«Բյուրեղապակյա գիշեր»–ի խմբագրումների տարբերություն

չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
{{Հոլոքոստ}}
[[Պատկեր:Interior view of the destroyed Fasanenstrasse Synagogue, Berlin.jpg|մինի|Բեռլինի Ֆազանենշթրասե փողոցում գտնվող սինագոգի ներքին տեսքը՝ Բյուրեղապակյա գիշերվանից հետո]]
'''Բյուրեղապակյա գիշեր''' ([[գերմ.]]՝ Kristallnacht կամ՝ Reichskristallnacht), [[Նացիստական Գերմանիա|Երրորդ Ռայխ]]<nowiki/>ի ժամանակ հրեաների դեմ իրագործված ջարդեր, որոնք տեղի ունեցան [[1938 թվական]]ի [[նոյեմբերի 9]]-ից [[10]]-ը և [[նացիստներ]]ի կողմից ներկայացվեցին որպես հանրության ինքնաբուխ արձագանք՝ [[2]] օր առաջ [[Փարիզ]]ում Գերմանիայի դեսպանության առաջին քարտուղար [[Էրնսթ ֆոմ Ռաթ]]ի սպանության համար: Վերջինիս սպանության հեղինակն էր ծագումով հրեա երիտասարդ գերմանացի [[Հերշել Գրինշփան]]ը: Իրականում ջարդերի կազմակերպումը հանձնարարել էր Ռայխկանցլեր [[Ադոլֆ Հիտլեր]]ը, կազմակերպիչն էր [[Յոզեֆ Գեբելս]]ը, կատարողները՝ Գրոհման բաժնի (գերմ.՝ Sturmabteilung) ու «Հիտլերյան երիտասարդների» անդամները, որոնց օժանդակեցին Անվտանգության ծառայության (գերմ.՝ Sicherheitsdienst ), [[Գեստապո]]յի ու ոստիկանական այլ ուժեր: [[Ռայխ]]ի ողջ տարածքում ոչնչացվեց ավելի քան [[200]] [[սինագոգ]] ու պաշտամունքային վայր, թալանվեց [[հրեաներ]]ին պատկանող 7500 առևտրային կրպակ ու ձեռնարկություն, գրեթե հարյուր հրեա սպանվեց, հարյուրավորներն ինքնասպանություն գործեցին կամ մեռան ստացված վնասվածքներից, իսկ գրեթե 30.000 հոգի աքսորվեց [[համակենտրոնացման ճամբար]]: Ընդհանուր առմամբ, ջարդերի ու աքսորի հետևանքով 2000-5000 հոգի հրեա զոհվեց: Սա [[1933 թվական]]ից հետո, երբ [[նացիստներ]]ը եկան իշխանության, հակասեմականության արտահայտման ամենաբարձր ալիքն էր: Բյուրեղապակյա գիշերը [[Շոա]]յի առաջին քայլն էր: Հակասեմական բռնության առաջին մեծ ցույցը կազմակերպելով՝ նացիստները ցանկացան արագացնել հրեաների արտագաղթը, և դա նրանց հաջողվեց:
 
=== Ենթատեքստ. հակասեմական քայլեր ===