«Կառլ Բրյուլով»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Կառլ Պավլովիչ Բրյուլով''' ({{lang-ru|Карл Павлович Брюллов}}, {{ԱԾ}}, [[Իտալիա]]), ռուս նկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ։ Միլանի և Պարմի ակադեմիաների անդամ, Պետերբուրգի և [[Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա|Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիաների]] պրոֆեսոր։
 
Դեկորատիվ քանդակագործության ակադեմիկոս [[Պավել Բրյուլով|Պ. Ի Բրյուլովի]] որդին։ 1809-1822 թվականներին սովորել է [[Գեղարվեստի ակադեմիա]]յում Ա. Ի Իվանովի, Ա. Ե. Եգորովի, Վ. Կ. Շեբուևի մոտ։ 1822-1834 թվականներից որպես «Նպաստառու նկարիչների ընկերության» թոշակառու, ապրել և աշխատել է [[Իտալիա]]յում, որտեղ նկարել է [[Փարիզ]]ում Գրան-Պրիի արժանացած «ՊոմպեjիՊոմպեյի վերջին օրը» նկարը (1830-1833)։ Միաժամանակ ստեղծել է մեծ համբավ բերած մի շարք [[դիմանկար]]ներ` այդ թվում «Ձիավարուհին» (1832)։ 1835 թվականին ճանապարհորդել է [[Հունաստան]]ում և [[Թուրքիա]]յում, ինչի ընթացում կատարել է մի շարք գրաֆիկական աշխատանքներ։ Նույն թվականին վերադարձել է [[Ռուսաստան]], մինչև 1836 թվականը ապրել է [[Մոսկվա]]յում, որտեղ ծանոթացել է [[Պուշկին Ալեքսանդր|Ա. Ս. Պուշկինի]] հետ, այնուհետև փոխադրվել է [[Պետերբուրգ]]: 1836-1849 թվականներին դասավանդել է Գեղարվեստի ակադեմիայում։ Կատարել է ռուսական մշակույթի գործիչների մի շարք դիմանկարներ՝ այդ թվում [[Նեստոր Կուկոլնիկ|Վ. Ն.Կուկոլնիկի]] (1836 թ.), [[Իվան Կռիլով|Ա. Ի. Կռիլովի]] (1839 թ.)։ Մտերիմ էր [[Միխայիլ Գլինկա|Մ. Ի. Գլինկայի]] և Ն. Վ Կուկոլնիկի հետ։ 1843-1847 թվականներին մասնակցել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի [[Կազանի տաճար Սանկտ-Պետերբուրգ|Կազանի տաճար]] և [[Սուրբ Իսահակի տաճար (Սանկտ-Պետերբուրգ)|Սուրբ Իսահակի տաճար]]ների նկարչական աշխատանքներին (ավարտված [[Պյոտոր Բասին|Պ. Վ Բասինի]] կողմից)։ Հիվանդության հետ կապված՝ 1849 թվականին փոխադրվել է [[Մադեյրա|Մադեյրա կղզի]]: Կյանքի ընթացում այնտեղ ջրաներկով իրականացրել է իր ընկերների և ծանոթների մեծ թվով դիմանկարներ («Ձիավորները. Ե. Ի. Մյուսսերի և Է. Մյուսսերի դիմանկարները» 1849)։ 1850 թվականից ապրել է Իտալիայում։ Եղել է [[Միլան]]ի, Պարմի ինչպես նաև [[Հռոմ]]ի [[Սուրբ Ղուկասի վանք|Սուրբ Ղուկասի]] ակադեմիաների անդամ։ Բրյուլովի ստեղծագործությունները դարձան ավելի ուշ [[ռուսական ռոմանտիզմ]]ի գագաթնակետը, երբ ներդաշնակության ամբողջականության ու աշխարհի գեղեցկության զգացումը փոխարինվում է ողբերգության ու կյանքի հակամարտության, ուժեղ կրքերի հետաքրքրության անսովոր թեմաների և իրավիճակների զգացողություններով։
 
