«Պողոս Ա Սսեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:1382 մահեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Պողոս Ա Սսեցի''' (1374-1382), Ամենայն Հայոց կաթողիկոս 1374 թ.-ից։ Հաջորդել է [[Կոնստանդին Ե Սսեցի|Կոստանդին Ե Սսեցուն]]։ Ծննդյան թիվն ու վայրն անհայտ են։ Մահացել է 1382 թ.-ին Սիս քաղաքում։
 
Եղել է Սսի կաթողիկոսարանի միաբաններից, աչքի է ընկել իր հեղինակությամբ ու ազդեցությամբ։ Կաթողիկոս է ընտրվել Հայոց թագավորության չորս խնամակալների և բարձրաստիճան հոգևորականության հավանությամբ։
 
1375 թ.–ին Պողոս Ա Սսեցին բարձրաստիճան բոլոր հոգևորականների և մայրաքաղաքի ամբողջ բնակչության հետ դիմավորել է [[Լևոն Զ]] Լուսինյանին և մեծ հանդեսով քաղաք առաջնորդել։ Վերջինիս՝ լատինական ծեսով թագավոր օծվելու ցանկությունը առաջ է բերել ոչ միայն Հայոց կաթողիկոսի, այլ նաև հասարակ ժողովրդի զայրույթն ու հակակրանքը։
 
Պողոս Ա Սսեցին ջանք չի խնայել՝ պաշտպանելու Հայոց եկեղեցու իրավունքներն ու սկզբունքները թագավորի և նրան շրջապատող լատինների ոտնձգություններից։ Հայ իշխանների հետ մասնակցել է Սսի հերոսական պաշտպանությանը և իր ներկայությամբ ոգեշնչել է մարտնչողներին։ Կաթողիկոսն անձամբ է բանակցություններ վարել արաբական միացյալ հրամանատար Աբուբաքրի հետ և, ելնելով ստեղծված ծանր դրությունից՝ որոշել է քաղաքը հանձնել։
 
1375 թ.-ի ապրիլին Պողոս Ա Սսեցին Լևոն Զ թագավորի և այլ մեծամեծ իշխանների հետ գերեվարվել է [[Հալեպ]], ապա՝ [[Կահիրե]]։ 1375 թ.-ի վերջերին ազատվել է գերությունից, վերադարձել Սիս և, համակերպվելով օտարերկրյա նոր տիրակալի հետ, շարունակել իր գահակալությունը։
 
Կաթողիկոսական գահին Պողոս Ա Սսեցուն հաջորդել է [[Թեոդորոս Բ Կիլիկեցի]]ն։