«Խորհրդա-գերմանական պայմանագիր (1939)»–ի խմբագրումների տարբերություն

{{Հիմնական|Բարբարոսա (ռազմական գործողություն)}}
Նացիստական Գերմանիան միակողմանիորեն խզեց Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը 1941 թվականի հունիսի 22-ին ժամը 03:15` իրականացնելով լայնամասշտաբ հարձակում ԽՍՀՄ-ի դիրքերի վրա արևելյան Լեհաստանում, որից սկսվեց ԽՍՀՄ ներխուժումը հայտնի որպես [[Բարբարոսա (ռազմական գործողություն)|Բարբարոսա ռազմագործողություն]]<ref name="stalinswars82">{{Harvnb|Roberts|2006|p=82}}</ref>: Ստալինը չլսեց մի շարք նախազգուշացումներին, որ Գերմանիան հարձակվելու է<ref name="stalinswars67">{{Harvnb|Roberts|2006|p=67}}</ref><ref>{{cite news |url=https://query.nytimes.com/gst/fullpage.html?res=9E06E4D71638F931A25755C0A9639C8B63 |title=Stalin's Intelligence |publisher=[[The New York Times]] |work=Review of books by Murphy, Pleshakov, and Service |date=2005-06-12 |accessdate=2010-03-27 |first=Niall |last=Ferguson |authorlink=Niall Ferguson}}</ref><ref>{{Harvnb|Roberts|2006|pp=67–68}}</ref> և չնայած զորահավաքը գնում էր, հրամայեց զորահավաքի մասին<ref name="stalinswars69">{{Harvnb|Roberts|2006|p=69}}</ref>: Արագ գրոհի արդյունքում Մոլոտով-Ռիբենտրոպ պակտով ձեռք բերված ԽՍՀՄ-ի տարածքները անցան Նացիստական Գերմանիային շաբաթների ընթացքում: Վեց ամսվա ընթացքում ԽՍՀՄ բանակը ունեցավ 4,3 միլիոն կորուստ<ref name="stalinswars116">{{Harvnb|Roberts|2006|pp=116–117}}</ref> և երեք միլիոնը գերի ընկան<ref name="stalinswars85">{{Harvnb|Roberts|2006|p=85}}</ref>: ԽՍՀՄ-ի կողմից հումքի մատակարարումը Նացիստական Գերմանիային շարունակվել է մինչև ռազմական գործողությունների սկիզբը: ԽՍՀՄ-ի ներմուծումները, հատկապես հացահատիկը և կաուչուկը հերիքեցին մինչև 1941 թվականի հոկտեմբերը<ref name="ericson202">{{Harvnb|Ericson|1999|pp=202–205}}</ref>:
 
==Հետևանք==
[[Պատկեր:EasternBloc BorderChange38-48.svg|thumb|upright=1.05|right|ԽՍՀՄ-ի ընդարձակում, Կենտրոնական Եվրոպայի սահմանների փոփոխությունը և [[Սոցիալիստական ճամբար]]ի հիմնադրումը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:]]
 
