«Պեպո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Emptyfear (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել GeoO մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
No edit summary
Տող 52.
 
«'''Պեպոն'''», [[Գաբրիել Սունդուկյան]]ի պիեսներից<ref>{{Cite book|url=https://books.google.am/books/about/Pepo.html?id=1l5kAAAAMAAJ&redir_esc=y|title=Pepo: katakergutʻyun yerekʻ ararvatsov|last=Sundukyan|first=Gabriel|date=1950-01-01|publisher=Haypethrat|language=hy}}</ref>։
 
== Նախապատմություն ==
Սունդուկյանի վկայությամբ, այսպիսի մի կատակերգություն գրելու միտքը ծագել է Նիկողայոս Փուղինյանցի «Վուր տրարվիս, պիտի պռավիս» պիեսի դիտումից հետո։ Դրա մասին Սունդուկյանը գրել է «Պեպոյի» առաջաբանում<ref name=":0">{{Cite book|title=Երկերի լիակատար ժողովածու|last=Սունդուկյան|first=Գաբրիել|publisher=Հայպետհրատ|year=1951|isbn=|volume=2|location=Երևան|pages=9}}</ref>։ Փուղինյանցի կատակերգության հերոսը՝ Շամիրի բնավորության մեջ անպատվությունը չհանդուրժելու և ամեն գնով նպատակին հասնելու միտքն է, որ Սունդուկյանի մոտ ուրվագծել է Պեպոյի սյուժեի բախումը։ Շամիրի կռվարար, իրասածի, կենսուրախ և ծիծաղաշարժ լինելը Սունդուկյանն օգտագործել է «Պեպոյի» գլխավոր հերոսին ստեղծելիս։ Գլխավոր հերոսին և կենցաղի բնորոշ կոնֆլիկտային իրադրությունը գտնելուց հետո պիեսի դիպաշարը կառուցելը Սունդուկյանի համար հեշտանում է<ref name=":0" />։ Պեպոն սկզբում նախագծվել է որպես թեթև կատակերգություն, որը գեղարվեստական լուծումներով նման է լինելու Փուղինյանցի գործին<ref>Գաբրիել Սունդուկյանի արխիվ, Գրականության և արվեստի թանգարան, բաժին 5, գիրք 6, էջ 10։</ref>։ Պիեսում Եփեմիայի կերպարի հարցում նույնպես նմանություններ կան։ Եփեմիան տարիքային և ֆինանսական առումով նման է Դորիմեային, որը վարում է շքեղ ու շվայտ կյանք։ Սակայն հետագայում, Սունդուկյանը չի ստեղծում նախագծված զվարճալի կատակերգությունը։ Կոշտ ու կոպիտ, մուշտիով հարցերը լուծող կինտոյի կերպարը փոխարինում է դառը դատող, ազնվաբարո Պեպոյին։ Նախագծված դիպաշարը հնարավորություն էր տալիս կինտոյի միագիծ կերպարի փոխարեն ստեղծել ավելի գեղարվեստական և հասարակական կշիռ ներկայացնող հերոսի։ Եվ միաժամանակ պիեսի կոնֆլիկտը հնարավոր էր դառնում կապվել հասարակական ավելի խորը երևույթների, հարաբերությունների և հոգեբանության հետ<ref name=":1">{{Cite journal|last=Բաբայան|first=Արտաշես|date=1983|title=«Պեպոյի» ստեղծման պատմությունից|url=http://www.ysu.am/files/12A_Babayan.pdf|journal=Բանբեր Երևանի համալսարանի|issue=2 (50)|pages=142-149|doi=|pmid=|access-date=}}</ref>։
 
== Բովանդակություն ==
Բաղկացած է երեք արարվածից կամ գործողությունից, որոնցից առաջինը և վերջինը կատարվում են Պեպոյի, իսկ երկրորդը՝ Զիմզիմովի տանը։ Արարվածներն իրենց հերթին բաժանվում են տեսիլների կամ տեսարանների։ Գործողությունը տեղի է ունենում [[Թիֆլիս]]ում [[1870]]-ական թվականներին։
 
