«Սասնա ծռեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 73.
{| class="graytable"
|+
Մելիքի և Մհերի պայմանը՝պայմանավորվածությունը՝ ըստ «Սասունցի Դավիթ» համահավաք բնագրի
| width="75%" align="center" | <big>[[image:Aquote1.png|20px|left]] Մըսրա Մելիք տեսավ, որ Մհեր չի հաղթվի. տեսավ՝ Մհեր շատ ազնավուր, հաստա՛տ մարդ է.</br>
Ասաց. Սասնա Մհեր, քելե մենք մի պայման կապենք։ Ես կասեի՝ մեջ աշխարքին ինձնեն ուժեղ մարդ մի չկար՝ ամա ես ու դու չը կարցանք իրար հաղթենք։</br>
Տող 85.
Ժամանակ անց Մըսրա Մելիքը վախճանվում է։ Մահից առաջ նա իր կնոջը խնդրել էր մերձենալ Մհերի հետ, որպեսզի նրանց սերունդը մեծանալով զորեղանա և պաշտպանի Մըսրը։ Հավատարիմ մնալով Մելիքին տված ուխտին՝ Մհերը պարտավորվում է մեկնել արաբական աշխարհ որպեսզի տեսակցի Մելիքի այրիացած կնոջը։ Արմաղանն ամեն կերպ ցանկանում է կանխել ամուսնու մենկնումը Իսմիլ խանումի մոտ, սակայն վերջինս անդրդվելի էր։ Նա հեծում է Քուռկիկ ջալալին աստվածային նժույքով սրընթաց շարժվում Մըսր։ Շուտով նա հանդիպում է Մելիքի այրի կնոջը, որը նենգաբար գինով արբեցնում է Մհերին և վերջինս հակառակ իր կամքին հղիացնում է Իսմիլին։ Այդպես, արևելքի տիրուհին երկար ժամանակ Մհերին գինով պահում է Մըսրում և ծնվում է նրանց որդին, որ պիտի դառնար Մըսրի տիրակալը։
 
Մըսրա Մելիքի երակներում եռում է հսկա հոր արյունը, նա ժառանգել է նաև նրա ուժը, իսկ սրտում զգում է մարդկանց և բոլոր ժողովուրդների վրա իշխելու բուռն ծարավ, որը նրան ներշնչել է իր մայրը: Լույս աշխարհ բերելով իր այդ որդուն՝ Մհերը դրանով իսկ Իսմիլ խանումի հոգում ծնում է այն հույսը, թե ''«հիմա կշողշողա Մըսրա աստղը, իսկ Սասնա աստղը կխավարի»''։ Իսմիլի կողմից Մելիքին տրվող այդ խրատները, իբրև հրաշագործ հակաթույն, սթափեցնում են Մհերին, և նա իր հոր հրեղեն ձիով Մըսըրից սլանում է հայրենյաց Սասուն։[[Սասուն]]։ Մհերը վերադառնում է իր սիրեցյալ կնոջ մոտ, որը երդվել է քառասուն տարի հրաժարվել ամուսնական կյանքից։ Բայց Մհերը խախտել է տալիս նրան այդ երդումը, ցանկանալով վառել Սասնա ճրագը, որպեսզի վերջինիս լույսից խավարի Մըսրա աստղը, և իր ուստրերն ու դուստրերը պաշտպան ունենան այն աղետների դեպքում, որ կարող է նրանց գլխին բերել Մըսրա Մելիքը։ Սակայն հայ փափկասուն տիկնոջ երդմնազանցությունը առաջացնում է Աստծո զայրույթը և վերջիններս մնում են անժառանգ։ Աստծո հետ կապ հաստատելու նպատակով [[Մեծ Մհեր|Մեծ Մհերը]] կառուցում է [[Մարութա|Մարութա Սուրբ Աստվածածին վանքը]], որի միջոցով կապ է հաստատում տիրոջ հետ և վերջինից արու զավակ խնդրում։ Սակայն Աստված հայտնում է, որ դա հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ տղայի ծնվելուց անմիջապես հետո նա և իր կինը մահանան։ Անձնազոհ Մհերն ու Արմաղանը շուտով մահանում են, սակայն լույս աշխարհ է գալիս նրանց խարտյաշ որդին, որին կնքում են Դավիթ։
 
