«Եվրոպա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 383.
 
Արևմտյան Եվրոպան աչքի է ընկնում բազմատեսակ [[օգտակար հանածոներ]]ի զգալի պաշարներով։ Հատկապես շատ են քարածխի պաշարները, նշանավոր է [[Ռուր]]ի(Գերմանիա) ածխային ավազանը։ Համեմատաբար քիչ են նավթի պաշարները։ [[Գազ]]ի զգալի պաշարներ կան Նիդերլանդներում, [[երկաթ]]ի պաշարներ՝ [[Լոթարինգիա]]յում (Ֆրանսիա)։ <br />
Կլիման մեղմ է. ձմեռը ցուրտ չէ, ամառն էլ զով է։ Որքան շարժվում ենք դեպի արևելք, այնքան թուլանում է օվկիանոսի ազդեցությունը, կլիման բարեխառն ծովայինից անցնում է բարեխառն ցամաքային։ Արևմտյան Եվրոպան հարուստ է ջրառատ նավարկելի գետերով ([[Օդեր]], [[Էլբա]], [[Սեն]], [[Լուարա]], [[Հռենոս]], [[Ռոն]]), որոնք իրար հետ կապված են նավարկելի ջրանցքներով։ <br />
Դեպի հարավ և արևելք մակերևույթն աստիճանաբար բարձրանում է ու դառնում լեռնային։ [[Ալպեր]]ի լեռներում կան լավագույն պայմանները հանգստի և զբոսաշրջության կազմակերպման համար։ Այստեղ են լեռնադահուկային մարզաձևի համաշխարհային նշանակության կենտրոնները։ <br />
Պատմական որ վաղ անցյալում Արևմտյան Եվրոպայի տարածքի մեծ մասը ծածկված է եղել [[կաղնի|կաղնու]] և [[հաճարենի|հաճարենու]] անտառներով, սակայն նոր բնակավայրերի և ճանապարհների կառուցումը, վարելահողերի ընդարձակումը հանգեցրել են [[անտառներ]]ի զանգվածային հատմանը և դրանց մակերեսի խիստ կրճատմանը։ Ներկայումս անտառների տարածքների բաժինն առավել մեծ է [[Ավստրիա]]յում (47%)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Եվրոպա» էջից