[[Պատկեր:Karl Brullov - The Last Day of Pompeii - Google Art Project.jpg|250px|մինի|ձախից|«Պոմպեյի վերջին օրը»]]
Նորից առաջին պլան է մղվում պատմական նկարը, բայց այժմ նրա գլխավոր թեման ոչ թե հերոսների պայքարն է, ինչպես կլասիցիզմում է, այլ մարդկային զանգվածների ճակատագրերն են։ Իր գլխավոր «[[Պոմպեյի վերջին օրը]]» (1830—1833) աշխատանքում Բրյուլովը գործողության դրամատիզմը միավորել է լուսավորության ռոմանտիկ էֆէկտների և ֆիգուրների քանդակային, դասականորեն կատարյալ պլաստիկայի հետ։ Նկարը հեղինակին բերեց մեծ հռչակ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ [[Եվրոպա]]յում: Ինչպես հանդիսավոր, այնպես էլ կամերային դիմանկարների կարկառուն վարպետ, Բրյուլովն իր ստեղծագործություններում իրագործեց էվոլյուցիա օրինակելի ռոմանտիզմի դարաշրջանի համար՝ սկսած կյանքի ուրախ ընկալմամբ վաղ աշխատանքներով («Ձաիավարուհին» 1832), մինչև բարդացված, խորացված հոգեբանությամբ ուշ ուշագրավ աշխատանքներ՝ («Ինքնանկար», 1848), հավակներլով հասնել դարի երկրորդ կեսի վարպետներին, ինչպիսին էր [[Իլյա Ռեպին]]ը(«[[Մուսորգսկի Մոդեստ|Մ. Պ Մուսորգսկու]] դիմանկարը», 1881)։ Բրյուլովը մեծ ազդեցություն է ունեցել ռուս նկարիչների վրա, որոնցից շատերը դարձել են նրա հետևորդներն ու նմանակողները։
 
Բրյուլովի իտալական շրջանի նկարներից են «Իտալական կեսօրը» ({{lang-ru|}}Итальянский полдень, 1827, Ռուսական թանգարան, Պետերբուրգ), «Բերսաբե» ({{lang-ru|Вирсавия}}, [[1832 թվական]], [[Տրետյակովյան պատկերասրահ]])։ Նա հանդես է գալիս որպես աշխարհիկ դիմանկարի վարպետ («Ձիավարուհին» ({{lang-ru|Всадница}}, 1832, Տրետյակովյան պատկերասրահ). Ձգտելով ստեղծել մոնումենտալ պատմական տեսարաններ 1830 թ. սկսում է աշխատել և 1833 թ. ավարտին է հասցնում «Պոմպեյի վերջն օրը» կտավը, որը նրա առավել հայտնի ստեղծագործություններից մեկն է ({{lang-ru|Последний день Помпей}}, Ռուսական թանգարան)։
== Կենսագրություն ==
=== Մանկության տարիները. կրթություն ակադեմիայում ===
Կառլ Բրյուլովը ծնվել է [[1977 թվական]]ի [[դեկտեմբերի 23]]-ին, [[Պետերբուրգ]]ի Գեղարվեստի ակադեմիայի դեկորատիվ քանդակագործության դասավանդող [[Պավել Բրյուլո]]յի ({{lang-en|Brulleau}}, 1760—1833) և [[գերմանացիներ|գերմանացու]] արմատներ ունեցող կնոջ՝ Մ. Ի. Շրյոդերի ({{lang-en|}}Schroeder) ընտանիքում։ Բացի նրանից ընտանիքում կային ևս երեք որդի և երկու դուստր։
 
Չնայած իր հիվանդոտությանը, Կառլը հոր կամքով, որն ուզում էր որդուն սովորեցնել նկարել, վաղ մակությունից յուրացնում էր ապագա մասնագիտության համար անհրաժեշտ հմտությունները. նկարում էր մարդկանց և կենդանիներին տարբեր տեսանկյուններից։ Իսկ [[1805 թվական]]ին, երբ Պավել Իվանովիչը անցավ թոշակի, հաճախ օգնում էր նրան Կրոնշտադտի եկեղեցու և այլ պատվերների աշխատանքներում։
 
[[1809 թվական]]ին տղան ընդունվեց Սանկտ Պետերբուրգի պետական սեփականություն հանդիսացող գեղարվեստի Կայսերական ակադեմիա, որտեղ նա սովորեց մինչև 1821 թվականը։ Նրա ուսուցիչների թվում էր [[Անդրեյ Իվանով|Ա. Ի. Իվանովը]]: Կառլը շուտով դրսևորեց իրեն որպես փայլուն, բազմակողմանի շնորհալի աշակերտ, հեշտությամբ էր կատարում ուսումնական հանձնարարությունները, ինչի շնորհիվ վայելում էր բոլորի սերն ու համակրանքը։ Ավագ դասարաններում պատանին հաճախ էր օգնում համակուրսեցիներին։ Հետագայում Կառլը ստացավ ոսկե մեդալ գեղարվեստի պատմություն դասընթացի համար։
 
