«Սասնա ծռեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 38.
Հայոց դյուցազնավեպը սկսվում է [[Բագրատունիների թագավորություն|Բագրատունիների թագավորության]] [[Հայոց արքայատոհմերի և արքաների ցանկ|արքա]] [[Գագիկ Բ|Գագիկի]] դստեր՝ [[Ծովինար (աստվածուհի)|Ծովինարի]] և [[Արաբական խալիֆայություն|Բաղդադի անհավատ խալիֆի]] ամուսնությամբ։ Ծովինարի գեղեցկության մասին խալիֆը տեղեկացել էր իր հարկահաններին, ովքեր [[Հայաստան]] էին ժամանել տուրքերը ստանալու։ Նկատելով չնաշխարհիկ արքայադստերը՝ հարկահավաքները միանգամից խալիֆին տեղեկացնում են Ծովինարի գեղեցկության մասին։ Խալիֆը Ծովինարին մեկ անգամ տեսնելուց հետո իր ստորադասներին հրամայում է ամեն գնով [[Բաղդադ]] տանել գեղեցկուհուն։ Շուտով հայոց աշխարհ են ժամանում վերջինիս պատվիրակները, ովքեր սպառնում են Ծովինարին խալիֆին կնության չտալու դեպքում պատերազմ մղել։
 
Այս հարցի շուրջ հայոց ավագանու անդամներն ունեին հակասական դիրքորոշում․ անդամների մի մասը կտրականապես դեմ էր մուսուլման խալիֆի և խաչապաշտ արքայադստեր ամուսնությանը, իսկ մյուս մասը՝ ընդհակառակը, պնդում էր, որ արյունահեղությունից խուսափելու համար հարկավոր են Ծովինարին տալ խալիֆին կնության։ Գիտակցելով իրավիճակի լրջությունը և ցանկանալով զերծ մնալ հազարավոր ահերից՝ Ծովինարն ինքնակամ որոշում է կայացնում ամուսնանալ և հորը խնդրում իրենց կնության տալ Բաղդադի խալիֆին։ Գագիկը ևս հակված չէր այս տարբերակին, բայց ստիպված էր հարգել դստեր կամահայտնությունն ու հայկական պետականության շահերը։ {{քաղվածք|— Որ ես էն կռապաշտ թագավոր չառնեմ, զամեն տի սպանի իմ պատճառով,, աղեկն էն է, ես էրթամ, ուրիշ մարդու թող բան չըլնի։ Ե՛ս մենակ մեռնիմ իմ հոր թերեն. ես մեկ ջան եմ, էրթամ, կորսըվիմ, քանց մեր էրկիր ավերի, էն հազար-հազար հոգիք կորուսանին։ Դարձավ ասաց.— Հա՛յրիկ, ինձ տուր էնոր։|Ծովինարը դիմում է Գագիկ արքային, «Սասնա ծռեր» էպոս}}Հասնելով Բաղդադ՝ Ծովինարը պայման է դնում խալիֆի առաջ, որ նա առաջիկա մի տարին չպետք է մոտենա իրեն։ Արաբաց խալիֆը համաձայնվում է այդ պայմանի հետ և արքայադստեր համար առանձին դղյակ կառուցում։ Ըստ հին հայկական ավանդական սովորության՝ Համբարձման տոնի ժամանակ հայ կանայք դուրս էին գալիս դաշտ և բախտագուշակ կատակերգերով վիճակ հանում։ Ծովինարն այդ օրը դուրս էր եկել զբոսանքի և երկարատև շրջածությունից հետո որոշում է դույզն-ինչ դադար առնել։ Ծարավի զգացումը խեղդում էր գեղեցկուհի նորահարսին և դեպի երկինք ուղղված նրա աղերսով ժայռի միջից վճիտ աղյուր է բխում։ Սառնորակ աղբյուրի ջուրն ուներ մոգական կարողություն, որի շնորհիվ էլ Ծովինարը հղիանում է իր խմած ջրից։ Լսելով կնոջ հղիության լուրը՝ Բաղդադի խալիֆը հրամայում է մահապատժի ենթարկել նրան, սակայն Ծովինարը խնդրում է ժամանակ տալ իրեն, որպեսզի վախճանվի երեխաներին ունենալուց հետո։ Այսպիսով, հայոց Գագիկ թագավորի դուստրը ծնում է երկու դյուցազուն, որոնցից մեկի անունը կնքվում է Բաղդասար, մյուսինը՝ Սանասար։ Նրանք հասակակիցներից տարբերվում էին իրենց օրեցօր աճի կարողությամբ և զորեղությամբ։
 
=== Սասունի հիմնադրումը՝ Սանասար և Բաղդասար ===