Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
 
== Պատմություն ==
Միջնադարում Պիկարդիան բաժանված էր [[Վերմանդուա]], [[Վալուա]] և [[Ամյենուա]] կոմսությունների միջև։ Սուասոնայի և Լանայի շուրջ գտնվող մարզերը ինքնուրույն քաղաքական կյանք էին վարում։ «Պիկարդիա» անվանումն առաջին անգամ նշվել է [[13-րդ դար]]ի փաստաթղթերում։ Պիկարդիայի տարածքը ֆրանսիացիներից վիճարկել են անգլիացիները և Բուրգունդյան իշխանները։ Պիկարդիայով էին անցնում գրեթե բոլոր նվաճողները, ովքերորոնք ձգտում էին գրավել [[Փարիզ]]ը։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ Պիկարդիայի շատ հին քաղաքներ՝ ներառյալ Պերոնն ու Սեն Կանտենը, ամբողջովին ավերվեցին։
 
Պիկարդիան [[Գոթական ճարտարապետություն|գոթական ճարտարապետության]] հայրենիքն է․ այստեղ պահպանվել են 6 հայտնի միջնադարյան տաճարներ, որոնցից ամենամեծը գտնվում է Ամյենում։
3486

edits