«Հովհան Մայրավանեցի»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ →top |
չ →Կյանքը |
||
Տող 9.
<br />
== Ժառանգությունը ==
Ասողիկի վկայում է, որ Հովհան Մայրավանեցին երեք աշխատության հեղինակ է. ‹‹Հովհանը գրեաց երիս գիրս և զանուն իւր ոչ վերագրեաց ի նոսա, վասն չընդունելոյ ժողովրդեանն. անուն միոյն՝ Խրատ վարուց, և անուն միւսոյն՝ Հաւատարմատ և անուն միւսոյն՝ Նոյեմակ››, նույնը հաստատում է նաև Վարդան Արևելցին: Մ. Քենդերյանը փաստում է նաև Հ. Անասյանի կողմից ‹‹Հայկական մատենագիտության›› մեջ զետեղված ‹‹նուրբ գրքերի›› ցուցակը, ըստ Երևանի Մատենադարանի N 582 ձեռագրի. ‹‹... 16.- Յոհաննու Մայրավանեցոյ գ գիրք՝ ա) Խրատվարքն բ) Հաւատոյ արմատն գ) Նոյեմակն››: Մ. Քենդերյանի հավաստմամբ Հովհան Մայրավանեցու անունով մեզ հասած գործերն են ՝ ‹‹Կնիք հաւատոյ››-ում 7 հատված, մի գրվածք՝ ‹‹Վերլուծութիւն կաթողիկէ եկեղեցւոյ և որ ի նման կարգաց խորագրով›› և մի ժողովածու, որը պարունակում է 26 ճառեր, մի ‹‹Ողբ›› և մի ‹‹Աղոթք››: Հովհան Մայրավանեցու ճառերը ընդգրկված են ‹‹Խրատ Վարուց›› ժողովածուում. թվով քսանվեցն են և մի ողբ ու աղոթք: Մ. Քենդերյանը ճառերը բաժանել է 4 խմբերի՝ ա) ճառեր մեղքերի, բ) բնության և գերբնական երևույթների, գ) առաքինության և դ) փրկության միջոցների մասին. ‹‹դրանք բարոյախրատական գրվածքներ են, որոնք շոշափում են ինչպես ժամանակի, այնպես էլ հետագա դասակարգային հասարակությունների բարոյական սկզբունքներին, մարդկային հարաբերություններին ու կենցաղին վերաբերող խնդիրների մեծ մասը››: Մ. Գոճայանը վկայում է, որ Հովհան Մայրավանեցու ճառերը բավական մեծ քանակության տեղեկություններ են տալիս 7-րդ դարի հայ ժողովրդի զանազան խավերի, ժողովրդի կրած տառապանքների, հոգևորականության վիճակի, նրանց դերի վերաբերյալ:
|