«Հովհան Մայրավանեցի»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ →Կյանք |
չ →Կյանքը |
||
Տող 1.
Հովհան Մայրավանեցու կամ Մայրագոմեցու վերաբերյալ տեղեկություններ ենք գտնում միջնադարյան հայ պատմագիրների երկերում՝ Սեբեոս, Ասողիկ, Հովհաննես Դրասխանակերտցի, Կիրակոս Գանձակեցի, Վարդան Արևելցի, Մովսես Կաղանկատվացի, Կիրակոս Գանձակեցի, Վարդան Արևելցի, Ստեփանոս Օրբելյան[1]: Մայրավանեցու մասին խոսում են նաև օտար աղբյուրները՝ վրացական, և հունական ինչպես նաև պատմության մեջ հայտնի
▲Հովհան Մայրավանեցու կամ Մայրագոմեցու վերաբերյալ տեղեկություններ ենք գտնում միջնադարյան հայ պատմագիրների երկերում՝ Սեբեոս, Ասողիկ, Հովհաննես Դրասխանակերտցի, Կիրակոս Գանձակեցի, Վարդան Արևելցի, Մովսես Կաղանկատվացի, Կիրակոս Գանձակեցի, Վարդան Արևելցի, Ստեփանոս Օրբելյան[1]: Մայրավանեցու մասին խոսում են նաև օտար աղբյուրները՝ վրացական, և հունական ինչպես նաև պատմության մեջ հայտնի ‹‹Narratio de rebus Armeniae›› սկզբնաղբյուրը: Հովհան Մայրավանեցին ծնվել է Զ դարի վերջին քառորդին՝ 570-575թթ։ Ուսումը և կրթությունը ստացել է Դվինի կաթողիկոսարանի նշանավոր դպրեվանքում։ Կոմիտաս (615-628թթ), Քրիստափոր(628-630թթ), Եզր (630-641) կաթողիկոսների օրոք, եղել է Դվինի Ս. Գրիգոր եկեղեցու փակակալը՝ կաթողիկոսների բացակայության դեպքում ստանձնել կաթողիկոսական տեղապահությունը:
Հայտնի է, որ Հովհանը կրել է և՛ Մայրավանցի և՛ Մայրագոմեցի անունները։ Կան տարակարծություններ կապված այդ երկու անվանումների հետ։ Հայ պատմագիրները Մայրագոմեցի անվանումը կապում են Եզր կաթողիկոսի հետ: Կարինի ժողովից հետո, Եզր
Հովհան Մայրավանեցու համբավը տարածված է եղել ամբողջ երկրում և՛ որպես փիլիսոփայի, և՛ որպես սրբակրոն հոգևորականի. ‹‹... Նրան հարգանքով են վերաբերվել և նրանից խորհուրդ են հայցել նրբագույն հարցերի քննության ժամանակ։ Կոմիտասի մահից հետո Քրիստափորի գահակալության ժամանակ նույնպես եղել է կաթողիկոսարանում և համաձայն չի եղել Քրիստափոր կաթողիկոսի վարած եկեղեցական քաղաքականության։ Եզրի օրոք տեղի ունեցած հայ-բյուզանդական եկեղեցական համաձայնության ժամանակ, 634թ Հովհանն ընդհարվել է կաթողիկոսի հետ և հեռացել մայրաքաղաքից՝ քաշվել է Գարդմանի գավառի Գետաբեկ գյուղը ու այնտեղ, շրջապատված աշակերտներով, անցկացրել է իր կյանքի վերջին տարիները և սրբի հռչակով մահացել 647-652 թթ միջոցին››:
Ժառանգությունը
Ասողիկի վկայում է, որ Հովհան Մայրավանեցին երեք աշխատության հեղինակ է. ‹‹Հովհանը գրեաց երիս գիրս և զանուն իւր ոչ վերագրեաց ի նոսա, վասն չընդունելոյ ժողովրդեանն. անուն միոյն՝ Խրատ վարուց, և անուն միւսոյն՝ Հաւատարմատ և անուն միւսոյն՝ Նոյեմակ››, նույնը հաստատում է նաև Վարդան Արևելցին: Մ. Քենդերյանը փաստում է նաև Հ. Անասյանի կողմից ‹‹Հայկական մատենագիտության›› մեջ զետեղված ‹‹նուրբ գրքերի›› ցուցակը, ըստ Երևանի Մատենադարանի N 582 ձեռագրի. ‹‹... 16.- Յոհաննու Մայրավանեցոյ գ գիրք՝ ա) Խրատվարքն բ) Հաւատոյ արմատն գ) Նոյեմակն››: Մ. Քենդերյանի հավաստմամբ Հովհան Մայրավանեցու անունով մեզ հասած գործերն են ՝ ‹‹Կնիք հաւատոյ››-ում 7 հատված, մի գրվածք՝ ‹‹Վերլուծութիւն կաթողիկէ եկեղեցւոյ և որ ի նման կարգաց խորագրով›› և մի ժողովածու, որը պարունակում է 26 ճառեր, մի ‹‹Ողբ›› և մի ‹‹Աղոթք››: Հովհան Մայրավանեցու ճառերը ընդգրկված են ‹‹Խրատ Վարուց›› ժողովածուում. թվով քսանվեցն են և մի ողբ ու աղոթք: Մ. Քենդերյանը ճառերը բաժանել է 4 խմբերի՝ ա) ճառեր մեղքերի, բ) բնության և գերբնական երևույթների, գ) առաքինության և դ) փրկության միջոցների մասին. ‹‹դրանք բարոյախրատական գրվածքներ են, որոնք շոշափում են ինչպես ժամանակի, այնպես էլ հետագա դասակարգային հասարակությունների բարոյական սկզբունքներին, մարդկային հարաբերություններին ու կենցաղին վերաբերող խնդիրների մեծ մասը››: Մ. Գոճայանը վկայում է, որ Հովհան Մայրավանեցու ճառերը բավական մեծ քանակության տեղեկություններ են տալիս 7-րդ դարի հայ ժողովրդի զանազան խավերի, ժողովրդի կրած տառապանքների, հոգևորականության վիճակի, նրանց դերի վերաբերյալ:
== Ժառանգությունը ==
|