«Հովհան Մայրավանեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
=== Կյանքը ===
{{Տեղեկաքարտ Անձ}}
[[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայ առաքելական սուրբ եկեղեցու]] նշանավոր [[Վարդապետ|վարդապետների]], ճառագիրների, եկեղեցական գործիչների շարքում է, 7-րդ դարի նշանավոր ներկայացուցիչ Հովհան Մայրավանեցին՝ կոչված նաև Մայրագոմեցի։ Հովհան Մայրավանեցու կամ Մայրագոմեցու վերաբերյալ տեղեկություններ ենք գտնում միջնադարյան հայ պատմագիրների երկերում՝ Սեբեոս, Ասողիկ, Հովհաննես Դրասխանակերտցի, Կիրակոս Գանձակեցի, Վարդան Արևելցի, Մովսես Կաղանկատվացի, Կիրակոս Գանձակեցի, Վարդան Արևելցի, Ստեփանոս Օրբելյան: Մայրավանեցու մասին խոսում են նաև օտար աղբյուրները՝ վրացական, և հունական ինչպես նաև պատմության մեջ հայտնի  ‹‹Narratio de rebus Armeniae›› սկզբնաղբյուրը: Հովհան Մայրավանեցին ծնվել է Զ դարի վերջին քառորդին՝ 570-575թթ։ Ուսումը և կրթությունը ստացել է Դվինի կաթողիկոսարանի նշանավոր դպրեվանքում։ Կոմիտաս (615-628թթ), Քրիստափոր(628-630թթ), Եզր (630-641) կաթողիկոսների օրոք, եղել է Դվինի Ս. Գրիգոր եկեղեցու փակակալը՝ կաթողիկոսների բացակայության դեպքում ստանձնել  կաթողիկոսական տեղապահությունը:
'''Հովհան Մայրավանեցի''', Մայրագոմեցի (մոտ [[572]]-[[650]]), հայ [[Եկեղեցի|եկեղեցական]] գործիչ, [[փիլիսոփա]]։ Եղել է Դվինի [[Սուրբ Գրիգոր եկեղեցի (Դվին)|Սուրբ Գրիգոր եկեղեց]]ու փակակալը (ավագ լուսարարապետ), [[621]]-[[628]] թվականներին՝ [[Կոմիտաս Ա Աղցեցի|Կոմիտաս Ա Աղցեց]]ու տեղապահը։ Պայքարել է Հայաստանում [[Քաղկեդոնականություն|քաղկեդոնականության]] տարածման դեմ։ 634 թվականին ընդհարվել է [[Եզր Ա Փառաժնակերտցի|Եզր Ա Փառաժնակերտց]]ու հետ (վերջինս [[Կարին]]ում բյուզանդական կայսր [[Հերակլիոս Ա|Հերակլիոսի]] հետ բանակցությունների ժամանակ ստիպված ընդունել էր քաղկեդոնականություն), որի հետևանքով բանադրվել է և արտաքսվել Դվինից։ Նախ ապաստանել է [[Բջնի]]ի Մայրավանքում, ապա՝ [[Գարդման]] գավառի [[Գետաբեկ]] գյուղում։ Կտրվելով եկեղեցական և քաղաքական կյանքից՝ քարոզել է ծայրահեղ անապականություն։ Նրա այդ տեսությունից հետագայում սկիզբ առավ մայրագոմեցիների աղանդը՝ նրա աշակերտ Սարգսի գլխավորությամբ։ Նա գրել է «Խրատ վարուց» (սխալմամբ հրատարակվել է «Տեառն Ցովհաննու Մանդակունոյ հայոց հայրապետի ճառք» խորագրով, [[1836]]) բարոյախոսական գրվածքը, «Վերլուծութիւն կաթողիկէ եկեղեցւոյ եւ որ ի նման յաւրինեալ կարգաց» եկեղեցական խորհրդածեսերի մեկնությունը, «Հաւատարմատ» և «Նոյեմակ» գրքերը, «Ողբ» չափածո երկը, «Աղոթք»-ը և այլ ստեղծագործություններ։ Ենթադրվում է, որ Կոմիտաս Ա Աղցեցու հետ մասնակցել է «Կնիք հավատո» ժողովածուի կազմմանը։ Հովհան Մայրավենցին [[VII դար]]ի հայ հասարակական մտքի առաջավոր ներկայացուցիչ է։ Իր սոցիալ-քաղաքական հայացքներով նա փորձել է միջին գիծ գտնել հակաֆեոդալական և ֆեոդալական գաղափարախոսության միջև։ Ձգտել է բացահայտել իրավազանցության այն բարոյական պատճառները, որոնք, նրա