«Հովհան Մայրավանեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
* Աղբալյան Ն., Դասախօսութիւններ հայ մատենագրութեան մասին, Պեյրութ, 1951:
* Գաբրիելյան Հ., Հայ փիլիսոփայական մտքի պատմություն, Երևան, 1956:
 
== Ժառանգությունը ==
Ասողիկի վկայում է, որ  Հովհան Մայրավանեցին երեք աշխատության հեղինակ է. ‹‹Հովհանը գրեաց երիս գիրս և զանուն իւր ոչ վերագրեաց ի նոսա, վասն չընդունելոյ ժողովրդեանն. անուն միոյն՝ Խրատ վարուց, և անուն միւսոյն՝ Հաւատարմատ և անուն միւսոյն՝ Նոյեմակ››, նույնը հաստատում է նաև  Վարդան Արևելցին: Մ. Քենդերյանը  փաստում է նաև Հ. Անասյանի կողմից ‹‹Հայկական մատենագիտության›› մեջ զետեղված ‹‹նուրբ գրքերի››   ցուցակը,  ըստ Երևանի Մատենադարանի N 582 ձեռագրի. ‹‹... 16.- Յոհաննու Մայրավանեցոյ գ գիրք՝ ա) Խրատվարքն բ) Հաւատոյ արմատն գ) Նոյեմակն››: Մ. Քենդերյանի հավաստմամբ Հովհան Մայրավանեցու անունով մեզ հասած գործերն են ՝ ‹‹Կնիք հաւատոյ››-ում 7 հատված, մի գրվածք՝ ‹‹Վերլուծութիւն կաթողիկէ եկեղեցւոյ և որ ի նման կարգաց խորագրով›› և մի ժողովածու, որը պարունակում է 26 ճառեր, մի ‹‹Ողբ›› և մի ‹‹Աղոթք››: Հովհան Մայրավանեցու ճառերը ընդգրկված են ‹‹Խրատ Վարուց››  ժողովածուում. թվով  քսանվեցն են և մի ողբ ու  աղոթք: Մ. Քենդերյանը  ճառերը բաժանել է  4 խմբերի՝ ա) ճառեր մեղքերի, բ) բնության և գերբնական երևույթների, գ) առաքինության և դ) փրկության միջոցների մասին. ‹‹դրանք բարոյախրատական գրվածքներ են, որոնք շոշափում են ինչպես ժամանակի, այնպես էլ հետագա դասակարգային հասարակությունների բարոյական սկզբունքներին, մարդկային հարաբերություններին ու կենցաղին վերաբերող խնդիրների մեծ մասը››: Մ. Գոճայանը վկայում է, որ Հովհան Մայրավանեցու ճառերը բավական մեծ քանակության տեղեկություններ են տալիս 7-րդ դարի հայ ժողովրդի զանազան խավերի, ժողովրդի կրած տառապանքների, հոգևորականության վիճակի, նրանց դերի վերաբերյալ:
 
== Մատենագիտություն ==