«Ջահան (գետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գետ}} '''Ջահան''', ''Բիռամոս, Բյուռամոս, Գյուռամոս, Գյուվռամոս, Երմոն, Ճեյհան, Ճիհան, Ճիհան...»:
 
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գետ}}
'''Ջահան''', ''Բիռամոս, Բյուռամոս, Գյուռամոս, Գյուվռամոս, Երմոն, Ճեյհան, Ճիհան, Ճիհանե, Ճիհուն, Ճիյհուն, Պիռամես, Պիռամոս, Պիրամ, Պիրամյուս, Պիրամոս, Պիրան, Պյուռամիս, Պյուռամոս, Պյուռանոս, Պյարամիս, Պյուրամոս, Պուրամուս, Ջաիհան, Ջահուն, Ջեյխան, Ջեյհսւն, Ջեյհուն, Ջիհան, Ջիհուն, Ջիուն, Ջհան, Փիրամոս, Փիրամուս'', գետ [[Միջերկրական ծով]]ի ավազանում, [[Կիլիկիա]]յի արևելյան արլմասում։ Հնում կոչվում էր Պիռամոս (Պյոռամոս)։ Երկարություն 474 կմ, ավազանը՝ 21200 կմ<sup>2</sup>։ Կիլիկիայի ամենտջրառատ գետն է։ Կազմվում է Կիլիկյան Տավրոս լեռնաշղթաի լանջերից սկիզբ առնող 3 գեգետակների (Խուրմա, Կոկիսոնի գետ, Սյոգութլու) միաիաանվելուց։ Նեղ ձորերով ու կիրճերի միջով հոսում է դեպի հարավ՝ իր մեջ ընդունելով մի շարք փտակներ, այդ թվում՝ Զեյթունի գետը։ Մտնելով Դաշտային Կիլիկիա, Ջահանի ընթացքը դանդաղում է. այտոեղ աջ կողմից իր մեջ է ընդունում Կապանի և Սսի գետերը, իսկ ձախ կողմից՝ Բուլանըղը և Կսւրասուն։ Ստորին հոսանքի շրջանում Ջահան թեքվում է դեպի արևելք և, շատ չանցած, թափվում [[Հայոց ծոց]]ը։ Հնում Ջահան ծովն էր րափվում այժմյան գետաբերտնից մոտ 45 կմ արևմուտք։ Նավարկելի է եղել ծովային նավերը գետի ընթացքով հասել են մինչև Մամեստիա քաղաք։ Սակայն այժմ Կիլիկիսւյի ափերը մերկանալու և գետի քերած տիղմի կուտակման պատճառով Ջահան դարձել է ոչ նսւվարկելի։