===Գաղտնի դրույթների բացահայտում===
Գաղտնի դրույթների գերմանական բնօրինակը հնարավոր է ոչնչացվել են Գերմանիայի ռմբակոծությունների ժամանակ<ref name="dreifields"/>, սակայն 1943 թվականի վերջին Ռիբենտրոպը հրամայեց, որ Գերմանիայի արտաքին գործերի գրասենյակի ամենագաղտնի նյութերը սկսած 1933 թվականից, որոնք մոտ 9.800 էջ էին, միկրոֆորմացվեն: Երբ Արտաքին գործերի գրասենյակի տարբեր դեպարտամենտներ տարհանվեցին [[Թյուրինգիա]] պատերազմի վերջում, քաղաքացիական ծառայող Կառլ ֆոն Լոեչին, ով գրասենյակի աշխատակից էր, հանձնարարվեց տեղափոխել այս գաղտնի միկրոֆայլերը: Վերջնական արդյունքում նա հրաման ստացավ ոչնչացնել բոլոր գաղտնի փաստաթղթերը, սակայն նա հրկիզեց միայն նրանց տուփերը` որոշելով որ միկրոֆայլերը իրեն օգտակար կլինեն: 1945 թվականի մայիսին նա կապ հաստատեց բրիտանացի գնդապետ Ռոբերտ Տոմսոնի հետ` առաջարկելով փոխանցել անձնական նամակ Չերչիլի խորթ որդուն` Դունկան Սանիդին: Նամակում Լոեչը հայտնեց փաստաթղթերի համար և ասաց, որ ակնկալում է պարգևատրում դրանց դիմաց: Գնդապետ Թոմսոնը և նրա ամերիկացի գործընկեր Ռալֆ Կոլինսը համաձայնեցին ֆոն Լոեչին տեղափոխել ամերիկյան հատված, եթե ստանան միկրոֆայլերը: Միկրոֆայելրում էր նաև Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի պատճենը իր գաղտնի դրույթներով{{Sfn|Eckert|2012|pp=62–67}}: Այս փաստաթղթերը բացահայտվեցին 1945 թվականի օգոստոսին ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակիցների կողմից<ref>{{Cite journal|publisher=National Archives and Record Administration|title=Record Group 84, POLAD, Classified General Correspondence, 1945–49|id=Box 100. [Archive] Location 350/57/18/02|ref=harv}}.</ref>:
 
Պայմանագիրը առաջին անգամ հրապարակվեց ԱՄՆ-ում ''Սենտթ Լուիս Փոստ''-ի կողմից 1946 թվականի մայիսի 22-ին, Բրիտանիայում` ''Մանչեստեր Գարդիան''-ի կողմից: Այն նաև Պետդեպարտամենտի պաշտոնական զեկույցի մասն էր, որը կոչվում է «Խորհրդա-գերմանական հարաբերություններ 1939–1941», որը հրատարակվել է 1948 թվականի հունվարին: Խորհրդա-գերմանական հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթերի հրապարակման մասին քննարկումները սկսել են 1947 թվականի գարնանը: Պետդեպարտամենտը արդեն հավաքագրել էր տեղեկատվությունը 1947 թվականի ամռանը: Նոյեմբերին նախագահ Տրումանը անձնապես համաձայնություն տվեց հրապարակմանը, սակայն նրանք սպասեցին բրիտանացիների եզրակացությանը մինչև դեկտեմբեր: Փաստաթղթերը ամբողջ աշխարհի մամուլի գլխագրում էր հրապարակվելուց հետո: Պետդեպարտամենտը այն հաջողություն անվանեց և սա անվանեց լուրջ հարված խորհրդային քարոզչությանը{{Sfn|Eckert|2012|p=94}}:
 
Չնայած արևմտյան լրատվամիջոցների կողմից պայմանագրի հրապարակմանը, տասնամյակներ շարունակ ԽՍՀՄ-ի պաշտոնական քաղաքականությունը եղել է գաղտնի դրույթների առկայության հերքումը{{Sfn|Biskupski|Wandycz|2003|p=147}}: Գաղտնի դրույթների առկայությունը պաշտոնապես հերքվել է մինչև 1989 թվականը: Պայմանագրի ստորագրողներից [[Վյաչեսլավ Մոլոտով]]ը մինչև իր մահը կատեգորիկ հերքել է դրանց գոյության մասին<ref>{{cite news|url=http://news.bbc.co.uk/2/hi/europe/8221119.stm|publisher =BBC|work=News|title=Modern views on the Nazi–Soviet pact|date=2009-08-26|accessdate=2010-03-27}}</ref>: Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը տեղյակ չի եղել գաղտնի դրույթների գոյության մասին մինչև 1968 թվականը, երբ տեղի ունեցավ կուսակցության [[Ապաստալինիզացում]]<ref name ="jackson2001">{{cite book|title=France: The Dark Years, 1940–1944|publisher=Oxford University Press|last =Jackson|first=Julian|year=2001|pages=18, 114–15|isbn=0-19-820706-9}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==