կարծիքով, պայմանավորում են սոցիալական հարաբերությունների սրումը, հակաֆեոդալական շարժումների առաջացումը։ «Մեղք» հասկացության մեջ ներառելով ոչ միայն [[կրոն]]ա-բարոյական, այլ նաև սոցիալական բովանդակություն՝ դերազանցություն, նա կարծում է, որ այն կարող է պատճառել բազում թշվառություն և տառապանք, ինչպես իրեն՝ սուբյեկտին, այնպես էլ շրջապատին, որովհետև այն ունի ոչ միայն անձնական, այլև հասարակական նշանակություն։ Մեղքը մարդուն օտարում է ինքն իրենից, շրջապատից, ողջ հասարակությունից և նրան տանում է սոցիալական մեկուսացման։ Ֆեոդալական դասերի բաժանման հիմքում նա դրել է երկու սկզբունք՝ գույքային և իրավական, որոնց համապատասխան հասարակությունը բաժանել է հարուստների ու աղքատների, իշխողների և ենթարկվողների։ Նա փորձել է ապացուցել, որ սոցիալական անհավասարությունը (և գույքային տարբերությունները) չունի աստվածային ծագում, որ հարստությունը որոշ մարդկանց մոտ ագահության և հարստահարության, մյուսների մոտ՝ եռանդուն աշխատանքի կամ ժառանգության արդյունք է։ Նա խարազանում է հարուստներին, իսկ աղքատներին կոչ է անում հեռու մնալ ըմբոստությունից և պայքարից։ Սակայն, նա միաժամանակ կարծում է, որ սոցիալական շերտավորումները, իրենց բացասական հետևանքով հանդերձ, անխուսափելի և անհրաժեշտ են։ Նա իդեալական և ցանկալի հասարակություն է համարում նախնական քրիստոնեական համայնքները, ուր բացակայել է մասնավոր սեփականությունը։
 
Հայտնի է, որ Հովհանը կրել է և՛ Մայրավանցի և՛ Մայրագոմեցի անունները։ Կան տարակարծություններ կապված այդ երկու անվանումների հետ։ Հայ պատմագիրները Մայրագոմեցի անվանումը կապում են Եզր կաթողիկոսի հետ: Կարինի ժողովից հետո, Եզր  կաթողիկոսը, վերադարձավ Հայաստան, նրան ընդառաջ են գալիս բոլոր հոգևորականները, բացառյալ Հովհան Մայրավանեցու՝ որը   կաթողիկոսին մեղադրելով , նրա երեսին շպրտում է. ‹‹... Բայց քո յիրաւի կոչեցաւ անունդ Եզր, վասն զի յեզր տարալ հաներ տրոհեցեր զՀայաստանեայսս՝ քակեալ զսահման հաւատոյ Հարցն մերոց ուղղափառաց և խրամատեալ զցանկն առաքելական և ի մարդադաւան տօմարն Լևոնի կործանեալ›› ի պատասխան Եզր կաթողիկոսը Հովհանին կոչում է Մայրագոմեցի. ‹‹Եւ երթեալ բնակեցաւ ի Մայրոյ վանս. Ուստի հալածեալ զնա Եզրի՝ կոչէ զտեղին մայրագոմ, և զՅովհանն՝ մայրագոմեցի››: Քենդերյանը առանձին-առանձին նշում է բոլոր այն գործերը, որոնցում Հովհանը հանդես է եկել և՛ Մայրագոմեցի և՛ Մայրավանեցի անվանումներով։ Ապա տալիս է յուրաքանչյուր հեղինակի հիմնավորումը այդ հարցի շուրջ։ Համաձայն Մ. Քենդերյանի Մայրագոմեցի անվանումը օտար աղբյուրները չեն ընկալել որպես անարգանք. ‹‹Օտար աղբյուրների Մայրագոմեցի անվանումը կարևոր է հենց այն պատճառով, որ նրանց համար Մայրագոմեցին ոչ մի այլ իմաստ չէր պարունակում՝ չէր կապվում գոմի հետ, նրանք այն ընկալում էին որպես սովորական մի անուն, այլապես հակառակորդին անարգելու այդքան լավ բառախաղը դժվար թե աննկատ թողնեին›› Մայրագոմեցի անունն է կրում Գարեգին Հովսեփյանի կողմից հրատարակած հիշատակարանը, որը հնագույն աղբյուր է, իսկ հիշատակարանի հեղինակը մեծ հարգանքով է խոսում Հովհանի մասին՝ Մայրագոմեցի անվանման մեջ ոչ մի վիրավորական բան չի տեսնում, Մայրագոմեցու անունն է կրում և ‹‹Վերլուծութիւն կաթողիկէ եկեղեցւոյ և նմա կարգաց›› և ‹‹Կնիք հավատոյ››-ում տեղ գտած որոշ հատվածներ:
