«Խորհրդա-գերմանական պայմանագիր (1939)»–ի խմբագրումների տարբերություն

 
===Գաղտնի դրույթների բացահայտում===
Գաղտնի դրույթների գերմանական բնօրինակը հնարավոր է ոչնչացվել են Գերմանիայի ռմբակոծությունների ժամանակ<ref name="dreifields"/>, սակայն 1943 թվականի վերջին Ռիբենտրոպը հրամայեց, որ Գերմանիայի արտաքին գործերի գրասենյակի ամենագաղտնի նյութերը սկսած 1933 թվականից, որոնք մոտ 9.800 էջ էին, միկրոֆորմացվեն: Երբ Արտաքին գործերի գրասենյակի տարբեր դեպարտամենտներ տարհանվեցին [[Թյուրինգիա]] պատերազմի վերջում, քաղաքացիական ծառայող Կառլ ֆոն Լոեչին, ով գրասենյակի աշխատակից էր, հանձնարարվեց տեղափոխել այս գաղտնի միկրոֆայլերը: Վերջնական արդյունքում նա հրաման ստացավ ոչնչացնել բոլոր գաղտնի փաստաթղթերը, սակայն նա հրկիզեց միայն նրանց տուփերը` որոշելով որ միկրոֆայլերը իրեն օգտակար կլինեն: 1945 թվականի մայիսին նա կապ հաստատեց բրիտանացի գնդապետ Ռոբերտ Տոմսոնի հետ` առաջարկելով փոխանցել անձնական նամակ Չերչիլի խորթ որդուն` Դունկան Սանիդին: Նամակում Լոեչը հայտնեց փաստաթղթերի համար և ասաց, որ ակնկալում է պարգևատրում դրանց դիմաց: Գնդապետ Թոմսոնը և նրա ամերիկացի գործընկեր Ռալֆ Կոլինսը համաձայնեցին ֆոն Լոեչին տեղափոխել ամերիկյան հատված, եթե ստանան միկրոֆայլերը: ՄիկրոֆայելրումՄիկրոֆայլերում էր նաև Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի պատճենը իր գաղտնի դրույթներով{{Sfn|Eckert|2012|pp=62–67}}: Այս փաստաթղթերը բացահայտվեցին 1945 թվականի օգոստոսին ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակիցների կողմից<ref>{{Cite journal|publisher=National Archives and Record Administration|title=Record Group 84, POLAD, Classified General Correspondence, 1945–49|id=Box 100. [Archive] Location 350/57/18/02|ref=harv}}.</ref>:
 
Պայմանագիրը առաջին անգամ հրապարակվեց ԱՄՆ-ում ''Սենտթ Լուիս Փոստ''-ի կողմից 1946 թվականի մայիսի 22-ին, Բրիտանիայում` ''Մանչեստեր Գարդիան''-ի կողմից: Այն նաև Պետդեպարտամենտի պաշտոնական զեկույցի մասն էր, որը կոչվում է «Խորհրդա-գերմանական հարաբերություններ 1939–1941», որը հրատարակվել է 1948 թվականի հունվարին: Խորհրդա-գերմանական հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթերի հրապարակման մասին քննարկումները սկսել են 1947 թվականի գարնանը: Պետդեպարտամենտը արդեն հավաքագրել էր տեղեկատվությունը 1947 թվականի ամռանը: Նոյեմբերին նախագահ Տրումանը անձնապես համաձայնություն տվեց հրապարակմանը, սակայն նրանք սպասեցին բրիտանացիների եզրակացությանը մինչև դեկտեմբեր: Փաստաթղթերը ամբողջ աշխարհի մամուլի գլխագրում էր հրապարակվելուց հետո: Պետդեպարտամենտը այն հաջողություն անվանեց և սա անվանեց լուրջ հարված խորհրդային քարոզչությանը{{Sfn|Eckert|2012|p=94}}: