«Հովհան Մայրավանեցի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ
[[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայ առաքելական սուրբ եկեղեցու]] նշանավոր [[Վարդապետ|վարդապետների]], ճառագիրների, եկեղեցական գործիչների շարքում է, 7-րդ դարի նշանավոր ներկայացուցիչ Հովհան Մայրավանեցին՝ կոչված նաև Մայրագոմեցի։
=== Կյանքը ===
[[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայ առաքելական սուրբ եկեղեցու]] նշանավոր [[Վարդապետ|վարդապետների]], ճառագիրների, եկեղեցական գործիչների շարքում է, 7-րդ դարի նշանավոր ներկայացուցիչ Հովհան Մայրավանեցին՝ կոչված նաև Մայրագոմեցի։ Հովհան Մայրավանեցու կամ Մայրագոմեցու վերաբերյալ տեղեկություններ ենք գտնում միջնադարյան հայ պատմագիրների երկերում՝ Սեբեոս, Ասողիկ, Հովհաննես Դրասխանակերտցի, Կիրակոս Գանձակեցի, Վարդան Արևելցի, Մովսես Կաղանկատվացի, Կիրակոս Գանձակեցի, Վարդան Արևելցի, Ստեփանոս Օրբելյան: Մայրավանեցու մասին խոսում են նաև օտար աղբյուրները՝ վրացական, և հունական ինչպես նաև պատմության մեջ հայտնի  ‹‹Narratio de rebus Armeniae›› սկզբնաղբյուրը: Հովհան Մայրավանեցին ծնվել է Զ դարի վերջին քառորդին՝ 570-575թթ։ Ուսումը և կրթությունը ստացել է Դվինի կաթողիկոսարանի նշանավոր դպրեվանքում։ Կոմիտաս (615-628թթ), Քրիստափոր(628-630թթ), Եզր (630-641) կաթողիկոսների օրոք, եղել է Դվինի Ս. Գրիգոր եկեղեցու փակակալը՝ կաթողիկոսների բացակայության դեպքում ստանձնել  կաթողիկոսական տեղապահությունը:
 
Հայտնի է, որ Հովհանը կրել է և՛ Մայրավանցի և՛ Մայրագոմեցի անունները։ Կան տարակարծություններ կապված այդ երկու անվանումների հետ։ Հայ պատմագիրները Մայրագոմեցի անվանումը կապում են Եզր կաթողիկոսի հետ: Կարինի ժողովից հետո, Եզր  կաթողիկոսը, վերադարձավ Հայաստան, նրան ընդառաջ են գալիս բոլոր հոգևորականները, բացառյալ Հովհան Մայրավանեցու՝ որը   կաթողիկոսին մեղադրելով , նրա երեսին շպրտում է. ‹‹... Բայց քո յիրաւի կոչեցաւ անունդ Եզր, վասն զի յեզր տարալ հաներ տրոհեցեր զՀայաստանեայսս՝ քակեալ զսահման հաւատոյ Հարցն մերոց ուղղափառաց և խրամատեալ զցանկն առաքելական և ի մարդադաւան տօմարն Լևոնի կործանեալ›› ի պատասխան Եզր կաթողիկոսը Հովհանին կոչում է Մայրագոմեցի. ‹‹Եւ երթեալ բնակեցաւ ի Մայրոյ վանս. Ուստի հալածեալ զնա Եզրի՝ կոչէ զտեղին մայրագոմ, և զՅովհանն՝ մայրագոմեցի››: Քենդերյանը առանձին-առանձին նշում է բոլոր այն գործերը, որոնցում Հովհանը հանդես է եկել և՛ Մայրագոմեցի և՛ Մայրավանեցի անվանումներով։ Ապա տալիս է յուրաքանչյուր հեղինակի հիմնավորումը այդ հարցի շուրջ։ Համաձայն Մ. Քենդերյանի Մայրագոմեցի անվանումը օտար աղբյուրները չեն ընկալել որպես անարգանք. ‹‹Օտար աղբյուրների Մայրագոմեցի անվանումը կարևոր է հենց այն պատճառով, որ նրանց համար Մայրագոմեցին ոչ մի այլ իմաստ չէր պարունակում՝ չէր կապվում գոմի հետ, նրանք այն ընկալում էին որպես սովորական մի անուն, այլապես հակառակորդին անարգելու այդքան լավ բառախաղը դժվար թե աննկատ թողնեին›› Մայրագոմեցի անունն է կրում Գարեգին Հովսեփյանի կողմից հրատարակած հիշատակարանը, որը հնագույն աղբյուր է, իսկ հիշատակարանի հեղինակը մեծ հարգանքով է խոսում Հովհանի մասին՝ Մայրագոմեցի անվանման մեջ ոչ մի վիրավորական բան չի տեսնում, Մայրագոմեցու անունն է կրում և ‹‹Վերլուծութիւն կաթողիկէ եկեղեցւոյ և նմա կարգաց›› և ‹‹Կնիք հավատոյ››-ում տեղ գտած որոշ հատվածներ: