«Խորհրդա-գերմանական պայմանագիր (1939)»–ի խմբագրումների տարբերություն

[[Պատկեր:Bundesarchiv Bild 183-1984-1206-523, Berlin, Verabschiedung Molotows.jpg|thumb|Ռիբենտրոպը ճանապարհում է Մոլոտովին Բեռլինից 1940 թվականի նոյեմբերին]]
1940 թվականի սեպտեմբերին, երբ Գերմանիան միացավ [[Եռակողմ պակտ]]ին Ճապոնիայի և Իտալիայի հետ, Ռիբենտրոպը գրեց Ստալինին` հրավիրելով Մոլոտովին Բեռլին, որպեսզի քննարկեն մայրցամաքային բլոկի ստեղծումը Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և Իտալիայի կողմից, որը հակակշիռ կլիներ Բրիտանիային և ԱՄՆ-ին{{Sfn|Roberts|2006|p=59}}: Ստալինը ուղարկեց Մոլոտովին, որպեսզի քննարկի ԽՍՀՄ-ի Առանցքի ուժերին միանալու պայմանները{{Sfn|Roberts|2006|p=58}}{{Sfn|Brackman|2001|p=341}}: 1940 թվականի նոյեմբերին տեղի ունեցած քննարկումների արդյունքում, երբ ԽՍՀՄ-ը ցանկացավ ընդլայնել իր հետաքրքրությունների շրջանակը, Հիտլերը դադարեցրեց քննարկումները և շարոնակեց պլանավորել ԽՍՀՄ-ի վրա հարձակումը{{Sfn|Roberts|2006|p=59}}{{Sfn|Nekrich|Ulam|Freeze|1997|pp=202–5}}:
 
===Հետագա հարաբերություններ===
[[Պատկեր:Europe before Operation Barbarossa, 1941 (in German).png|thumb|upright=1.05|left|Իրադրությունը Եվրոպայում 1941 թվականի մայիս-հունիսին, Բարբարոսա ռազմագործողությունից անմիջապես առաջ:]]
Գերմանիայի հետ խաղաղ հարաբերությունները պահպանելու նկրտումներով 1941 թվականի ապրիլի 13-ին ԽՍՀՄ-ը չեզոքության պայմանագիր կնքեց Առանցքի տերություն Ճապոնիայի հետ{{Sfn|Roberts|2006|p=63}}: Չնայած Ստալինը շատ քիչ էր վախենում Ճապոնիայի չեզոքությունը չպահպանելուց, նա կարծում էր, որ պայմանագիրը շատ կարևոր քաղաքակն խորհրդանիշի դեր ունի, որպեսզի զսպի Գերմանիայում հանրային մարտաշունչ կարծիքը{{Sfn|Roberts|2006|p=66}}: Ստալինը զգում էր, որ գնալով մեծանում էր Գերմանիայի հետ բաժանման հավանականությունը և Գերմանիան կարող է պատերազմ հրահրել իրենց դեմ{{Sfn|Roberts|2006|p=66}}: Ստալինը չգիտեր, որ Հիտլերը գաղտնի քննարկում էր ԽՍՀՄ-ի վրա հարձակումը 1940 թվականի ամռանից{{Sfn|Ericson|1999|pp=129–30}}, և Հիտելրը 1940 թվականի վերջին հրամայել էր իր ռազմական ղեկավարությանը նախապատրաստվել պատերազմի` հույս չունենալով, որ ԽՍՀՄ-ը կմտնի Առանցքի բլոկի մջ<ref name="weeks74">{{cite book|last=Weeks|first=Albert L|title=Stalin's Other War: Soviet Grand Strategy, 1939–1941|publisher=Rowman & Littlefield|year=2003|isbn=0-7425-2192-3|pages=74–5}}.</ref>:
 
== Ծանոթագրություններ ==