Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
ուղղագրական
Օսմանյան վերահսկողությունը Բալկանների նկատմամբ շարունակեց վատթարանալ 19-րդ դարում, քանի որ կենտրոնական կառավարությունը գնալով կորցնում էր վերահսկողությունը տարածաշրջանների նկատմամբ: Եվրոպական տերությունների կողմից հրահրված բարեփոխումները փոքր-ինչ լավացրեցին քրիստոնյա բնակչության հետ հարաբերությունները, սակայն վնասեցին մեծաքանակ մուսուլման բնակչության հետ հարաբերությունները: [[Բոսնիա և Հերցեգովինա]]յում տեղի ունեցան մուսուլման բնակչության կազմակերպած նվազագույնը ապստամբությունների երկու ալիք, վերջինը` 1850 թվականին:
 
Ավստրիան վերականգնվեց դարի առաջին կեսի խառնաշփոթից հետո և սկսեց իր ընդլայնման քաղաքականությունը, հիմնականում Օսմանյան կայսրության հաշվին: Միևնույն ժամանակ դե ֆակտո անկախ Սերբիայի և Չեռնոգորիայի իշխանությունները նույնպես վարում էին տարածքների ընդլայնման քաղաքականություն իրենց սատարող բնակչություն ունեցող տարածքների հաշվին: Ազգայնական և [[Իրրեդենտիզմ|իրրենդալիստական]] շարժումները ուժեղացան, որոց հովանավորում էր Ռուսաստանը: Այս նույն ընթացքում 1874 թվականի Անատոլիայի երաշտը և 1874 թվականի ջրհեղեղը բերեցին սովի և մեծ հարված հասցրեցինհասցրին կայսրությանը: Գյուղատնտեսական դեֆիցիտը բերեց հավաքված հարկերի կրճատմանը, ինչը ստիպեց Օսմանյան կայսրությանը ավելացնել հարկերը որոշ շրջաններում, ներառյալ Բալկաններում:
 
===Բալկանյան ապստամբություններ===