլի 23—25–ին Էրիթրեայում տեղի է ունեցել հանրաքվե՝ անկախության վերաբերյալ, որի արդյունքում քվեարկողների 99,83 % արտահայտվել են Եթովպիայից անկախանալու օգտին<ref name="Выборы">{{cite news| url=http://africanelections.tripod.com/er.html| publisher=AFRICAN ELECTIONS DATABASE|title=Elections in Eritrea| lang=en}}</ref>։ Նույն հանրաքվեի արդյունքներով Աֆեվերկին դարձել է նոր պետության ղեկավարը։ Մայիսի 24–ին Իսայաս Աֆեվերկին ընտրվել է անկախ Էրիթրեայի առաջին նախագահ։ Շուտով ընտրվել է սահմանադրական ժողով, որը 1997 թվականին ընդունել է երկրի սահմանադրությունը, սակայն մինչ օրս այդ մարմինն է իրականացնում խորհրդարանի գործառույթները։ Նույն թվականին Աֆեվերկին հետաձգել է նախագահական ընտրությունները, իսկ 2001 թվականին նա փաստացի արգելել է ազգային մամուլի գործունեությունը<ref name="Britannica"/>։ Երկրում ընտրություններ տեղի չեն ունենում։ 2015 թվականի հունիսին ՄԱԿ–ը մեղադրել է Աֆեվերկիին մարդու իրավունքների խախտման մեջ՝ հայտնելով, որ նա «մարդկանց վրա ազդում է կոպտագույն խախտումների միջոցով, որոնք հավասար են մարդկության դեմ հանցագործության»։ «Միջազգային համաներում» կազմակերպությունը համարում է, որ նախագահ Իսայաս Աֆեվերկիի կառավարությունը բանտ է նետել 10 000 քաղաքական բանտարկյալների։ Կազմակերպությունը նաև հաստատել է, որ երկրում լայն տարածում ունեն կտտանքները, հարցաքննություններն ու պատժի ու հարկադրանքի այլ միջոցները։ Աֆեվերկիի իշխանության ներքո Էրիթրեան դարձել է համաշխարհային շուկայում զենքի վաճառքի խոշորագույն միջնորդներից մեկը։<ref>{{cite news | title=Все мировые лидеры| author=Екатерина Адамова, Кирилл Новиков, Антон Парыгин, Максим Сухманский, Анна Черникова|publisher=Журнал «Коммерсантъ Власть»| url=http://www.kommersant.ru/doc/407791?isSearch=True| date= 01.09.2003 | lang=ru}}</ref>
 
==== Եթովպա-էրիթրեական պատերազմ ====