=== Սասունցի Դավիթ․Դավթի Մելիքիծնունդ և Դավթի մենամարտմանկապատանեկություն ===
[[Պատկեր:Պատանի Դավիթ (կտավ).bmp.jpg|մինի|276x276փքս|[[Պատանի Դավիթ (կտավ)|Գառնարած Դավիթը՝ ոչխարների և գազաննների գլուխ անցած]]։ Նկարի հեղինակ՝ [[Էդուարդ Իսաբեկյան]]։ Պահվում է [[Հայաստանի ազգային պատկերասրահ|Հայաստանի ազգային պատկերասրահում]]։]]
Երրորդ ճյուղում ծնվում է էպոսի գլխավոր հերոսը՝ [[Սասունցի Դավիթ|Դավիթը]]։ Արմաղանի և Մհերի մահից հետո Դավթի խնամքը մնում է Ձենով Օհանի վրա։ Մանկահասակ սասնեցուն կերակրելու համար վերջինս տակնուվրա է անում ողջ Սասունը՝ հավաքելով բոլոր կաթնատու մայրերին։ Սակայն Դավիթը հրաժարվում է բոլորի կաթից և Օհանը վճռում է նրան ուղարկել Մըսր՝ Իսմիլ խանումի մոտ։ Բանն այն էր, որ Իսմիլը ժամանակին կիսել էր մահիճը Դավթի հոր՝ [[Առյուծաձև Մհեր|Առյուծաձև Մհերի]] հետ և հենց այս հանգամանքով էլ պայմանավորված էր Օհանի տրամաբանական որոշումը։ Երկար և տաժանակիր ճանապարհը ողբերգական կարող էր լինել նորածին տղայի համար, իսկ Դավթին Մըսր հասնելու լավագույն տարբերակը Քուռկիկ ջալալին էր։ Տղային կապում են Քուռկիկ Ջալալու մեջքին, և սա մանկանը հասցնում է Իսմիլ խանումի մոտ։ Դավիթը սնվում է նրա կաթով, ինչպես և Սասունից բերած յուղով ու մեղրով, հասակ առնում իբրև մի դյուցազուն։ Իր նախնինների պես Դավիթը ևս աճում էր ժամով և վայրկյանով։ Մհերի որդին չորս տարեկան հասակում անգամ խաղի ժամանակ բռնում ու դեն է շպրտում Մըսրա մելիքի նետած մկունդը, որը հեղինակազրկում է Մսրա գահի հետագա հավակնորդին։ Մըսրա Մելիքը, տեսնելով փոքրիկ Դավթի ուժն ու դյուցազնությունը, նրան փակում է մթին զնդանում՝ ցանկանալով պատժել վերջինիս։ Որպեսզի մանուկ հսկան զրկված լինի ամեն տեսակի փախչելու հնարավորությունից, նրա ճաշի միսն անգամ ոսկրահան էին անում։ Մի անգամ էլ սակայն պալատականները վիրավորում են ճաշ բերողին և սա էլ բարկությունից Դավթին ոսկրոտ միս է տալիս։ Դավիթը ճաշն ուտում է և ոսկորը շպրտում պատի կողմն այնպիսի ուժով, որ զնդանի պատը քանդվում է։
 
Տեսնելով, որ նրան անազատության մեջ պահելն անիմաստ է՝ Մըսրա Մելիքը վճռում է ազատվել վերջինիցս։ Երկու հոգու ուղեկցությամբ Դավթին ուղարկում են դեպի Սասուն՝ նրան ճանապարհին սպանելու մտադրությամբ։ Սակայն ոչ մի դեպքում դա չի ստացվում, քանի որ սասնա փահլևանը կռահում է ուղեկիցների զազրելի մտադրության մասին և ազատվում նրանցից։ Շուտով Դավիթը ժամանում է Սասուն, ուր հանդիպելով հորեղբորը ծանոթանում է իր ընտանիքի և տոհմի պատմությանը։ Կարճ ժամանակում Դավիթը [[Սասուն|Սասունում]] մտնում է կյանքի բնականոն հունի մեջ, սակայն քանի որ նա չէր կարողանում հանգիստ շփվել իր հասակակիցների հետ, նրան կարգում են գառնարած։ Դավիթը, գառների և ուլերի հոտն առաջն արած՝ սարերն է բարձրանում։ Քնով է անցնում, գառներն ու ուլերը ցրվում են, իսկ երբ մանուկ հովիվը նրանց ուզում է հավաքել, չի տարբերում թե որոնք են իրենը, և թե որոնք են անտառի գազանները։ Դավիթը գազաններին քշում-բերում է քաղաք, ապա դիմում նաև դրանց տերերին հետևյալ խոսքերով․
 