Պեպոն կատակերգություն է երեք արարվածով։ Գրականագիտական ուսումնասիրություններում Պեպոն վերլուծելիս, սովորաբար կենտրոնանում են պիեսի սոցիալական բնույթի վրա, մի կողմ թողնելով պիեսի հոգեբանական կողմը։  Սունդուկյանը, սակայն Պեպոյում կարողացել է հասնել խորը հոգեբանական վերլուծության։ հոգեբանական վերլուծության այսպիսի մեթոդը Սունդուկյանը կիրառել է կատակերգության գրեթե բոլոր կերպարների և հանգուցային իրադարձությունների համար։ Տեր֊Գրիգորյանը Պեպոն վերլուծելիս կենտրոնացել է նաև պիեսի հոգեբանական կողմի վրա<ref>{{Cite book|title=Սունդուկյանի «Պեպոն»|last=Տեր-Գրիգորյան|first=Վահան|publisher=|year=1905|isbn=|location=Էջմիածին|pages=7}}</ref>։
 
Կեկելի դրաման նրա ընտանիքին հասած դժբախտության և դրամայի մի մասն է միայն։ Կեկելի մայրը՝ Շուշանը, նույնպես ողբերգության մեջ է։ Բայց պիեսի առանցքը Պեպոյի կերպարն է և սոցիալական, և հոգեբանական առումով։ Պեպոն ընտանքիքի միակ տղամարդն էր, մոր և քրոջ միակ հույսը, ընտանիքի միակ հենարանը։ Նա պարտավորվել էր ապահովել ընտանիքի ապրուստը և ամուսնացնել քրոջը։ Սրա միջոցով Սունդուկյանը փորձել է ծավալել անզոր, բայց պատվախնդիր Պեպոյի հոգեբանական դրաման։ Պարտքի սուր զգացումը և այն իրագործելու անկարողությունը Պեպոյի ներսում ստեղծում է հոգեբանական սուր բախում։ Կատակերգության սկզբում ներկայացվող ուրախ և անհոգ ձկնորսը կերպարանափոխվում է, ունենում հոգեբանական խորը դրամա։ Նախկինում ազատ տղամարդը այժմ բախվում է հասարակական ինքնաաարժեվորման և ինքնաճանաչման իրականության առաջ։ Նա պարտք է անում քրոջ օժիտի համար փող ունենալու համար, բայց չի կարողանում վերադարձնել ու ստաում բանտ ուղարկելու դատարանի որոշումը։ Այս ամենը ոտնահարում են Պեպոյի արժանապատվությունն ու խախտում հավատը։  Նա սկսում է զարմանալ աշխարհում տիրող անարդարության վրա և գիտակցում սեփական ազնորությունն ու խեղճությունը։
 
Պեպոն ընկնում է հոգեբանական ծանր ապրումների մեջ։ Բայց Մուրհակի պատահական երևան գալը, Պեպոյին հանում է ընկճվածությունից, նրա կերպարն ստանում է նխակինից տարբեր նոր որակ։ Տառապանք տեսած Պեպոն ձգտում է վերականգնել արդարությունը և դիմակազերծել խաբեբա Զիմզիմովին<ref>ԳԹԱ, Սունդուկյանի արխիվ, բաժին 1, գիրք 44, թիվ 58-59</ref>։ Պեպոն կարծես հավատում է արդարության հաղթանակին, բայց իրականությունն այլ կերպ է դասավորվում<ref name=":1" />։
 
=== Սյուժե ===
Տող 60 ⟶ 69՝
 
Ընդհարում է տեղի ունենում Պեպոյի և Զիմզիմովի միջև։ Զիմզիմովը զրպարտության մեղադրանքով սպառնում է բանտարկել տալ նրան։ Սակայն գտնվում է բարաթը, պարզվում է, որ այդ բարաթի վրա թել են փաթաթում, երեխան այդ թելով խաղալիս է լինում և հանկարծ գտնում է բարաթը և Զիմզիմովը խայտառակությունից փրկվելու համար փորձում է հաշտվել Պեպոյի հետ՝ խոստանալով պարտքից մի քանի անգամ ավելի փող։ Բայց Պեպոն չի ուզում հաշտվել. նա գերադասում է գնալ բանտ և դուրս գալուց հետո Զիմզիմովից լուծել բոլոր նրանց վրեժը, ում խաբել ու գռփել է նա։ Պեպոն հասկանում է, որ ինքը մենակ չէ, որ իր նման հարյուրավորներին է կողոպտել Զիմզիմովը։ Նա ամեն գնով ուզում է բացահայտել խաբեբա վաճառականի իսկական դեմքը։
 
