«Սասնա ծռեր»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3870 բայտ ,  1 տարի առաջ
=== Առյուծաձև Մհեր․ Սասունի ազատումը Մըսրի հարկերից ===
[[Պատկեր:Մեծ Մհեր.jpg|մինի|268x268փքս|Մհերի մենամարտը դեպի ջրհոր տանող ճանապարհի վրա իշխող մարդակեր առյուծի հետ։]]
Հոր պես Մհերը ևս անմարդկային զորության տեր պատանի էր և մեծանում էր օր օրի։ Դեռահաս Մհերը արմատախիլ էր անում ծառերը և դրանք թեթև թղթի պես բարձում, իսկ ձի հեծնելու մասին անգամ չէր մտածում, քանզի ցանկացած նժույգ ճկվում էր նրա զորությունից։ Ըստ ժողովրդական բանասիրության՝ Մհերը պատրաստ էր իր ամբողջ ուժն ու եռանդը ներդնել հանուն հայրենիքի և հայրենյաց ժողովրդի բարօրության։ Դրա վառ ապացույցն է երիտասարդ Մհերի և մարդակեր առյուծի մենամարտը։ Այդ առյուծը ներխուժել էր [[Սասուն|Սասնա աշխարհ]] և նստելով դեպի ջրհորները տանող ճանապարհին ժողովրդին մատնել էր սովի։ Տեսնելով այս ամենը՝ Մհերը խիզախորեն գնում է առյուծին ընդառաջ և երկու կես անում վերջինիս։ Ժողովուրդը ցնծում է այս կապակցությամբ և Սանասարի որդուն շնորհում «Առյուծաձև» կամ պարզապես «Առյուծ Մհեր» պատվանուններով։ Մարդակեր առյուծին հաղթելուց հետո Մհերը ստանում է հորը պատկանող Քուռնիկ ջալալին, թուր կեծակին և խաչ պատերազմին։ Այս ամենից հետո [[Մեծ Մհեր|Մեծ Մհերը]] դառնում է Սասնա տան ղեկավար։
 
Շուտով գալիս է Մհերի ամուսնության ժամանակը․ նրա ավագ եղբայրը՝ Օհանն և քեռին՝ Թորոսը, գնում են Կարս` Թևաթորոս թագավորի դստեր ձեռքը ուզելու, սակայն իմանում են, որ նրա արքայադուստրը գտնվում է Սպիտակ դևի գերության մեջ: Շուտով լուրը հասնում է Առյուծաձև Մհերին, որը ժամանելով Կարս՝ սպանում է հրեշավոր դևին և նրա փահլեվաններին, իսկ չքնաղագեղ արքայադուստր Արմաղանին իրեն առնում է կնության։ Սակայն, այս ժամանակահատվածում Սասունը Մըսրին դարձել էր հարկատու, քանի որ Սանասարի մահվանից հետո՝ մինչև Մհերի մեծանալը, ոչ ոք չէր կարողացել պահպանել երկրի հզորությունը։ Հերթական տարում Սասուն են ժամանում Մըսրի արաբ հարկահանները, որոնց Մհերը հրաժարվում է հարկ վճարել։ Քեռի Թորոսը Մհերին հորդորում էր մեղայականով գնալ Մըսր ու Մելիքին խնդրել որպեսզի նա կրճատի հարկերը, սակայն հայոց քաջազունն անում է բուն հակառակը՝ հեծում է Քուռկիկ ջալալին և ուղևորվում արաբական աշխարհ։ Մինչ այդ նա նաև իմացել էր այն մասին, որ Մըսրա մեծ Մելիքն իրեն ձեռնոց է նետել և հրավիրել Մոսուլ՝ կռվի։ Մըսրում Մելիքը միանգամից նկատում է Սանասարի որդու հպարտ կեցվածքն ու արիությունը և միանգամից կանչում մարտադաշտ։ Տեսնելով, որ չի կարողանա հաղթել Մհերին՝ Մըսրա Մելիքը դաշն է կնքում հայոց դյուցազնի հետ և թելադրում իր պայմանը։ Ըստ այդ պայմանի՝ իրենցից ով առաջինը մահանա, պարտավորվում է մինչև իր կյանքի վերջը տիրություն անել կռվում զոհվածի ընտանիքին՝ կնոջն ու երեխաներին, և իհարկե՝ երկիրը։ Բացի այդ, Մելիքը Սասունին ազատում է բոլոր տեսակի հարկերից և դաշնակցային կապեր պաշտպանում Սասնա աշխարհի հետ։
Որ խալխ չ’ասի, մնացեր են որբ։ Մատներ կտրին, արուն արնի խառնեցին, պայման դրին, էղան աղբեր։</br>
Մըսրա Մելիք էս բան մաքուր սրտով չասաց. Էն Մհերից վախցավ, կեղծավորցավ։[[image:Aquote2.png|20px|right]]</big>
|
|
|
|
| width="20%" |[[Պատկեր:Մեծ_Մհերի_և_Մսրա_Մելիքի_կռիվը.jpg|frameless|285x285px]]
|
|}
[[Պատկեր:Մեծ Մհերի հանդիպումը Իսմիլ խանումի հետ.jpg|alt=|մինի|267x267փքս|Սասնա Առյուծաձև Մեծ Մհերը Մըսրում՝ Իսմիլ խանումի հետ հանդիպման ժամանակ։]]
Ժամանակ անց Մըսրա Մելիքը վախճանվում է։ Մահից առաջ նա իր կնոջը խնդրել էր մերձենալ Մհերի հետ, որպեսզի նրանց սերունդը մեծանալով զորեղանա և պաշտպանի Մըսրը։ Հավատարիմ մնալով Մելիքին տված ուխտին՝ Մհերը պարտավորվում է մեկնել արաբական աշխարհ որպեսզի տեսակցի Մելիքի այրիացած կնոջը։ Արմաղանն ամեն կերպ ցանկանում է կանխել ամուսնու մենկնումը Իսմիլ խանումի մոտ, սակայն վերջինս անդրդվելի էր։ Նա հեծում է Քուռկիկ ջալալին աստվածային նժույքով սրընթաց շարժվում Մըսր։ Շուտով նա հանդիպում է Մելիքի այրի կնոջը, որը նենգաբար գինով արբեցնում է Մհերին և վերջինս հակառակ իր կամքին հղիացնում է Իսմիլին։ Այդպես, արևելքի տիրուհին երկար ժամանակ Մհերին գինով պահում է Մըսրում և ծնվում է նրանց որդին, որ պիտի դառնար Մըսրի տիրակալը։
 