Բրյուլովի առաջին նշանակալի աշխատանքը՝ ստեղծված ակադեմիական պահանջներին համապատասխան, դարձավ «Արվեստի հանճարը»` (1817—1820, Սանկտ-Պետերբուրգի Ռուսական Պետական թանգարան) և գիտական խորհրդի կողմից ճանաչվեց որպես օրինակի նմուշ:
 
[[1819 թվական]]ին երիտասարդ նկարիչը ստեղծեց ևս մի հանրահայտ նկար. «Ջրի մեջ նայող Նարգիզը», որը Ա. Ի. Իվանովը գնեց իր հավաքածուի համար։ Այժմ այն պահվում է Սանկտ-Պետերբուրգի Ռուսական Պետական թանգարանում։
 
=== Առաջին ճանապարհորդությունը Իտալիա. Կյանքի իտալական ժամանակահատված (1823-1835) ===
Իտալիայում Բրյուլովը տարվեց ժանրային գեղանկարչությամբ և կրոնական ու պատմական թեմաների հետ համատեղ՝ ոգեշնչված շրջապատող իրականությունից, սկսեց նկարել նաև այդ թեմաների շուրջ։ Առաջին հաջողված նկարն այդ ժանրում եղավ «Իտալական առավոտ»-ը (1823, Կունստխալե, Կիլ)։ Պետերբուրգում տեսնելով այն, ժամանակակիցները հիացած էին թեմայի օրիգինալ ներկայացմամբ և թարմությամբ։ Իսկ կայսր [[Նիկոլայ I]]-ը, այն բանից հետո, երբ ՆԽԸ-ը նվիրեց նրան այդ նկարը, Բրյուլովին նվիրեց ադամանդե մատանի և հանձնարարեց դրան զուգորդող այլ նկար։ Դա եղավ «Իտալական կեսօրը (Խաղող քաղող իտալուհին)» (1827, Սանկտ-Պետերբուրգի Պետական Ռուսական թանգարան), սակայն այն դուր չեկավ ոչ կայսրին, ոչ ՆԽԸ-ին ըստ բարձր արվեստի ընդհանուր տեսակետի ոչ պատշաճության համար։ Ի պատասխան նկարի Բրյուլովը [[1829 թվական]]ին խզեց հարաբերությունները ՆԽԸ-ի հետ։
 
Մեծ ժանրային գեղանկարին զուգահեռ [[1827 թվական]]ին նկարիչը տարվեց չափերով ոչ մեծ ջրաներկով աշխատանքների ստեղծմամբ, որոնք դարձան վարպետի համար կենսական դիտարկումները փոխանցելու հաջող հնարավորություն։ Իրենց թեմատիկայից ելնելով այս աշխատանքները կրում էին «իտալական ժանրի» անվանումը, քանի որ ավելի հաճախ պատվիրվում էին արիստոկրատների կողմից որպես հուշանվեր Իտալիայից և նախատեսված էին ծառայելու որպես զվարճանքի և դեկորատիվ նպատակներին։ Այնուամենայնիվ, ջրաներկով աշխատանքների պատվերներին զուգահետ, Բրյուլովը նկարում էր նաև բավականին անկախ նկարներ այդ ժանրում։ Դրանք բոլորն առանձնանում էին անհոգությամբ, լուսավորությամբ, թեթևությամբ, թեմատիկայով, երբեմն՝ հեղինակի իր հերոսների նկատմամբ հեգնանքով «Միանձնուհու երազը» (1831, Սանկտ-Պետերբուրգի Պետական Ռուսական թանգարան)։ Որպես կանոն նկարիչը ջրաներկով նկարում էր կարճ գունային վրձնահարվածներով՝ հասնելով նրանց արտահտչականության համադրությանը։ Նրա առաջին աշխատանքները քիչ ֆիգուրներով էին և հիմնականում փոխանցում էին գլխավոր հերոսների ապրումները՝ «Ընդհատված հանդիպում» (1827, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովյան Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]), հետագայում դրանք սկսեցին ներառել իրենց մեջ մարդկանց ավելի մեծ քանակ («Զբոսանք Ալբանոյում», {{lang-ru|Гулянье в Альбано}}, 1830—1833, Տրետյակովյան Պետական պատկերասրահ, Մոսկվա), ոչ վերջին դերը նրանցում սկսեց խաղալ բնությունը։ Մի քանի գունանկարները խորը բնանկարային էին («Իտոմյան հովիտը փոթորկից առաջ», 1835, [[Ա.Ս. Պուշկինի անվան Պետական Ազգային թանգարան|Ա. Ս. Պուշկինի անվան Պետական Ազգային թանգարան]], Մոսկվա)։ Այդ ստեղծագործությունների ընդհանուր թերությունը, թերևս, կերպարների հոգեբանական լուծումների բացակայությունն էր, բայց ժանրի կանոնները ջրաներկում դա չի ենթադրում։ Դրանցից շատերը արտահայտում էին Իտալիան իր հրաշալի բնությամբ և գեղեցիկի ու [[Գեղագիտություն|գեղագիտության]] կանոններով ապրող, բնածին օժտված շարժումների ու դիրքերի պլաստիկությամբ իտալացիներին՝ որպես իրենց նախնիների գեղեցկությունը գենետիկորեն պահպանողը։
Բայց երիտասարդ նկարչին Իտալիայում իրական ճանաչում և փառք բերեցին իտալական արիստոկրատիայի և նրա հայրենակիցների դիմանկարները։ Բրյուլովի ՆԽԸ-ի հետ հարաբերությունները խզելու որոշման մեջ ոչ պակաս դեր ունեցան այդ պահին բազմաթիվ պատվերները, ինչը հնարավորություն տվեց նրան ապրել առանց ֆինանսական աջակցության։ Բրյուլովի իտալական ժրջանի դիմանկարները առանձնանում են [[կլասիցիզմ]]ի, [[Ռեալիզմ (գրականություն)|ռեալիզմի]] և [[բարոկկո]]յի էլեմենտների համադրությամբ, հերոսների ներքին կյանքի հաղորդման ձգտումով, երբեմն կենցաղային մանրամասների առատությամբ՝ նախատեսված լիարժեքորեն բացահայտելու այն աշխարհը, որում ապրում էին դիմանկարի հերոսները։ Իրավիճակի և պատկերվող բնորդների ընդգծված նրբաճաշակության շնորհիվ, երբեմն նրա ստեղծագործությունները կրում էին ավելի դեկորատիվ բնույթ։ Այդ հատկությունները պահպանվում են նաև գեղանկարչի մի քանի ավելի ուշ շրջանի դիմանկարներում։
 