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=552}}
 
Հովհան Մայրավանեցու համբավը տարածված է եղել ամբողջ երկրում և՛ որպես փիլիսոփայի, և՛ որպես սրբակրոն հոգևորականի. ‹‹... Նրան հարգանքով են վերաբերվել և նրանից խորհուրդ են հայցել նրբագույն հարցերի քննության ժամանակ։ Կոմիտասի մահից հետո Քրիստափորի գահակալության ժամանակ նույնպես եղել է կաթողիկոսարանում և համաձայն չի եղել Քրիստափոր կաթողիկոսի վարած եկեղեցական քաղաքականության։ Եզրի օրոք տեղի ունեցած հայ-բյուզանդական եկեղեցական համաձայնության ժամանակ, 634թ Հովհանն ընդհարվել է կաթողիկոսի հետ և հեռացել մայրաքաղաքից՝ քաշվել է Գարդմանի գավառի Գետաբեկ գյուղը ու այնտեղ, շրջապատված աշակերտներով, անցկացրել է իր կյանքի վերջին տարիները և սրբի հռչակով մահացել 647-652 թթ միջոցին››:
 
==== Ժառանգությունը ====
Ասողիկի վկայում է, որ  Հովհան Մայրավանեցին երեք աշխատության հեղինակ է. ‹‹Հովհանը գրեաց երիս գիրս և զանուն իւր ոչ վերագրեաց ի նոսա, վասն չընդունելոյ ժողովրդեանն. անուն միոյն՝ Խրատ վարուց, և անուն միւսոյն՝ Հաւատարմատ և անուն միւսոյն՝ Նոյեմակ››, նույնը հաստատում է նաև  Վարդան Արևելցին: Մ. Քենդերյանը  փաստում է նաև Հ. Անասյանի կողմից ‹‹Հայկական մատենագիտության›› մեջ զետեղված ‹‹նուրբ գրքերի››   ցուցակը,  ըստ Երևանի Մատենադարանի N 582 ձեռագրի. ‹‹... 16.- Յոհաննու Մայրավանեցոյ գ գիրք՝ ա) Խրատվարքն բ) Հաւատոյ արմատն գ) Նոյեմակն››: Մ. Քենդերյանի հավաստմամբ Հովհան Մայրավանեցու անունով մեզ հասած գործերն են ՝ ‹‹Կնիք հաւատոյ››-ում 7 հատված, մի գրվածք՝ ‹‹Վերլուծութիւն կաթողիկէ եկեղեցւոյ և որ ի նման կարգաց խորագրով›› և մի ժողովածու, որը պարունակում է 26 ճառեր, մի ‹‹Ողբ›› և մի ‹‹Աղոթք››: Հովհան Մայրավանեցու ճառերը ընդգրկված են ‹‹Խրատ Վարուց››  ժողովածուում. թվով  քսանվեցն են և մի ողբ ու  աղոթք: Մ. Քենդերյանը  ճառերը բաժանել է  4 խմբերի՝ ա) ճառեր մեղքերի, բ) բնության և գերբնական երևույթների, գ) առաքինության և դ) փրկության միջոցների մասին. ‹‹դրանք բարոյախրատական գրվածքներ են, որոնք շոշափում են ինչպես ժամանակի, այնպես էլ հետագա դասակարգային հասարակությունների բարոյական սկզբունքներին, մարդկային հարաբերություններին ու կենցաղին վերաբերող խնդիրների մեծ մասը››: Մ. Գոճայանը վկայում է, որ Հովհան Մայրավանեցու ճառերը բավական մեծ քանակության տեղեկություններ են տալիս 7-րդ դարի հայ ժողովրդի զանազան խավերի, ժողովրդի կրած տառապանքների, հոգևորականության վիճակի, նրանց դերի վերաբերյալ: {{Տեղեկաքարտ Անձ}}{{ՀՍՀ|հատոր=6|էջ=552}}
 
[[Կատեգորիա:Հայ փիլիսոփաներ]]
[[Կատեգորիա:Աստվածաբան]]
[[Կատեգորիա:Եկեղեցական գործիչ]]
[[Կատեգորիա:Վարդապետ]]