«Դիանա Գուրցկայա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 21.
 
Դիանա Գուրցկայան ամուսնացած է հաջողակ փաստաբան, իրավաբական գիտությունների պրոֆեսոր` Պյոտր Կուչերենկոյի հետ: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են մեկ որդի` Կոնստանտին Կուչերենկոն:
 
== Կենսագրություն ==
Ծնվել է 1978 թվականի հուլիսի 2-ին [[Սուխում]]ում, [[մեգրելներ]]ի ընտանիքում: Հայրը՝ Գուդա Ադամուրովիչ Գուրցկայան, հանքագործ է, մայրը՝ Զաիրա Ամիրանովնա Գուրցկայան, ուսուցչուհի, մահացել է 2001 թվականին: Ի ծնե կույր Դիանան բազմազավակ ընտանիքի չորրորդ երեխան է եղել, ունի երկու եղբայր՝ Ջամբուլը, Ռոբերտը (Դիանայի պրոդյուսերը) և քույրը՝ Էլիսոն: Ավարտել է [[Թբիլիսի]]ի կույր և տեսողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցը: Դպրոցում սովորելուն զուգահեռ կարողացել է համոզել երաժշտական դպրոցի ուսուցիչներին, որ ինքը կարող էր սովորել դաշնամուր նվագել:
 
10 տարեկանում նա առաջին անգամ ելույթ է ունեցել Թբիլիսիի ֆիլհարմոնիայում, զուգերգով հանդես է եկել վրացի երգչուհի [[Իրմա Սոխաձե]]ի հետ:
 
1995 թվականին դարձել է «Յալտա-Մոսկվա տրանզիտ» երաժշտական մրցույթի հաղթողներից մեկը: 1999 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինի անվան երաժշտական ուսումնարանի էստրադայի բաժինը: 2003 թվականին ավարտել է Ժամանակակից արվեստի ինստիտուտը և ընդունվել [[Մ. Լոմոնոսով]]ի անվան Մոսկվայի պետական համալսարանի արվեստի ֆակուլտետի մագիստրատուրա:
 
2000 թվականի մարտին «АРС» ստուդիան թողարկել է երգչուհու դեբյուտային «Դու այստեղ ես» («Ты здесь») ալբոմը, որը ներառում էր [[Իգոր Նիկոլաև]]ի և [[Սերգեյ Չելոբանով]]ի երգերը:
 
2002 թվականին թողարկվել է երգչուհու երկրորդ՝ «Դու գիտես, մայրիկ» («Ты знаешь, мама») ալբոմը
 
2008 թվականի մարտի 1-ին Թբիլիսիի Սպորտի պալատում տեղի է ունեցել ընտրական փուլ, որի արդյունքում մայիսին Դիանան [[Բելգրադ]]ում ներկայացնելու էր Վրաստանը «[[Եվրատեսիլ 2008]]» միջազգային մրցույթում:
 
2009 թվականին առաջին անգամ Մոսկվայում անցկացվող Պարալիմպիական միջազգային օրը Սոչի-2014 օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեն Դիանա Գուրցկայային տվել է «[[Սոչի 2014]]»-ի դեսպանի կարգավիճակ՝ որպես Ռուսաստանում և աշխարհում օլիմպիական և պարալիմպիկ շարժման գաղափարները խթանող անձ։
 
Կույր և տեսողական խանգարում ունեցող երեխաների համար «Սրտի կանչով» հիմնադրամի և հոգաբարձուների խորհրդի նախագահն է։
 
2011 թվականից ՌԴ Հանրային պալատի անդամ է, Ընտանիքի, երեխաների և մայրության աջակցության հանձնաժողովի նախագահ։
 
2013 թվականին ՌԴ նախագահի 03.07.2013 № 603 հրամանով Դիանա Գուրցկայան նշանակվել է ՌԴ նախագահի հաշմանդամների հարցերով առընթեր հանձնաժողովի անդամ։
{{DEFAULTSORT:Գուրծկայա, Դիանա}}
[[Կատեգորիա:1978 ծնունդներ]]