«Սասնա ծռեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Այտեղ տառասխալ կար և ես ուղղեցի
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 28.
«'''Սասնա ծռեր'''» կամ «'''Սասունցի Դավիթ'''», [[Հայեր|հայ ժողովրդի]] [[Էպոս|ազգային էպոսը կամ դյուցազնավելը]], որը ստեղծվել է [[Բանահյուսություն|ժողովրդական բանահյուսության]] հիման վրա։ [[Վիպասանք|Վիպասացների]] և [[Բանահավաք|բանահավաքների]] կողմից այն կոչվել է նաև ''«Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ»'' և այլն։ Էպոսի գաղափարական ոգին [[Արաբական արշավանքները Հայաստան|հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ]]՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Հայոց դյուցազնավեպը գաղափարական առումով արտացոլում է նաև իրականությունից ունեցած դժգոհությունն ու կառուցվելիք արդար աշխարհի նկատմամբ ունեցած փափագը՝ բոլոր դեպքերում գովաբանելով օտարի լծի դեմ ելած ժողովրդի հերոսական պայքարը։
 
ԷպոսիԷպոսը համահավաք տարբերակըտարբերակով կոչվում է «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառն այս պարագայում ունի իմաստային մի քանի նշանակություններ՝ դիվահար, խենթավուն, խելահեղ քաջ և այլն։ Տվյալ հատկանիշներից յուրաքանչյուրն էպոսի հերոսների համար բնորոշ է այս կամ այն պարագայում։ «Սասնա ծռեր» էպոսը կառուցվածքային առումով կազմված է վիպական չորս մասերից կամ ճյուղերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվումկոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝ [[Սանասար|«Սանասար և Բաղդասար»]], [[Մեծ Մհեր|«Մեծ Մհեր»]], [[Սասունցի Դավիթ|«Սասունցի Դավիթ»]], [[Փոքր Մհեր|«Փոքր Մհեր»]]։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են [[Ազգակցություն|ազգակցական կապերով]]։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած [[Դյուցազուններ|առասպելական դյուցազունների]] սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես [[Արաբական արշավանքները Հայաստան|արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով]]։ Էպոսի ստեղծման հստակ թվականը մեզ հայտնի չէ, քանի որ վերջինս գալիս է ժամանակի խորքից և ունի պատմական խոր ակունքներ։ Էպոսի ասացողներնասացողները այնէպոսը պատմել են [[Հայերենի բարբառներ|հայկական տարբեր բարբառներով]], մեծ մասամբ [[Մոկք|Մոկացմոկաց]], [[Մշո բարբառ|Մշոմշո]], [[Սասուն|Սասունիսասնա]], ինչպես նաև [[Արարատյան բարբառ|Արարատյանարարատյան]]։
 
Էպոսի պատումներից մեկը [[1873|1873 թվականին]] գրի է առել [[Գարեգին Սրվանձտյան|Գարեգին Սրվանձտյանցը]]՝ հրատարակելով ''«Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ»'' վերնագրով։ [[1889|1889 թվականին]] էպոսի մի տարբերակ գրի է առել [[Մանուկ Աբեղյան|Մանուկ Աբեղյանը]], իսկ արդեն 1939 թվականին [[Հովսեփ Օրբելի|Հովսեփ Օրբելին]]՝ էպոսագետների խմբի հետ համատեղմեկտեղ, ստեղծելստեղծում է 60 պատումներից բաղկացած համահավաք բնագիր։ Համահավաք բնագիրը թարգմանվել է [[ֆրանսերեն]], [[չինարեն]], [[անգլերեն]] (թարգմանիչ՝ [[Լևոն Զավեն Սյուրմելյան]]), [[հունարեն]], [[ռուսերեն]], [[գերմաներեն]], [[վրացերեն]], [[թուրքերեն]], [[ադրբեջաներեն]] և այլ լեզուներով։ «Սասնա ծռերն» ամբողջական կամ մասնակի մշակել են նաև [[Ավետիք Իսահակյան|Ավետիք Իսահակյանը]], [[Եղիշե Չարենց|Եղիշե Չարենցը]], [[Սողոմոն Տարոնցի|Սողոմոն Տարոնցին]], [[Վիգեն Խեչումյան|Վիգեն Խեչումյանը]], [[Հմայակ Սիրաս|Հմայակ Սիրասը]], [[Մկրտիչ Խերանյան|Մկրտիչ Խերանյանը]], [[Նաիրի Զարյան|Նաիրի Զարյանը]] և ուրիշներ։ Էպոսին բազմիցս անդրադարձել են կերպարվեստում ([[Հակոբ Կոջոյան]], [[Երվանդ Քոչար]], [[Մհեր Աբեղյան]], [[Էդուարդ Իսաբեկյան]], [[Արտաշես Հովսեփյան]] և ուրիշներ), երաժշտության մեջ ([[Գևորգ Բուդաղյան|Գևորգ Բուդաղյանի]] «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան՝ ըստ [[Ալեքսանդր Սպենդիարյան|Ալեքսանդր Սպենդիարյանի]] երաժշտության, [[Էդգար Հովհաննիսյան|Էդգար Հովհաննիսյանի]] «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան և այլն), կինոարվեստում («Սասնա ծռեր», ռեժիսոր՝ [[Արման Մանարյան]], [[2010]] թվական, մուլտֆիլմ), թատրոնում։ [[Երկրորդ աշխարհամարտ|Երկրորդ համաշխարհային պատերազմի]] տարիներին սփյուռքահայերի հանգանականությամբ ստեղծվել է [[Սասունցի Դավիթ (տանկային շարասյուն)|«Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը]], իսկ [[Ղարաբաղյան պատերազմ|Արցախյան պատերազմի]] տարիներին կազմավորվել են «Սասնա ծռեր» և «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատները։ [[Հայաստան|Հայաստանի անկախ Հանրապետությունում]] [[Էպոս|էպոսի]] հերոսների անուններով ստեղծվելկոչվել են տեղանուններ, ինչպես նաև կոչվել է մետրոպոլիտենի [[Սասունցի Դավիթ (մետրոյի կայարան)|«Սասունցի Դավիթ» կայարանըանունով մետրոպոլիտենի կայարան]]։ Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի Միջկառավարական կոմիտեի [[7]]-րդ նստաշրջանը 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ''«Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները»'' հայտն ընդգրկել էընդգրկեց [[ՅՈՒՆԵՍԿՕ|ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում]]։
 