Այսպես Դավիթը փորձում է բազում զբաղմունքներ, սակայն վերջ ի վերջո մի պառավի խորհրդով, որի արտը տրորել էր, որոշում է դառնալ մարտիկ և պաշտպանել հայրենյաց երկրի սահմանները։ Իր նպատակի իրագործման ճանապարհին Դավթին օգնում է իր հորեղբայրը՝ Ձենով Օհանը։
 
=== Դավթի կողմից Մարութա վանքի վերակառուցում և Մըսրա Մելիքի հետ մենամարտ ===
Չափահասության տարիքում Դավիթը երազ է տեսնում, որտեղ վերջինիս առաջ առաքելություն է դրվում վերակառուցել հոր կողմից հիմնադրված Մարութա Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Սակայն վանքի հիմքերն անգամ չէին պահպանվել և Դավիթը տեսիլքի միջոցով իմանում է, որ հատակագծի հիմքում պետք է դրվի իր թուրը։ Եկեղեցին կառուցելուց հետո Դավիթը հասունանում է և սկսում մտածել հայրենիքի շենացման ու բարգավաճման մասին։ Սասունի շենացման լուրը լսելուց հետո Մըսրա Մելիքը լցվում է զայրույթով և իր հարկահաններին ուղարկում այնտեղ՝ յոթ տարվա հարկը գանձելու։ Տուն վերադարձած պատանին տեսնում է, որ հորեղբայրը, Սասունն ավերելու սպառնալիքից ահաբեկված, արաբների համար ոսկի է չափում։ Նա արագորեն շտապում է հարկահաններին ընդառաջ և սարսափելիորեն ջարդում նրանց մռութները։
 
Որոտաձայն մարտակոչով և սեփական արյունով գրած հրովարտակով Մըսրա Մելիքը իր հպատակ բոլոր երկրներից զորք է հավաքում և գնում Սասնա դեմ պատերազմելու։ Թշնամու դեմ ելնում է Դավիթը՝ Քեռի Թորոսի և նրա 39 որդիների հետ։ Դավիթը մարտի դաշտ դուրս գալուս աղաղակում է այսպես․{{քաղվածք|․․․Ով քնած է` արթուն կացեք, ով արթուն է` ձիեր թամբեք,</br>
Ով թամբել է զենքեր կապեք, ով կապել է` ելեք, հեծեք,</br>
Չասեք Դավիթ գող-գող եկավ, Գող-գող գնաց․․․}}Հայոց սակավաթիվ քաջերը սկսում են աջ ու ձախ կոտորել արաբների անծայրածիր բանակին, մինչև Մըսրա Մելիքի ճամբարից դուրս է գալիս մի ծերունի և հորդորում հարցը լուծել հավասար հարթության վրա՝ արքան ընդդեմ արքայի, քանզի նրանց տարաձայնությունների պատճառով կարող էին տուժել հազարավոր մարդիկ։ Այսպիսով նշմարվում է Դավթի և Մըսրա Մելիքի մենամարտը, որը տեղի է ունենում նույն օրը։ Քուռկիկ ջալալին հեծնած Սասնա Դավիթը թուր կեծակիի ուժգին հարվածով երկու կես է անում Մըսրա Մելիքին և ազատ արձակում նրա բանակին՝ նախազգուշացնելով, որ այլևս երբեք չհարձակվեն Սասնա վրա։ Հաղթական պատերազմից հետո Դավիթն ամուսնանում է գեղեցկուհի Խանդութ խանումի հետ։
 
Մի հանգամանք Դավթի կյանքում ճակատագրական է լինում։ Նա անակնկալ սիրահարվում է Չմշկիկ-սուլթանին և խոստանում նրա մոտ վերադառնալ յոթ օր հետո, բայց այդ մասին հիշում է միայն յոթ տարի անց, երբ Չմշկիկից արդեն ծնված է լինում իր դուստրը։ Կյանքի վերջին տարում Դավիթը Սասուն քաղաքի ճանապարհին մարտի է բռնվում սեփական որդու՝ Մհերի հետ և անիծում նրան այսպես․ «անմահ լինես և անժառանգ»։ Վերադառնալով Չմշկիկ-սուլթանի մոտ, Դավիթը սպանվում է իր հարազատ աղջկա արձակած նետից։
 
== Պատմական ժամանակահատված ==