«Բարդածաղկավորներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 32.
Նույն ցեղին պատկանող այլ տեսակ է [[գետնատանձ]]ը։ Բազմացվում է պալարների համար, որոնք սննդի մեջ կարող են օգտագործվել եփված վիճակում, բայց հիմնականում անասնակեր են։ Որպես վաղահաս բանջարաբույս մշակում են [[կաթնուկ սալաթ]]ը ''Lactuca''։ Սալաթներ պատրաստելու համար կարելի է նաև օգտագործել ամենուրեք տարածված դեղաբույսային [[խատուտիկ]]ի ''Taraxacum'' երիտասարդ տերևները։ Այս բույսի արմատները պիտանի են որպես [[սուրճ]]ի շինծու օգտագործելու համար։ Հաճախ այդ նպատակով օգտագործում են սովորական [[ճարճատուկ]]ի արմատները, որը լինում է անապատներում, ճանապարհների եզրերին, չոր լանջերին։ [[Ճարճատուկ]]ի ''Cichorium inthybus'' զամբյուղները բավականին գրավիչ են, կազմաված են նուրբ երկնագույն լեզվակավոր ծաղիկներից։ Այս բույսի չորացված և աղացված արմատները ավելացնում են բնական սուրճին ավելի մուգ գույն և յուրահատուկ համ տալու համար (ճարճատուկով սուրճ)։
=== Դեկորատիվ բույսեր ===
Բարդածաղկավորների ընտանիքի կազմում շատ են դեկորատիվ բույսերը՝ [[գեորգենի]]ները ''Dahlia variabilis'', [[աստղածաղիկ]]ները ''Callistephus'', [[ցինածաղիկ]]ները ''Zinnia'', [[ռուգբեկիառուդբեկիա]]ները ''Rudbeckia'', [[մարգարտածաղիկ]]ները ''Bellus perennis'', [[քրիզանթեմ]]ները ''Chrysanthemum'', [[թավշածաղիկ]]ները ''Iagetes'', [[վաղենակ]]ները ''Calendula'' ([[նարգիզ]]), [[անթառամ]]ներ ''Helichrysum'', [[գայլարդիա]] ''Gailardia'', [[մոխրածաղիկ]]ներ ''Cineraria'' և այլն։
 
=== Բժշկություն ===
Որոշ բարդածաղկավորներ՝ [[դառը օշինդր]]ը ''Artemisia absinthium'', [[դեղատնային երիցուկ]]ը ''Matricaria,'' [[կղմուխ]]ը ''Tnula'', [[տարկավան]]ը ''Tanacetum'', [[կատվալեզու]]ն ''Bidens tripartitus'', [[վաղենակ]]ը, [[տերեփուկ]]ը, [[տատրակ]]ը ''Tussilago farfara'' [[դեղաբույս]]եր են։