=== Գլխավոր հերոս ===
Պեպոյին նախորդած պիեսներից ոչ մեկում Սունդուկյանը աշխատավոր մշակին գլխավոր հերոս չի դարձրել։ Սունդուկյանի առաջին կատակերգություններում չկան հասարակական այդ խավին պատկանող կերպարներ։ Նախորդ պիեսներում գործող անձինք ավելի շատ վաճառականներ էին, աստիճանավոր երիտասարդներ և այլն։ Պեպոն առաջին երկն է, որտեղ դեպքերն ու բախումը ծավալվում են աշխատավոր խավին պատկանող մարդկանց շուրջը։ Սունդուկյանի նախկին պիեսներից և ոչ մեկում չկան կերպարների, մարդկային հարաբերությունների և հատկանիշների այսպիսի բևեռացում։ Սկզբնական շրջանում Սունդուկյանին չի հետաքրքրել, թե մասնագիտությամբ ով է Պեպոն, ինչպիսի արտաքին ունի և այլն<ref name=":0" />։
 
Կարևորը Պեպոյի մշակ լինելն էր, մի փաստ, որ փաստում էր հերոսի դժվար կյանքի ու դառը ճակատագրի մասին։ Սունդուկյանի մշակի վիճակը լավ պատկերացնում էր, քանի որ 1865 թվականին, Թիֆլիսի համքարների ապստամբության ժամանակ եղել է ապստամբության գաղափարախոսներից մեկը։ Աշխատավոր մշակներին աջակցություն ցուցաբերելը երևում էր նաև նրանով, որ Սունդուկյանը մասլահաթները գրելիս ստորագրել է «Համալ», այսինքն՝ մշակ աշխատավոր։ Սոցիալական հակադիր խավերից ընտրելով պիեսի կոնֆլիկտի բախվող կողմերին՝ Սունդուկյանը ներկայացնում է այդ ժամանակվա հասարակության կարգը։ Պեպոյի մենախոսություններում կարելի է գտնել նրա սիրած գործի պատճառած ուրախությունն ու բերկրանքն արտահայտող տողեր։ Բայց անկախ ամեն ինչի, Պեպոն և նրա նմանները իրավազուրկ էին և ճնշված։ Պեպոն ազնիվ էր, նա չէր կարող իրեն թույլ տալ խաբել, կողոպտել և այս կերպ հարստություն դիզել, նա չուներ ուժ և իշխանություն։ Սունդուկյանը ցույց է տալիս բևեռացված իրականությունը, որտեղ մի ժլատ և դրամի համար ամեն ինչի պատաստ  զիմզիմովներ են, մյուսում՝ նրանց զոհերը, ի դեմս Պեպոյի, Կեկելի և Շուշանի։ Վերջիններիս Սունդուկյանը տալիս է խղճի, ազնվության ու բարության արժեքները, որոնցից զիմզիմովները զուրկ էին<ref name=":1" />։
 
Սունդուկյանը Պեպոյում չի ներկայացրել սոցիալ֊տնտեսական զարգացման այն պատմական օրինաչափությունները, որոնք պայմանավորել են այսպիսի ներկան։ Նա կենտրոնացել է անհատի վրա, փոքր ինչ իդեալականացնելով և նրանց մեջ ստեղծելով մարդու կատարելատիպը։
 
Անհայտ է, թե արդյոք պիեսը գրելիս Սունդուկյանը ունեցել է Պեպոյի նախատիպը։ Այս առումով առաջարկում են մի շարք անձանց, որոնք կարող էին նախադեպ դառնալ։ Սունդուկյանը, սակայն պատասխանել է, որ Պեպոն բոլորովին ինքնուրույն ամբողջացում է զանազան ժամանակ իր տեսած անզվասիրտ և աշխատավոր կինտորների։ Սունդուկյանը նաև Պեպոյին նմանացրել է իրեն<ref>{{Cite book|title=Ժամանակակիցները Սունդուկյանի մասին|last=|first=|publisher=Հայաստան|year=1976|isbn=|location=Երևան|pages=167}}</ref>։
 
