«Խորհրդա-գերմանական պայմանագիր (1939)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 174.
 
Պայմանագրի գործողության առաջին ամիսներին ԽՍՀՄ-ի արտաքին քաղաքականությունը դարձավ Դաշնակիցների քննադատողը և բռնեց գերմանամետ դիրք: ԽՍՀՄ-ի գերագույն խորհրդի հինգերորդ հանրագումարին, որը տեղի ունեցավ 1939 թվականի հոկտեմբերի 31-ին, Մոլոտովը վերլուծեց միջազգային իրավիճակը` այսպիսով ուղղություն տալով կոմունիստական քարոզչությանը: Ըստ Մոլոտովի Գերմանիան օրինական հետաքրքրություն ունի վերականգնելու իր մեծ տերություն կարգավիճակը և դաշնակիցները սկսել են ագրեսիվ պարերազմ` հիմնվելով Վերսալյան համակարգի վրա<ref>{{cite book|editor-first=Bianka|editor-last=Pietrow-Ennker|first=Bianka|last=Pietrow-Ennker|contribution=Stalinistische Außen- und Deutschlandpolitik 1939–1941|title=Präventivkrieg? Der deutsche Angriff auf die Sowjetunion|publisher=Fischer|place=Frankfurt am Main|year=2000|edition=3|page=85|isbn=978-3-596-14497-6}}</ref>:
 
===Հումքային ապրանքների և ռազմական տեխնիկայի առևտուր===
Գերմանիան և ԽՍՀՄ-ը կնքեցին [[Գերմանա-խորհրդային առևտրային համաձայնագիր (1940)|խճճված առևտրային պայմանագիր]] 1940 թվականի փետրվարի 11-ին, որը ավելի քան չորս անգամ գերազանցում էր [[Գերմանա-խորհրդային առևտրային համաձայնագիր (1939)|1939 թվականի օգոստոսին կնքված նույնատիպ համաձայնագրին]]{{Sfn|Shirer|1990|pp=668–9}}: Առևտրային համաձայնագիրը օգնեց Գերմանիային շրջանցել Բրիտանիայի շրջափակումը{{Sfn|Shirer|1990|pp=668–9}}: Առաջին տարում Գերմանիան ստացավ մեկ միլիոն տոննա հացահատիկ, կես միլիոն տոննա ցորեն, 900.000 տոննա նավթ, 100.000 տոննա բամբակ, 500.000 տոննա [[ֆոսֆատ]] և ահռելի քանակությամբ այլ հումքային ապրանքներ, այդ թվում մեկ միլիոն տոննա սոյա [[Մանջուրիա]]յից: Այս և այլ մատակարարումներ ԽՍՀՄ-ը իրականացնում էր օկուպացված լեհական տարածքներով{{Sfn|Shirer|1990|pp=668–9}}: ԽՍՀՄ-ը ստացավ հածանավ, [[«Բիսմարկ» գերմանական ռազմանավ]]ի նախագծերը, ծանր ռազմանածովային թնդանոթներ, այլ ռազմածովային տեխնիկա և երեսուն գերմանական վերջին սերնդի օդանավեր, ներառյալ [[Bf 109]] և [[Bf 110]] կործանիչներ և [[Junkers Ju 88|Ju 88]] ռմբակոծիչ{{Sfn|Shirer|1990|pp=668–9}}: ԽՍՀՄ-ը նաև պետք ստանար նավթային և էլեկտրական տեխնիկա, լոկոմոտիվներ, մղիչներ, շարժիչներ, դիզելային տեխնիկա, մեքենաների դետալներ, Գերմանիայի հրետանու օրինակներ, տանկեր, պայթուցիկներ, քիմիական զենքեր և այլ իրեր{{Sfn|Shirer|1990|pp=668–9}}:
 
ԽՍՀՄ-ը օգնեց Գերմանիային խուսափել Բրիտանիայի շրջաձակումից` տրամադրելով սուզանավերի բազա [[Բազիս Նորդ]]ը, որը գտնվում էր ԽՍՀՄ-ի հյուսիսում [[Մուրմանսկ]]ի մոտ<ref name="cohen110" />: Նաև տրամադրվեց վերալիցքավորելու և վերանորոգվելու վայրեր և նավերի վրա հարձակման պատսպարման վայրեր<ref name="cohen110"/>: Բացի այդ, ԽՍՀՄ-ը [[Հյուսիսային ծովային ուղի|Հյուսիսային ծովային ուղու]] մուտքի իրավունք տվեց Գերմանիայի բեռնատար և ռազմական նավերին, ինչը ստիպեց Բրիտանիային պաշտպանել իր ծովային ուղիները Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում{{Sfn|Philbin|1994|pp=130–42}}:
 
== Ծանոթագրություններ ==