«Ուիլյամ Համիլտոն»–ի խմբագրումների տարբերություն

Համիլտոնի աշխատանքների հիման վրա [[Ջոզայա Գիբս]]ը և [[Օլիվեր Հեվիսայդ]]ն առանձնացրեցին ու զարգացրեցին վեկտորական հաշվի համակարգը, արդեն քվատերնիոնների տեսությունից անկախ, այն չափազանց օգտակար եղավ կիրառական մաթեմատիկայում և ներառվեց դասագրքերում{{sfn |Стиллвелл Д.|2004|с=388 }}:
 
[[Ջեյմս Մաքսվել|Ջեյմս Մաքսվելը]] քվատերնիոնների հետ ծանոթացավ իր դպրոցական ընկեր Տետի շնորհիվ, և դրանք բարձր գնահատեց. «Քվատերնիոնների հաշվման հայտնագործությունը մի քայլ առաջ է տարածության հետ կապված մեծությունների ճանաչման մեջ, որն իր կարևորությամբ կարելի է համեմատել միայն [[Ռենե Դեկարտ|Դեկարտի]] կողմից տարածական կոորդինատների հայտնաբերման հետ»<ref>{{книга |автор=Максвелл Дж. К.|заглавие=Статьи и речи |место=Μ. |издательство=Наука |год=1968 |страницы=39. }}</ref>: Մաքսվելլի՝ [[էլեկտրամագնիսական դաշտ]]ի տեսության մասին հոդվածներում քվատերնիոնյան սիմվոլիկան կիրառվում է [[դիֆերենցիալ օպերատոր]]ների ներկայացման համար<ref>{{cite web|url=http://vivovoco.astronet.ru/VV/PAPERS/BIO/KRYLOV/KRYLOV_23.HTM|title=Отзыв о работах академика П. П. Лазарева |author=Крылов А. Н. |accessdate=2013-12-02}}</ref>, բայց և այնպես իր վերջին աշխատություններում Մաքսվելլը հրաժարվեց քվատերնիոնյան սիմվոլիկայից՝ հօգուտ Գիբսի ու Հեվիսայդի ավելի հարմար ու դիտողական վեկտորական հաշվի<ref>{{книга|автор=Александрова Η. В.|заглавие=Из истории векторного исчисления|место=Μ.|издательство=Изд-во МАИ|год=1992|страниц=152}}</ref>:
 
===== Քվատերնիոնների տեսության պատմական նշանակությունը =====
16 328

edits