[[Պատկեր:6279 - Roma - Cimitero acattolico - Tomba Karl Brulloff (1799-1852) - Foto Giovanni Dall'Orto, 31-March-2008.jpg|200px|մինի|Կառլ Բրյուլովի շիրմաքարը [[Հռոմեական ոչ կաթոլիկների գերեզմանոց|Հռոմեական ընդդիմադիրների գերեզմանոցում]]]]
[[1836]]-[[1849]] թվականներին Բրյուլովն ապրել և աշխատել է Պետերբուրգում։ Մայրաքաղաք վերադառնալուն պես նրան շնորհվեց կրտսեր (երկրորդ աստիճանի) պրոֆեսորի կոչում Գեղարվեստի Ակադեմիայում, վստահվեց Ակադեմիայի պատմական դասի ղեկավարությունը և ավագ պրոֆեսորի կոչման համար առաջարկվեց նկարել մեծ նկար ռուսական պատմության թեմայով՝ հաստատված Ակադեմիայի և կայսեր կողմից։ Այդպիսի նկար պետք է դառնար «Պսկովի պաշարումը լեհ թագավոր Ստեֆան Բատորիի կողմից 1581 թվականին [[1581]]» (1839—1843, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովի Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]])։ Բրյուլովն ու նրան ուղեկցող նկարիչ-հնագետ Ֆ.Գ. Սոլնցևը կայսրի հրամանով այցելեցին [[Պսկով]], որտեղ նկարիչը կատարեց բազմաթիվ բնության էսքիզներ և ուսումնասիրեց պահպանված հնությունները։ Չնայած նկարի ստեղծման այդպիսի մանրակրկիտ մոտեցման՝ այնուամենայնիվ նկարն այդպես էլ անավարտ մնաց։ Պետերբուրգում Բրյուլովի փառքը հաստատվել էր որպես մոդայիկ վիրտուոզ դիմանկարիչ։ Շատերը պատիվ էին համարում պատկերվել փառաբանված վարպետի կողմից։ Այդ շրջանում նրա վրձնին են պատկանում ռուսական ազնվականության բազմաթիվ պաշտոնական դիմանկարներ և այլն։ Իր ժամանակի կարկառուն դեմքերի «Ինտիմ-մտերմիկ դիմանկարներ»-ը առանձնանում էին մոդելի ավելի խոր ու իմաստնացած մեկնաբանմամբ։ Այդ ժանրի առավել հաջողված ստեղծագործություններին են պատկանում [[Կուկոլնիկ|Ն. Վ. Կուկոլնիկի]] դիմանկարը (1836, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովի Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]), [[Ժուկովսկի Վասիլի|Վ. Ա. Ժուկովսկու]] դիմանկարը (1837—1838 ), [[Իվան Կռիլով|Ի. Ա. Կռիլովի]] ([[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովի Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]) դիմանկարը, Յու. Պ. Սամոյլովայի աշակերտուհու հետ (այլ անվանումը «Դիմակահանդես»), գրող Ա. Ն. Ստրուգովշիկովի դիմանկարը (1840, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովի Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]), եղբոր՝ Ա. Պ. Բրյուլովի դիմանկարը (1841, [[Ռուսաստանի Ազգային թանգարան|Պետական Ռուսական թանգարան]], [[Սանկտ-Պետերբուրգ]]) և շատ այլ դիմանկարներ։ Այդ ժամանակաշրջանին է պատկանում նաև նշանավոր «Ինքնանկար»-ը (1848, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովի Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]])։ Նկարիչը փորձել է նաև իրեն գեղանկարչության մոնումենտալ-դեկորատիվ ժանրում՝ նկարելով [[Սուրբ Պետրոսի և Պավելի Լյութերական եկեղեցի (Սանկտ-Պետերբուրգ)|Լյութերական եկեղեցին Նևայի պողոտայում]]:
 