Պեպոյի ստեղծման ժամանակ հեղինակի կենտրոնացումը եղել է պիեսի բուն բովանդակության վրա, արտաքին ձևն ու հանգամանքները նրան քիչ են հետաքրքրել։ Սրան կարելի է հանգել մի քանի փաստեր համադրելով։ Նախ պիեսի ձեռագրում «Գործող անձինք» բաժինը դրված է պիեսն սկսելուց շատ ավելի ուշ<ref>Պեպոյի ձեռագիրը, թիվ 1</ref>։ Ապա, կատակերգությունըհ գրի առնելիս Սունդուկյանը ունեցել է դիպաշարային անհարթություններ․ մուրհակի գոյության և այն կորցնելու մասին պատմությունը սկզբում չի եղել։ Հետո միայն, զգալով դրա անհրաժեշտությունը, Սունդուկյանը վերափոխել է Պեպոյի և Կակուլու խոսակցության տեսարանն այնպես, որ հնարավոր լինի ավելացնել նաև մուրհակի մասին պատմությունը<ref>Պեպոյի ձեռագիրը, թիվ 7 և 8</ref>։ Սունդուկյանը պարզ որոշած չի եղել, թե ինչպես է գտնվելու մուրհակը։ Նրան հետաքրքրել է միայն այն, որ մուրհակը պետք է գտնվի, այսինքն՝ հարցի սկզբունքային կողմը միայն<ref>Սունդուկյանը ձեռագրի 17-րդ էջում գրել է՝ «Մինչև երրորդ արարվածը կսկսեի, իս համոզված էի, որ բարաթը պետք է Պեպոյի տունը լուս ընկնի»</ref>։ Եվ վերջապես, ընդարձակ և դիպուկ նշումները, որոնք կան Պեպոյի տպագիր տեքստում, հեղինակի ապագա աշխատանքի արդյունքն են։ Պեպոյի ձեռագրի մեջ դրանք շատ սեղմ են։ Իսկ Պեպոյի արտաքին նկարագիրը հեղինակը իր համար պարզել է շատ ավելի ուշ՝ պիեսը գրելուց հետո<ref name=":3">{{Cite book|title=Երկերի լիակատար ժողովածու|last=Սունդուկյան|first=Գաբրիել|publisher=Հայպետհրատ|year=1951|isbn=|volume=2|location=Երևան|pages=11}}</ref><ref name=":1" />։
 
=== Ավարտ ===
Կրծանիստում գրի առած Պեպոն ավարտվում է նրանով, որ իր նպատակին չհասած Եովանեն Պեպոյին սպառնալով հեռանում է։ Եվոանեի վերջին խոսքերը կարծես կասեցնում են Պեպոյի ազնվության և արդարության պայքարը՝ թողնելով տագնապի և ափսոսանքի զգացում Պեպոյի ճակատագրի հանդեպ։ Նույն կերպ է արտահայտվել նաև Պեպոյի կերպարը Չմշկյանի դերակատարությամբ<ref>{{Cite book|title=Հուշեր և խոհեր հայ թատրոնի մասին|last=Դեմիրճյան|first=Դերենիկ|publisher=|year=1959|isbn=|volume=6|location=Երևան|pages=530}}</ref>։ Պեպոյի առաջին ավարտը չուներ այն հաղթանակի զգացումը, որը բնորոշ է երկրորդին։ Առաջին ավարտը, սակայն, չի գոհացրեց Սունդուկյանին։ Երկրորդ վերջաբան գրելով՝ Սունդուկյանը փոքր-ինչ իդեալականացնում է հերոսին, որտեղ հերոսը հպարտ և վստահ արդարության և մարդկայնության հաղթանակին։ Ս․ Հարությունյանը գրել է, որ հանդիսատեսը միշտ մեծ ոգևորությամբ է ընդունել այս երկրորդ վերջաբանը։ Երկրորդ վերջաբանում չի վերջանում Պեպոյի՝ արդարության համար սկսած պայքարը, որը շարունակում է ընկեր կինտո Կակուլին<ref>{{Cite journal|last=Հարությունյան|first=Ս․|date=06.05.1966|title=Սունդուկյանի Պեպոն|url=|journal=Կոմունիստ|location=Երևան|doi=|pmid=|access-date=}}</ref><ref name=":1" />։
 
