«Կոնտակտային ոսպնյակներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
'''Կոնտակտային ոսպնյակները''' [[աչք]]ի մակերևույթի վրա տեղադրվող [[ոսպնյակ]]ներ են: Կոնտակտային ոսպնյակները համարվում են բժշկական սարքեր և կարող են օգտագործվել տեսողության շտկման, կոսմետիկ կամ թերապևտիկ նպատակներով<ref>{{Cite web|url=http://onlinelibrary.wiley.com/doi/10.1002/adhm.201400504/abstract|title=Contact Lens Sensors in Ocular Diagnostics. Advanced Healthcare Materials. 4 (6): 792–810|last=|first=|date=2014|website=|publisher=NM Farandos; AK Yetisen; MJ Monteiro; CR Lowe; SH Yun|accessdate=05.12.2017}}</ref>: Ըստ 2004 թվականի գնահատումների՝ աշխարհում 125 միլիոն մարդ օգտագործում է կոնտակտային ոսպնյակներ<ref>{{Cite web|url=https://www.clspectrum.com/issues/2005/january-2005/2004-annual-report|title=2004 Annual Report|last=Barr, J.|first=|date=January 2005|website=|publisher=Contact Lens Spectrum|accessdate=05.12.2017}}</ref>: 2010 թվականին կոնտակտային ոսպնյակների համաշխարհային շուկան գնահատվել է 6,1 միլիարդ դոլար: Բազմաթիվ վերլուծաբանների գնահատմամբ, լինզաների համաշխարհային շուկան 2015 թվականին կկազմի 11,7 մլրդ դոլար<ref>{{Cite web|url=https://www.clspectrum.com/issues/2011/january-2011/contact-lenses-2010|title=ANNUAL REPORT: Contact Lenses 2010|last=|first=|date=January 2011|website=|publisher=Nichols, Jason J.|accessdate=05.12.2017}}</ref>: 2010 թվականի դրությամբ, կոնտակտային լինզաներ օգտագործողների միջին տարիքը 31 տարեկանն էր, իսկ երկու երրորդը՝ կանայք են<ref>{{Cite web|url=https://www.clspectrum.com/issues/2011/january-2011/international-contact-lens-prescribing-in-2010|title=International Contact Lens Prescribing in 2010|last=|first=|date=October 2011|website=Contact Lens Spectrum|publisher=Morgan, Philip B.|accessdate=05.12.2017}}</ref>:
 
Մարդիկ կրում են կոնտակտային ոսպնյակներ բազմաթիվ պատճառներով: Այն մարդիկ, ովքեր ունեն տեսողության խնդիր, սակայն չեն ցանկանում ակնոց կրել, կրում են լինզաներ: Ոմանք էլ կրում են կոսմետիկ նպատակներով՝ ցանկանալով փոխել աչքի գույնը: Ի տարբերություն ակնոցների կոնտակտային ոսպնյակները ապահովում են ամբողջական տեսողություն, չեն խոնավանում (անձրեւիցանձրևից, ձնից, խտացումից եւև այլն) կամ քրտնում: Կոնտակտային լինզաները հատկապես նախընտրում են մարդիկ, ովքեր զբաղվում են սպորտով, կամ պարզապես ակտիվ կենսակերպ են վարում<ref>{{Cite web|url=http://linzonline.am/?p=1410|title=9 պատճառ, թե ինչու են կոնտակտային լինզաները իդեալական սպորտով զբաղվելու համար|last=|first=|date=|website=Linzonline|publisher=|accessdate=05.12.2017}}</ref>: Բացի այդ կոնտակտային լինզաներ կրելու դեպքում մարդիկ կարող են կրել իրենց ցանկացած արևային ակնոցը:
 
Կոնտակտային լինզաների շուկան հակված է աճի, քանի որ աչքի հետ կապված խնդիրները՝ աստիգմատիզմը, հեռատեսությունն ու կարճատեսությունը, գնալով ավելի տարածված են դառնում: Աճին նպաստող մյուս գործոններն են նաև բնակչության մեծացումը, նորաձեւությունընորաձևությունը, տեխնոլոգիական առաջընթացը: Ըստ կանխատեսումների 2020 թ. կոնտակտային լինզաների շուկայի արժեքը կհասնի 13.5 միլիարդ դոլարի<ref>{{Cite web|url=https://www.hexaresearch.com/research-report/contact-lenses-industry/|title=Contact Lenses Market size, share Report, 2024|last=|first=|date=|website=Hexa research|publisher=www.hexaresearch.com|accessdate=05.12.2017}}</ref>:
 
== Աղբյուրներ ==