=== Կյանքի և գործունեության վերջին տարիներ ===
[[1843 թվական]]ին Բրյուլովը ակադեմիական դպրոցի լավագույն գեղանկարիչների հետ ստացավ հրավեր մասնակցելու նկարելու [[Սուրբ Իսահակ տաճար|Սուրբ Իսահակի տաճարում]]: Նրան առաջարկվեց մեծ գմբեթի առաստաղը՝ պատկերել առաքյալների ֆիգուրներ, ավետարանիչների կերպարներ և մի շարք «Քրիստոսի կրքերը» թեմաներով նկարներ նկարել։ Նկարիչը մեծ հետաքրքրությամբ անցավ էսքիզների աշխատանքներին։ 1848 թվականին դրանք ավարտված էին, և Բրյուլովը անցավ բուն գեղանկարին։ Սակայն ծանր աշխատանքը՝ խոնավ, անավարտ տաճարում, վատացնում է նրա առանց այդ էլ թույլ առողջությունը՝ տալով բարդություններ սրտին և սրացնում ռևմատիզմը։ Այդ պատճառով, արդեն փետրվարին նկարիչը աշխատանքը թողնելու թույլտվություն է խնդրում։ Նրա խնդրանքն ընդունվում է։ Այդ ընթացքում նա արդեն նկարել էր գմբեթի գրեթե բոլոր հիմնական ֆիգուրները, այնպես որ՝ նրա աշխատանքն ավարտին հասցնող Պ. Վ. Բասինին մնում էր միայն ավելացնել հետին պլանի ֆոնն ու Բրյուլովի կողմից արված էսքիզներից մի քանի նկար եկեղեցու կենտրոնական տարածության համար։
 
[[1849]] թվականի ապրիլի 27-ին, բժիշկների պնդմամբ, Բրյուլովը թողեց [[Ռուսաստան]]ը և անցնելով [[Լեհաստան]]ով, [[Պրուսիայի թագավորություն|Պրուսիայով]], [[Բելգիա]]յով, [[Անգլիա]]յով և [[Պորտուգալիա]]յով, ուղղորդվեց [[Մադեյրա|Մադեյրա կղզի]]` բուժվելու: Նույն տարում նկարիչը վերադառնում է [[Իտալիա]], իսկ 1850 թվականի գարնանն ու ամռանը այցելում է [[Իսպանիա]], ուսումնասիրում [[Վելասկես]]ին և [[Գոյա Ֆրանցիսկո|Գոյային]]: Կրկին նույն տարում վերջնականապես վերադառնում է Իտալիա: Այդ ընթացքում նկարիչը ծանոթանում է Գարիբալդիի թիմակից Ա.Տիտոնիի հետ, ում տանը նա գործնականորեն ապրել է իր կյանքի վերջին տարիները: Բրյուլովի ուշ դիմանկարներն ու ջրաներկով նկարները մինչ այժմ պահպանվում են այդ ընտանիքի մասնավոր հավաքծուում: Այդ շրջանի շատ ստեղծագործությունների համար բնորոշ են թատերականացումն ու ռոմանտիկ զգացմունքայնությունը, ինչպես նաև ներկայացված կերպարների միջոցով ժամանակների ոգին հաղորդելու ձգտումը` դարձնելով նրանց ճշգրիտ պատմության վկաներ։
193 419

edits