== Բեմադրություններ ==
Առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1871 թվականի ապրիլի 29֊ին և ունեցել հաջողություն (հանդիսատեսը փոթորկալից ծափահարություններով բեմ էր հրավիրել հեղինակին և շուրջ կես ժամ չէր թողել‚ որ հեռանա)։ 1874-75 թատերաշրջանում այն ներկայացվել է Թիֆլիսում ռուսերեն լեզվով‚ նույն թատերաշրջանում ներկայացումը կրկնվում է Մոսկվայում։ 1874 թվականի հոկտեմբերին Քութաիսիում Ան. Քուրցելիձեի և Քեթևան Արամյանի կատարմամբ «Պեպոն» բեմադրվում է վրացերեն լեզվով և այդ ժամանակվանից սկսած բեմադրվում է Վրաստանի զանազան թատրոններում։ 20-րդ դարի սկզբին «Պեպոն» բեմադրվում է Թավրիզում ադրբեջաներեն լեզվով։ Ադրբեջաներենով «Պեպոն» վերաբեմադրվում է Բաքվում և դառնում է թուրքական թատրոնի ներկայացումներից մեկը<ref>{{Cite journal|last=Շտիկյան|first=Սուրեն|date=21.05.1976|title=Պեպոն|url=|journal=Ավանգարդ|issue=61|doi=|pmid=|access-date=}}</ref>։ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը բացվել է 1922 թվականի հունվարի 25-ին` Երևանում, Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի բեմադրությամբ` որպես առաջին պետական թատրոն: 2016 թվականի դեկտեմբերի 13-ին Սունդուկյանի թատրոնը վերանորոգումից հետո վերաբացվել է՝ կրկին «Պեպոյի» բեմադրությամբ<ref>{{Cite news|url=https://armenpress.am/arm/news/871704/|title=«Պեպոն» կրկին մայր թատրոնի բեմում է|newspaper=armenpress.am|language=hy|access-date=2018-11-27}}</ref>։
 
== Մշակույթ ==
 
=== Ֆիլմ ===
{{Հիմնական|Պեպո (ֆիլմ)}}Պեպոյի սյուժեի հիման վրա ստեղծվել է էկրանավորումը, որը եղել է առաջին հայկական հնչյունային ֆիլմն է։ Պրեմիերան տեղի է ունեցել 1935 թվականի հունիսի 15-ին, ռեժիսորը Համո Բեկնազարյանն է։ Պեպոյին մարմնավորել է Հրաչյա Ներսիսյանը, իսկ Զիմզիմովին` Ավետ Ավետիսյանը<ref>{{Cite news|url=https://armenpress.am/arm/news/876047/haykakan-kinoyi-ejeric-tsragiry-meknarkec-pepo-filmi.html|title=«Հայկական կինոյի էջերից» ծրագիրը մեկնարկեց «Պեպո» ֆիլմի ցուցադրությամբ|newspaper=armenpress.am|language=hy|access-date=2018-11-27}}</ref>: Ունի 88 րոպե տևողություն<ref>{{Cite web|url=http://www.arm-cinema.am/am/m/153.html|title=Պեպո|last=|first=|date=|website=www.arm-cinema.am|publisher=|accessdate=2018-11-27}}</ref>։
 
=== Արձան ===
Երևանում կա Պեպոյին նվիրված արձան։ Այն գտնվում է Երևանի անգլիական այգում՝ Մովսես Խորենացու և Գրիգոր Լուսավորիչ փողոցների միջև: Արձանի ճարտարապետն է Մարկ Գրիգորյանը, քանդակագործը՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Գրիգոր Ահարոնյանը<ref>{{Cite book|title=Երևանի արձանները|last=Խանջյան|first=Արթուր|publisher=ՎՄՎ Փրինթ|year=2004|isbn=99941-920-1-9|location=Երևան|pages=}}</ref><ref>{{Cite news|url=https://hushardzan.am/archives/5852|title=ՊԵՊՈ|newspaper=Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության|language=am-AM|access-date=2018-11-27}}</ref>:
 
{{Հիմնական|Պեպոյի արձան (Երևան)}}
<references />
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պեպո» էջից