Մըսրա Մելիքի երակներում եռում է հսկա հոր արյունը, նա ժառանգել է նաև նրա ուժը, իսկ սրտում զգում է մարդկանց և բոլոր ժողովուրդների վրա իշխելու բուռն ծարավ, որը նրան ներշնչել է իր մայրը: Լույս աշխարհ բերելով իր այդ որդուն՝ Մհերը դրանով իսկ Իսմիլ խանումի հոգում ծնում է այն հույսը, թե ''«հիմա կշողշողա Մըսրա աստղը, իսկ Սասնա աստղը կխավարի»''։ Իսմիլի կողմից Մելիքին տրվող այդ խրատները, իբրև հրաշագործ հակաթույն, սթափեցնում են Մհերին, և նա իր հոր հրեղեն ձիով Մըսըրից սլանում է հայրենյաց Սասուն։ Մհերը վերադառնում է իր սիրեցյալ կնոջ մոտ, որը երդվել է քառասուն տարի հրաժարվել ամուսնական կյանքից։ Բայց Մհերը խախտել է տալիս նրան այդ երդումը, ցանկանալով վառել Սասնա ճրագը, որպեսզի վերջինիս լույսից խավարի Մըսրա աստղը, և իր ուստրերն ու դուստրերը պաշտպան ունենան այն աղետների դեպքում, որ կարող է նրանց գլխին բերել Մըսրա Մելիքը։ Սակայն հայ փափկասուն տիկնոջ երդմնազանցությունը առաջացնում է Աստծո զայրույթը և վերջիններս մնում են անժառանգ։ Աստծո հետ կապ հաստատելու նպատակով Մեծ Մհերը կառուցում է Մարութա Սուրբ Աստվածածին վանքը, որի միջոցով կապ է հաստատում տիրոջ հետ և վերջինից արու զավակ խնդրում։ Սակայն Աստված հայտնում է, որ դա հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ տղայի ծնվելուց անմիջապես հետո նա և իր կինը մահանան։ Անձնազոհ Մհերն ու Արմաղանը շուտով մահանում են, սակայն լույս աշխարհ է գալիս նրանց խարտյաշ որդին, որին կնքում են Դավիթ։
 
=== Սասունցի Դավիթ․ Մելիքի և Դավթի մենամարտ ===
39 872

edits