«Էրզրումի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
(չաշխատող կաղապարների հեռացում)
չ
1916 թվականի հունվարի 17-ին տեղի ունեցավ [[Քյոփրուքյոյի մարտ]]ը: Օսմանյան բանակի զորքերը, որոնք դիրքավորվել էին Քյոփրյուքյոյ ([[:tr:Köprüköy]]) բնակավայրում, ստիպված եղան թողնել այն: Հունվարի 18-ին ռուսական Կովկասյան բանակի զորքերը սկսեցին մոտենալ պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի [[Բասեն]] գավառում գտնվող [[Հասան-Ղալա]] ([[:tr:Pasinler, Erzurum|Hasankale]]) բերդաքաղաքին: Այստեղ էր նորերս տեղակայված Օսմանյան III բանակի շտաբը, և քաղաքը գտնվում էր դեպի Էրզրում գնացող ճանապարհի վրա:
 
Հունվարի 18-ին Յուդենիչի զորքերը հարված հասցրեցինհասցրին թուրքական պաշտպանության թուլացած հարավային թևին: Թուրքերի պաշտպանությունը սասանվեց և փլուզվեց: Սկսվեց անկանոն նահանջը: Ռուսական Կովկասյան բանակի զորքերը վերցրեցին ավելի քան 2 հազար գերի և նետվեցին հետապնդելու թշնամուն: Գեներալ Յուդենիչը ճեղքման նետեց իր ռեզերվում գտնվող Սիբրիյան կազակական բրիգադը՝ գեներալ [[Էռնեստ-Ավգուստ Ռադդաց]]ի հրամանատարությամբ, և վերջինս սրընթաց հարձակմամբ հունվարի 19-ին ներխուժեց Հասան-Ղալայի բերդ, թույլ չտալով, որ նահանջող թուրքերը կարողանան այստեղ պաշտպանության անցնել: Իրար խառնված թուրքական զորամասերը հետ գլորվեցին դեպի Էրզրում-Կարին:
 
Հունվարի 23-ին Կովկասյան բանակի զորքերը մոտեցան [[Կարգաբազար]] Դաղ, Հինիսին ([[Խնուս]]) [[:tr:Kargabazar Dag Hinis]]: Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում թուրքական պաշտպանական դիրքերը գրավվեցին: