«Դինգո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ
չ ուղղագրական
Տող 78.
 
Դինգոները ունեն ոռնալու երեք տարատեսակ՝ լաց-ոռնոց, ոռնոց հաչալով և ռնգային ոռնոց։ Տարատեսակներից յուրաքանչյուրը ունի տարբեր ձևեր և ինտոնացիաներ։ Ոռնոցի հաճախականությունը տարբեր է և կախված է տարվա եղանակից, օրվա ժամից, դինգոյի տրամադրությունից, դինգոյի դերից իր շրջապատում և այլն։ Կերի բացակայության կամ քիչ թվաքանակի պատճառով ոռնոցները կարող են ավելի հաճախակի լինել, քանի որ դինգոները որսալու նպատակով իրարից հեռանում են և իրար գտնում են ձայնային ազդանշաններով։
Ոռնոցները նաև իրար հետ խոսալուխոսելու ձև են հանդիսանում։ Դինգոները, ինչպես նաև իրենց ցեղակից գայլերը, ապրում են խմբերով, որոնք ոհմակ են անվանվում։ Ոհմակում յուրաքնաչյուր դինգո ունի իր դերը և կարևորությունը։ Ոռնոցների և այլ ձայների միջոցով դինգոները որոշում են, թե ով է իրենցից ավելի կարևոր։ Ոռնոցը նաև օգտագործվում է հեռու տարածության վրա իրար գտնելու կամ վտանգի դեպքում իրար նախազգուշացնելու նպատակով։
Ոռնոցների միջոցով դինգոների ոհմակը խոսում է նաև այլ ոհմակների հետ։ Քանի որ ըստ ավանդույթի երկու տարբեր ոհմակներ իրար հետ գտնվում են լարված և թշնամական հարաբերությունների մեջ, դինգոները ոռնում են բոլորը միասին, այդպիսով ցանկանալով ցույց տալ, որ իրենց ոհմակը ավելի մեծ է։
Ի տարբերություն գայլերի ոռնոցների, դինգոների ոռնոցները շատ չեն ուսումնասիրվել։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դինգո» էջից