«Խորհրդա-գերմանական պայմանագիր (1939)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 168.
 
Երբ տեղի էին ունենում հակագերմանական ցույցեր [[Պրահա]]յում, Կոմունիստական ինտերնացիոնալը հրամայեց Չեխական կոմունիստական կուսակցությանը անել ամենի ինչ, որպեսզի պարալիզացվեն շովինիստ տարրերը:<ref name="cohen110"/>: Մոսկվան շուտով ստիպեց Ֆրանսիայի և Բրիտանիայի կոմունիստական կուսակցություններին ընդունել հակապատերազմական դիրք: Սեպտեմբերի 7-ին Ստալինը իր մոտ կանչեց [[Գեորգի Դիմիտրով]]ին և հայտնեց Կոմունիստական ինտերնացիոնալի նոր ուղղության մասին: Ըստ նոր ուղղության պատերազմը հրահրել էին իմպերիալիստները: Այսպիսով տարբեր արևմտյան կոմունիստական կուսակցությունները այժմ ընդդիմանում էին պատերազմին<ref>{{Cite news|url=http://www.whatnextjournal.co.uk/Pages/Newint/Redflag.html|title=From the Red Flag to the Union Jack|newspaper=What next journal|place=UK|ref=harv}}.</ref>: Չնայած Ֆրանսիայի կոմունիստները սեպտեմբերի 2-ին միաձայն քվեարկել էին պատերազմի օգտին և սեպտեմբերի 19-ին հայտարարել էին, որ պատրաստ են զոհվել հայրենիքի համար, սեպտեմբերի 27-ին Կոմունիստական ինտերնացիոնալի ցուցումով պատերազմը հայտարարեցին իմպերիալիստական: Հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի կոմունիստները առաջարկեցին լսել Գերմանիայի խաղաղության կոչերին, իսկ կոմունիստների առաջնորդ [[Մորիս Թորեզ]]ը դասալքվեց [[Ֆրանսիական բանակ]]ից հոկտեմբերի 4-ին և հեռացավ ԽՍՀՄ{{r|jackson2001}}: Մնացած կոմունիստները նույնպես դասալքվեցին:
 
[[Գերմանիայի կոմունիստական կուսակցություն]]ը նույնանման դիրք էր ընտրել: Կոմունիստական շաբաթաթերթ ''Die Welt''-ի, որը հրատարակվում էր Ստոկհոլմում, կոմունիստական առաջնորդ [[Վոլտեր Ուլբրիխտ]]ը, ով դեմ էր դաշնակիցներին գրել էր իր հոդվածում. «Գերմանիայի կառավարությունը իրեն հռչակեց, որպես ԽՍՀՄ-ի հետ բարեկամական բարեկամական հարաբերությունների պատրաստակամ, մինչդեռ անգլո-ֆրանսիական ռազմական բլոկը պատերազմ էր նախապատրաստում ԽՍՀՄ-ի դեմ: Խորհրդային ժողովուրդը և Գերմանիայի աշխատավոր ժուղովուրդը ցանկանում են բացառել Անգլիայի պատերազմական պլանները»<ref>{{cite book|first=Walther|last=Hofer|title=Die Entfesselung des Zweiten Weltkrieges|year=2007|publisher=Lit|isbn=978-3-8258-0383-4|pages=224–5|quote=Die Welt, February 1940.}}</ref>:
 
Չնայած Կոմունիստական ինտերնացիոնալի զգուշացումների, Գերմանիայում անհամաձայնությունները շատացան, երբ ԽՍՀՄ-ը սեպտեմբերին հայտարարեց, որ պարտավոր է մտնել Լեհաստան, որպեսզի պաշտպանի ուկրաինացի և բելառուս եղբայրներին գերմանացիներից: Մոլոտովը հետագայում բացատրեց այս հայտարարությունը գերմանացի պաշտոնյաներին նրանով, որ ԽՍՀՄ-ը ավելի լավ բացատրություն չգտավ արդարացնելու իր ներխուժումը{{Sfn|Nekrich|Ulam|Freeze|1997|pp=128–9}}:
 
Պայմանագրի գործողության առաջին ամիսներին ԽՍՀՄ-ի արտաքին քաղաքականությունը դարձավ Դաշնակիցների քննադատողը և բռնեց գերմանամետ դիրք: ԽՍՀՄ-ի գերագույն խորհրդի հինգերորդ հանրագումարին, որը տեղի ունեցավ 1939 թվականի հոկտեմբերի 31-ին, Մոլոտովը վերլուծեց միջազգային իրավիճակը` այսպիսով ուղղություն տալով կոմունիստական քարոզչությանը: Ըստ Մոլոտովի Գերմանիան օրինական հետաքրքրություն ունի վերականգնելու իր մեծ տերություն կարգավիճակը և դաշնակիցները սկսել են ագրեսիվ պարերազմ` հիմնվելով Վերսալյան համակարգի վրա<ref>{{cite book|editor-first=Bianka|editor-last=Pietrow-Ennker|first=Bianka|last=Pietrow-Ennker|contribution=Stalinistische Außen- und Deutschlandpolitik 1939–1941|title=Präventivkrieg? Der deutsche Angriff auf die Sowjetunion|publisher=Fischer|place=Frankfurt am Main|year=2000|edition=3|page=85|isbn=978-3-596-14497-6}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==