«Սասնա ծռեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 70.
 
Շուտով գալիս է Մհերի ամուսնության ժամանակը․ նրա ավագ եղբայրը՝ Օհանն և քեռին՝ Թորոսը, գնում են Կարս` Թևաթորոս թագավորի դստեր ձեռքը ուզելու, սակայն իմանում են, որ նրա արքայադուստրը գտնվում է Սպիտակ դևի գերության մեջ: Շուտով լուրը հասնում է Առյուծաձև Մհերին, որը ժամանելով Կարս՝ սպանում է հրեշավոր դևին և նրա փահլեվաններին, իսկ չքնաղագեղ արքայադուստր Արմաղանին իրեն առնում է կնության։ Սակայն, այս ժամանակահատվածում Սասունը Մըսրին դարձել էր հարկատու, քանի որ Սանասարի մահվանից հետո՝ մինչև Մհերի մեծանալը, ոչ ոք չէր կարողացել պահպանել երկրի հզորությունը։ Հերթական տարում Սասուն են ժամանում Մըսրի արաբ հարկահանները, որոնց Մհերը հրաժարվում է հարկ վճարել։ Քեռի Թորոսը Մհերին հորդորում էր մեղայականով գնալ Մըսր ու Մելիքին խնդրել որպեսզի նա կրճատի հարկերը, սակայն հայոց քաջազունն անում է բուն հակառակը՝ հեծում է Քուռկիկ ջալալին և ուղևորվում արաբական աշխարհ։ Մինչ այդ նա նաև իմացել էր այն մասին, որ Մըսրա մեծ Մելիքն իրեն ձեռնոց է նետել և հրավիրել Մոսուլ՝ կռվի։ Մըսրում Մելիքը միանգամից նկատում է Սանասարի որդու հպարտ կեցվածքն ու արիությունը և միանգամից կանչում մարտադաշտ։ Տեսնելով, որ չի կարողանա հաղթել Մհերին՝ Մըսրա Մելիքը դաշն է կնքում հայոց դյուցազնի հետ և թելադրում իր պայմանը։ Ըստ այդ պայմանի՝ իրենցից ով առաջինը մահանա, պարտավորվում է մինչև իր կյանքի վերջը տիրություն անել կռվում զոհվածի ընտանիքին՝ կնոջն ու երեխաներին, և իհարկե՝ երկիրը։ Բացի այդ, Մելիքը Սասունին ազատում է բոլոր տեսակի հարկերից և դաշնակցային կապեր պաշտպանում Սասնա աշխարհի հետ։
 
{| class="graytable"
|+
Հատված Ավետիս Ահարանյանի վրաց կառավարությանն ուղղված նամակից
Մըսրա Մելիքի և Սասնա Առյուծաձև Մհերի պայմանավորվածությունն ըստ «Սասունցի Դավիթ» համահավաք բնագրի
| width="3020%" |[[Պատկեր:Մեծ Մհերի և Մսրա Մելիքի կռիվը.jpg|alt=|աջից|288x288փքս256x256px]]
| width="60%" align="left" |[[Բաթումի պայմանագիր|<big>Բաթումի պայմանագիրը</big>]] <big>Մըսրա Մելիք տեսավ, որ Մհեր չի հաղթվի. տեսավ՝ Մհեր շատ ազնավուր, հաստա՛տ մարդ է.</br>
|
| width="6075%" align="leftcenter" |[[Բաթումի պայմանագիր|<big>Բաթումի պայմանագիրը</big>[[image:Aquote1.png|20px|left]] <big>Մըսրա Մելիք տեսավ, որ Մհեր չի հաղթվի. տեսավ՝ Մհեր շատ ազնավուր, հաստա՛տ մարդ է.</br>
Ասաց.— Սասնա Մհեր, քելե մենք մի պայման կապենք։ Ես կասեի՝ մեջ աշխարքին ինձնեն ուժեղ մարդ մի չկար՝ ամա ես ու դու չը կարցանք իրար հաղթենք։</br>
Ասաց,— Ինչքան խարջ կա ձեզի՝ ամեն ես քեզի բաշխեցի։ Էլ Սասունն ինձ խարջադար չի։ Քոնն են Սասնա ամեն հողեր։</br>
Տող 79 ⟶ 82՝
Ասաց.— Թե ես մեռնեմ՝ զիմ թագուհին ու էրեխեք հանձնեմ քեզի, թե դո՛ւ մեռար՝ զքոն հանձնի մեզի։</br>
Որ խալխ չ’ասի, մնացեր են որբ։ Մատներ կտրին, արուն արնի խառնեցին, պայման դրին, էղան աղբեր։</br>
Մըսրա Մելիք էս բան մաքուր սրտով չասաց. Էն Մհերից վախցավ, կեղծավորցավ։[[image:Aquote2.png|20px|right]]</big>
|
| width="30%" |[[Պատկեր:Մեծ Մհերի և Մսրա Մելիքի կռիվը.jpg|alt=|աջից|288x288փքս]]
|}