== Էպոսի բովանդակություն ==
Տող 111.
 
== Գրառումներն ու հրատարակություններ ==
«Սասնա ծռերը» որպես էպոս իր 4 ճյուղերով հանդերձ, ստեղծվել ու զարգացել է հնագույն շրջանից և իր վերջնական և ավարտուն տեսքը ստացել [[8-րդ դար]]ում։ Էպոսի Սասունցի Դավիթ ճյուղը իր մեջ պահել է արաբական ազատագրական պայքարում աչքի ընկած ապստամբություններից մեկի՝ Տարոնի ապստամբների կատարած սխրագործությունները, միայն այն տարբերությամբ, որ արաբ ոստիկանին սպանողը ոչ թե Դավիթ Արքայիկն էր, այլ Խութեցի Հովնանը։ Էպոսի մնացած երեք ճյուղերոմճյուղերում մենք կարող ենք գտնել հայ առասպելաբանության, հասարակության դասակարգերի, հնագույն դիցարանի մասին տեղեկություններ, որոնք պետք է օգտագործվեն անցնելով խորաքննին ուսումնասիրություններից հետո միայն։ Եվրոպային էպոսը հայտնի է դարձել [[16-րդ դար]]ում պորտուգալացի ճանապարհորդներ՝ [[Մեստրե Աֆոնսո]]յի և [[Անտոնիո Տենրեյրո]]յի շնորհիվ։
 
«Սասնա ծռերը» հայտնաբերել և ամբողջությամբ գրառել է [[Գարեգին Սրվանձտյան]]ը [[1873]] թվականին, Մշո Առնիստ գյուղում, երեսփոխան Կրպոյից և հրատարակել [[Կոստանդնուպոլիս]]ում («Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», [[1874]] թվական)։ Երկրորդ տարբերակը [[1886]] թվականին [[Էջմիածին|Էջմիածնում]] գրի է առել [[Մանուկ Աբեղյան]]ը՝ Նախո քեռի [[Մոկք|Մոկացուց]] և հրատարակել [[Շուշի]]ում («Դավիթ և Մհեր», [[1889]] թ.)։ Նորանոր տարբերակներ են գրառել Գ. Հովսեփյանը, Խ. Դադյանը, Ս. Հայկունին, Ա. Աբեղյանը, [[Երվանդ Լալայան|Ե.Լալայանը]], Կ. Մելիք–Օհանջանյանը, Ա. Ղանալանյանը և ուրիշներ։ [[1938]]-[[1939]] թվականներին «Սասնա ծռերի» 1000-ամյա հոբելյանի առթիվ մինչ այդ գրառված 60-ից ավելի պատումների հիման վրա, Մ. Աբեղյանի, Գ. Աբովի, Ա. Ղանալանյանի խմբագրությամբ հյուսվել-կազմվել է մեկ միասնական համահավաք բնագիր («Սասունցի Դավիթ», [[1939]] թ.)։ Վեպի մեկ այլ համահավաք բնագիր է կազմել Տ. Չիթունին [[Փարիզ]]ում («Սասունական», [[1942]] թ.)։