«Խորհրդա-գերմանական պայմանագիր (1939)»–ի խմբագրումների տարբերություն

Պայմանագիրը ցնցեց աշխարհը: Ամերիկացի լրագրող [[Ջոն Գունտեր]]ը, ով Մոսկվայում էր 1939 թվականի օգոստոսին, հայտարարեց, որ ավելի անհավատալի բան դժվար էր պատկերացնել: Զարմանքը և վատատեսությունը արագ փոխակերպվեցին սարսափի և տագնապի<ref name="gunther1940">{{cite book | url=https://archive.org/stream/in.ernet.dli.2015.149663/2015.149663.Inside-Europe#page/n159/mode/2up | title=Inside Europe | publisher=Harper & Brothers | author=Gunther, John | authorlink=John Gunther | location=New York | year=1940 | pages=137–138}}</ref>: Պայմանագրը հրապարակելուց առաջ Արևմուտքի կոմունիստները բացառում էին, որ այսպիսի պայմանագիր կարող է ստորագրվել: [[Հոլիվուդի սև ցուցակ]]ի ապագա անդամ [[Հերբերտ Բիբերման]]ը դրա մասին խոսակցությունները անվանեց «Ֆաշիստական քարոզ»: [[ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցություն|ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցության]] նախագահ [[Երլ Բրոուդեր]]ը իր ելույթում ասաց, որ ավելի հավանական է, որ ինքը ընտրվի ԱՄՆ-ի առևտրային պալատի նախագահ, քան կնքվի նման պայմանագիր<ref name="friedrich1997">{{cite book|title=City of Nets: A Portrait of Hollywood in the 1940s|publisher=University of California Press|last=Friedrich|first=Otto|year=1997|edition=reprint|location=Berkeley; Los Angeles|page=24|isbn=0-520-20949-4}}</ref>:
 
Գունտերը այնուամենայնիվ գրեց, որ կոմունիզմը և ֆաշիզմը ավելի մոտ են, քան ենթադրվում էր: 1939 թվականի սկզբներից խորհրդային [[Կոմունիստական ինտերնացիոնալ]]ը հրաժարվեց հականացիստական և հակաֆաշիստական քարոզչություններից` Եվրոպայի պատերազմը բացատրելով որպես կապիտալիստական երկրների միջև հակամարտություն իմպերիալիստական նկատառումներով<ref name="cohen110">{{cite book|last=Cohen|first=Yohanon|title=Small Nations in Times of Crisis and Confrontation|publisher=SUNY Press|year=1989|isbn=0-7914-0018-2|page=110}}.</ref>: Արևմտյան կոմունիստները, որոնք մինչ պայմանագիրը խոսում էին համակարգային անվտանգությունից, ստորագրումից հետո մեղադրում էին Բրիտանիային և Ֆրանսիային ընթացիկ պատերազմի համար{{r|friedrich1997}}:
 
Երբ տեղի էին ունենում հակագերմանական ցույցեր [[Պրահա]]յում, Կոմունիստական ինտերնացիոնալը հրամայեց Չեխական կոմունիստական կուսակցությանը անել ամենի ինչ, որպեսզի պարալիզացվեն շովինիստ տարրերը:<ref name="cohen110"/>: Մոսկվան շուտով ստիպեց Ֆրանսիայի և Բրիտանիայի կոմունիստական կուսակցություններին ընդունել հակապատերազմական դիրք: Սեպտեմբերի 7-ին Ստալինը իր մոտ կանչեց [[Գեորգի Դիմիտրով]]ին և հայտնեց Կոմունիստական ինտերնացիոնալի նոր ուղղության մասին: Ըստ նոր ուղղության պատերազմը հրահրել էին իմպերիալիստները: Այսպիսով տարբեր արևմտյան կոմունիստական կուսակցությունները այժմ ընդդիմանում էին պատերազմին<ref>{{Cite news|url=http://www.whatnextjournal.co.uk/Pages/Newint/Redflag.html|title=From the Red Flag to the Union Jack|newspaper=What next journal|place=UK|ref=harv}}.</ref>: Չնայած Ֆրանսիայի կոմունիստները սեպտեմբերի 2-ին միաձայն քվեարկել էին պատերազմի օգտին և սեպտեմբերի 19-ին հայտարարել էին, որ պատրաստ են զոհվել հայրենիքի համար, սեպտեմբերի 27-ին Կոմունիստական ինտերնացիոնալի ցուցումով պատերազմը հայտարարեցին իմպերիալիստական: Հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի կոմունիստները առաջարկեցին լսել Գերմանիայի խաղաղության կոչերին, իսկ կոմունիստների առաջնորդ [[Մորիս Թորեզ]]ը դասալքվեց [[Ֆրանսիական բանակ]]ից հոկտեմբերի 4-ին և հեռացավ ԽՍՀՄ{{r|jackson2001}}: Մնացած կոմունիստները նույնպես դասալքվեցին: