«Սասնա ծռեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 35.
 
=== Արքայադուստր Ծովինարի ամուսնություն ===
[[Պատկեր:Ծովինարը մի բուռ ջուր է խմում.jpg|մինի|268x268փքս272x272px|[[Գագիկ Բ|Գագիկ արքայի]] դուստր [[Ծովինար (աստվածուհի)|Ծովինարը]] [[Աղբյուր|սառնորակ աղբյուրից]] ջուր խմելիս։ Սրբազան ջրի զորությամբ Ծովինարը հղիանում է և ծնում երկու դյուցազունների՝ Սանասարին և Բաղդասարին։]]
Հայոց դյուցազնավեպը սկսվում է [[Բագրատունիների թագավորություն|Բագրատունիների թագավորության]] [[Հայոց արքայատոհմերի և արքաների ցանկ|արքա]] [[Գագիկ Բ|Գագիկի]] դստեր՝ [[Ծովինար (աստվածուհի)|Ծովինարի]] և [[Արաբական խալիֆայություն|Բաղդադի անհավատ խալիֆի]] ամուսնությամբ։ Ծովինարի գեղեցկության մասին խալիֆը տեղեկացել էր իր հարկահաններին, ովքեր [[Հայաստան]] էին ժամանել տուրքերը ստանալու։ Նկատելով չնաշխարհիկ արքայադստերը՝ հարկահավաքները միանգամից խալիֆին տեղեկացնում են Ծովինարի գեղեցկության մասին։ Խալիֆը Ծովինարին մեկ անգամ տեսնելուց հետո իր ստորադասներին հրամայում է ամեն գնով [[Բաղդադ]] տանել գեղեցկուհուն։ Շուտով հայոց աշխարհ են ժամանում վերջինիս պատվիրակները, ովքեր սպառնում են Ծովինարին խալիֆին կնության չտալու դեպքում պատերազմ մղել։
 
Տող 52.
Դուք ինչքա՞ն ուժ ունիք,</br>
Որ վեր հաներ եք էս մե՜ծ-մեծ քարեր։</br>
Վա՜, էս ի՞նչ սասան քարեր են.|Նկարագրություն=|Հավասարեցում=right|Լայնություն=230px|Բարձրություն=|Տառատեսակի չափ=14px|Ֆոն=#e1e6f2|Առանց ընդհատումների=}}Սանասարն ու Բաղդասարը՝ Ծովինարի որդիները, ոչ թե օրով, այլ ժամով էին մեծանում և տակավին հինգ տարեկան չդարձած՝ ահ ու սարսափի մեջ են գցում [[Բաղդադ|Բաղդադի]] ավագանու երեխաներին։ Այս հողի վրա վեզիրների և խալիֆի միջև վիճաբանություն է տեղի ունենում, որի արդյունքում որոշվում է տղաներին հեռացնել Բաղդադից։ [[Գագիկ Բ|Գագիկ արքայի]] թոռների հետագա մանկությունն անցնում է հայոց երկրում, քանի որ Բաղդադից նրանց հեռացնելուց հետո վերջիններս հանգրվանել էին իրենց պապի մոտ։ Կարճ ժամանակահատվածում Բաղդասարն ու Սանասարը մեծանում եմ՝ վերածվելով աննկարագրելի ուժի տեր դյուցազունների։ Շուտով նրանք ուղևորվում են այն ավազանի մոտ, որտեղից կյանք են ստացել։ Սանասարը կրտսեր եղբորն առաջարկում է նետվել ծովի ալիքների մեջ, սակայն Բաղդասարը հրաժարվում է։ Սանասարը համարձակորեն ձգտվում է ծովի ալիքներին ընդառաջ, սակայն ջրերը հետ են քաշվում, իսկ քաջարի դյուցազունն ընկնում է ստորեկրյա թագավորություն։
 
Այստեղ հրաշք է կատարվում․ կյանքի աղբյուր համարվող Մարութա Բարձրիկ Սուրբ Աստվածածինը Սանասարին է հանձնում Թուր Կեծակին (կայծակնային սուր) և Քուռկիկ Ջալալին։ Առասպելական այդ ձին ուներ աննկարագրելի արտասովոր հատկություններ, քանզի մարդկային լեզվով խոսելուց բացի նա նաև կարողանում էր անծայրածիր ճանապահներ անցնել և թռչել մինչև առ արեգակ։ Կենսատու ջրերում Սանասարը ձեռք է բերում նաև անխոցելի զենք ու զրահ, իսկ բազուկի վրա դրոշմվում է յուրօրինակ մի խաչ։ Ծովի ջուրը Սանասարին դարձնում է իրական մի հսկա, որ անգամ եղբայրը նրան չի ճանաչում և վերջինիս տեսնելով ահարկու փախչում է։ Շուտով նա իմանում է եղելությունը, որից հետո միայն քաջազունները շարունակում են իրենց ճանապարհը։ Շուտով եղբայրներն ականատես են լինում, թե ինչպես է լեռներից հոսող մի ուժգին առու կտրում-անցնում մի մեծ գետի ամբողջ հոսանքը։ Գայթակղված այդ ջրի զորությունից՝ Սանասարն ու Բաղդասարը գտնում են առվի հոսքի սկզբնակետը և վերջինիս ակունքների վրա վիթխարի ապառաժներից ամրոց կառուցում։ Շուտով Սանասարն ու Բաղդասարը ձեռնամուխ են լինում իրենց հիմնադրած ամրոցի հարակից տարածքների բնակեցմանը և այդ նպատակով հայոց աշխարհից 40 ընտանիք բերելով հաստատում են այստեղ։ Այսպիսով, առասպելական տեսանկյունից՝ սա է Սասուն քաղաքի հիմնադրման պատմությունը։ Շինարարական աշխատանքների ավարտից հետո եղբայրները ցանկանում են անվանում տալ իրենց հիմնադրած բնակավայրին։ Հենց այս ժամանակ էլ նրանց պատահաբար հանդիպում են ծերունի մի սերմնացանի, որից էլ խնդրում են անուն մտածել բարձրաբերձ և վահաշուք քաղաք-ամրոցի համար։ Այսպիսով, հենց այդ ծերունին էլ քաղաքի անունը կնքում է Սասուն, քանի որ այն կառուցված էր սասան քարերից։ Նա իր խոսքը մեկնաբանում է հետևյալ կերպ․{{քաղվածք|Դուք էն սասուն քարեր ինչպե՞ս հաներ եք էն վերին տեղ,</br>
Տող 62.
Մեր բերդի անուն էղավ Սասուն, Սասուն,</br>
Մեր տան անուն՝ Սասնա տուն։|Ծերունին Սասուն քաղաքի մասին}}
 
[[Սասուն#Պատմություն|Սասունի հիմնադրումից]] հետո քաջազունները մեկնում են Պղնձե քաղաք, որտեղ Սանասարն ամուսնանում է այդ քաղաքի արքայի դստեր՝ Քառսուն-Ճուղ-Ծամ Դեղձուն-Ծամի կամ պարզապես Դեղձունի հետ։ Վերջինս Սանասարին տեսել էր իր երազում և վերջինիս այդ մասին տեղեկացրել էր նամակի միջոցով։ Բաղդասարն էլ իր հերթին ամուսնանում է Դեղձուն-Ծամի քրոջ հետ և մեկնում Բաղդադ։ Սանասարն ու Դեղձունն ունենում են երեք որդի՝ [[Մեծ Մհեր|Մհերը]], Օհանը և Ցռան Վերգոն։ Էպոսի վիպական երկրորդ ճյուղում Սանասարի և Բաղդասարի գործը շարունակում է եղբայրներից ավագի որդին՝ Մհերը։
 
=== Առյուծաձև Մհեր․ Սասունի ազատումը Մըսրի հարկերից ===
[[Պատկեր:Մեծ Մհեր.jpg|մինի|268x268փքս|Մհերի մենամարտը դեպի ջրհոր տանող ճանապարհի վրա իշխող մարդակեր առյուծի հետ։]]
Հոր պես Մհերը ևս անմարդկային զորության տեր պատանի էր և մեծանում էր օր օրի։ Դեռահաս Մհերը արմատախիլ էր անում ծառերը և դրանք թեթև թղթի պես բարձում, իսկ ձի հեծնելու մասին անգամ չէր մտածում, քանզի ցանկացած նժույգ ճկվում էր նրա զորությունից։ Ըստ ժողովրդական բանասիրության՝ Մհերը պատրաստ էր իր ամբողջ ուժն ու եռանդը ներդնել հանուն հայրենիքի և հայրենյաց ժողովրդի բարօրության։ Դրա վառ ապացույցն է երիտասարդ Մհերի և մարդակեր առյուծի մենամարտը։ Այդ առյուծը ներխուժել էր Սասնա աշխարհ և նստելով դեպի ջրհորները տանող ճանապարհին ժողովրդին մատնել էր սովի։ Տեսնելով այս ամենը՝ Մհերը խիզախորեն գնում է առյուծին ընդառաջ և երկու կես անում վերջինիս։ Ժողովուրդը ցնծում է այս կապակցությամբ և Սանասարի որդուն շնորհում «Առյուծաձև» կամ պարզապես «Առյուծ Մհեր» պատվանուններով։ Մարդակեր առյուծին հաղթելուց հետո Մհերը ստանում է հորը պատկանող Քուռնիկ ջալալին, թուր կեծակին և խաչ պատերազմին։
 
Այս ամենից հետո Մեծ Մհերը դառնում է Սասնա տան ղեկավար։ Շուտով գալիս է Մհերի ամուսնության ժամանակը․ նրա ավագ եղբայրը՝ Օհանն և քեռին՝ Թորոսը, գնում են [[Կարս]]` Թևաթորոս թագավորի դստեր ձեռքը ուզելու, սակայն իմանում են, որ նրա արքայադուստրը գտնվում է Սպիտակ դևի գերության մեջ: Շուտով լուրը հասնում է Առյուծաձև Մհերին, որը ժամանելով Կարս՝ սպանում է հրեշավոր դևին և նրա փահլեվաններին, իսկ չքնաղագեղ արքայադուստր Արմաղանին իրեն առնում է կնության։ Սակայն, այս ժամանակահատվածում Սասունը Մըսրին դարձել էր հարկատու, քանի որ Սանասարի մահվանից հետո՝ մինչև Մհերի մեծանալը, ոչ ոք չէր կարողացել պահպանել երկրի հզորությունը։ Հերթական տարում Սասուն են ժամանում Մըսրի արաբ հարկահանները, որոնց Մհերը հրաժարվում է հարկ վճարել։ Սա, բնականաբար, առաջացնում է Արաբական խալիֆայությունում իշխող Մըսրա մելիքի զայրույթը, որը արևելքի հսկա փահլավանների ուղեկցությամբ անձամբ է ժամանում հայոց աշխարհ՝ փորձելու վերստին հնազանդեցնել Սասունը։ Վերջինս չիմանալով Մհերի զորության մասին՝ մարտի է հրավիրում նրան, սակայն մինչև արյունարբու կռվի սկսելը սասնա տան առաջնորդի հետ նա պայման է կապում։ Ըստ այդ պայմանի՝ մարտում հաղթածը պարտավորվում էր մինչև իր կյանքի վերջը տիրություն անել կռվում զոհվածի ընտանիքին՝ կնոջն ու երեխաներին, և իհարկե՝ երկիրը։
 
=== Սասունցի Դավիթ․ Մելիքի և Դավթի մենամարտ ===
 
== Պատմական ժամանակահատված ==