«Ֆորտ Բոյար»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
չ ուղղագրական |
||
Տող 7.
Շինարարությունն ի վերջո սկսվում է [[1801]] թվականին՝ [[Նապոլեոն 1]]–ի օրոք՝ Ռոշֆոր քաղաքի մատույցները բրիտանացիների հարձակումներից պաշտպանելու համար։ Այն ժամանակներում հրետանու հեռահարությունը կարճ էր, իսկ երկու կղզիների հեռավորությունն ավելի մեծ էր, որը հնարավորություն չէր տալիս ափին դրված հրետանուն, կրակի տակ պահել նեղուցը։ Ֆորտի շինարարությունն իրականացվում էր քարերով, որոնք դրվում էին անմիջապես ծովի հատակին։ [[1809]] թվականին ամրության շինարարությունը կանգ է առնում տեխնիկական դժվարությունների պատճառով (քարերը իրենց իսկ ծանրությունից ընկղմվում էին տիղմի շերտերում)։ Շինարարությունը վերսկսվեց [[1837]] թվականին՝ [[Լուի Ֆիլիպ]]ի գահակալության օրոք, երբ [[Անգլիա]]յի հետ հարաբերությունները կրկին լարվեցին։ Ամրության շինարարությունը տևեց 20 տարի, [[1857]] թվականին այն արդեն պատրաստ էր։ Երբ շինարարությունն ավարտվեց, հրետանու հեռավորությունն արդեն կտրուկ ավելացել էր և ամրության նշանակությունը որպես ռազմական հենակետ նվազեց։
[[1913]] թվականին Ֆորտը լիովին կորցնում էր ռազմավարական նշանակությունը։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի օրոք գերմանացիներն այն օգտագործում էին որպես հրաձգարան, ինչով էլ մեծ վնաս
[[1979]] թվականին Էրտը որոշում է ազատվել Ֆորտ Բոյարից և վաճառքի է հանում 1.2 միլիոն ֆրանկով։ Միակ հետաքրքվողը «Ծովով խանգարվածները» ասոցիացիան էր, որը ցանկանում էր այն արտիստների և էկոլոգների հանդիպման վայր դարձնել։
|