«Սասնա ծռեր»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 6343 բայտ ,  1 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
=== Արքայադուստր Ծովինարի ամուսնություն ===
[[Պատկեր:Ծովինարը մի բուռ ջուր է խմում.jpg|մինի|268x268փքս|[[Գագիկ Բ|Գագիկ արքայի]] դուստր [[Ծովինար (աստվածուհի)|Ծովինարը]] [[Աղբյուր|սառնորակ աղբյուրից]] ջուր խմելիս։ Սրբազան ջրի զորությամբ Ծովինարը հղիանում է և ծնում երկու դյուցազունների՝ Սանասարին և Բաղդասարին։]]
Հայոց դյուցազնավեպը սկսվում է [[Բագրատունիների թագավորություն|Բագրատունիների թագավորության]] [[Հայոց արքայատոհմերի և արքաների ցանկ|արքա]] [[Գագիկ Բ|Գագիկի]] դստեր՝ [[Ծովինար (աստվածուհի)|Ծովինարի]] և [[Արաբական խալիֆայություն|Բաղդադի անհավատ խալիֆի]] ամուսնությամբ։ Ծովինարի գեղեցկության մասին խալիֆը տեղեկացել էր իր հարկահաններին, ովքեր [[Հայաստան]] էին ժամանել տուրքերը ստանալու։ Նկատելով չնաշխարհիկ արքայադստերը՝ հարկահավաքները միանգամից խալիֆին տեղեկացնում են Ծովինարի գեղեցկության մասին։ Խալիֆը Ծովինարին մեկ անգամ տեսնելուց հետո իր ստորադասներին հրամայում է ամեն գնով [[Բաղդադ]] տանել գեղեցկուհուն։ Շուտով հայոց աշխարհ են ժամանում վերջինիս պատվիրակները, ովքեր սպառնում են Ծովինարին խալիֆին կնության չտալու դեպքում պատերազմ մղել։
 
Այս հարցի շուրջ հայոց ավագանու անդամներն ունեին հակասական դիրքորոշում․ անդամների մի մասը կտրականապես դեմ էր մուսուլման խալիֆի և խաչապաշտ արքայադստեր ամուսնությանը, իսկ մյուս մասը՝ ընդհակառակը, պնդում էր, որ արյունահեղությունից խուսափելու համար հարկավոր են Ծովինարին տալ խալիֆին կնության։ Գիտակցելով իրավիճակի լրջությունը և ցանկանալով զերծ մնալ հազարավոր ահերից՝ Ծովինարն ինքնակամ որոշում է կայացնում ամուսնանալ և հորը խնդրում իրենց կնության տալ Բաղդադի խալիֆին։ Գագիկը ևս հակված չէր այս տարբերակին, բայց ստիպված էր հարգել դստեր կամահայտնությունն ու հայկական պետականության շահերը։ {{քաղվածք|— Որ ես էն կռապաշտ թագավոր չառնեմ, զամեն տի սպանի իմ պատճառով,, աղեկն էն է, ես էրթամ, ուրիշ մարդու թող բան չըլնի։ Ե՛ս մենակ մեռնիմ իմ հոր թերեն. ես մեկ ջան եմ, էրթամ, կորսըվիմ, քանց մեր էրկիր ավերի, էն հազար-հազար հոգիք կորուսանին։ Դարձավ ասաց.— Հա՛յրիկ, ինձ տուր էնոր։|Ծովինարը դիմում է Գագիկ արքային, «Սասնա ծռեր» էպոս}}Հասնելով Բաղդադ՝ Ծովինարը պայման է դնում խալիֆի առաջ, որ նա առաջիկա մի տարին չպետք է մոտենա իրեն։ Արաբաց խալիֆը համաձայնվում է այդ պայմանի հետ և արքայադստեր համար առանձին դղյակ կառուցում։ Ըստ հին հայկական ավանդական սովորության՝ Համբարձման տոնի ժամանակ հայ կանայք դուրս էին գալիս դաշտ և բախտագուշակ կատակերգերով վիճակ հանում։ Ծովինարն այդ օրը դուրս էր եկել զբոսանքի և երկարատև շրջածությունից հետո որոշում է դույզն-ինչ դադար առնել։ Ծարավի զգացումը խեղդում էր գեղեցկուհի նորահարսին և դեպի երկինք ուղղված նրա աղերսով ժայռի միջից վճիտ աղյուր է բխում։ Սառնորակ աղբյուրի ջուրն ուներ մոգական կարողություն, որի շնորհիվ էլ Ծովինարը հղիանում է իր խմած ջրից։ Լսելով կնոջ հղիության լուրը՝ Բաղդադի խալիֆը հրամայում է մահապատժի ենթարկել նրան, սակայն Ծովինարը խնդրում է ժամանակ տալ իրեն, որպեսզի վախճանվի երեխաներին ունենալուց հետո։ Այսպիսով, հայոց Գագիկ թագավորի դուստրը ծնում է երկու դյուցազուն, որոնցից մեկի անունը կնքվում է Բաղդասար, մյուսինը՝ Սանասար։ Նրանք հասակակիցներից տարբերվում էին իրենց օրեցօր աճի կարողությամբ և զորեղությամբ։
 
=== Սասունի հիմնադրումը՝ Սանասար և Բաղդասար ===
{{Հատված|Վերնագիր=Սասուն քաղաքի հիմնադրման պատմությունը|Վերնագիրը ներքևից=|Բովանդակություն=Հալվոր նայեց դարգահի վերա,</br>
Էդոր վերին հարկեր տեսավ,</br>
Քարեր հանած էդա բարձր հարկեր,</br>
Տեսավ քարափներ պատ շարած,</br>
Զարմացած մնաց, հարցուց, ասաց.</br>
— Էդո՞ր անուն դնեմ։</br>
Աստված ձեր տուն շինի,</br>
Ես ի՞նչ անուն դնեմ էս տան։</br>
Աստված բարի տա ձեզ,</br>
Դուք ինչքա՞ն ուժ ունիք,</br>
Որ վեր հաներ եք էս մե՜ծ-մեծ քարեր։</br>
Վա՜, էս ի՞նչ սասան քարեր են.|Նկարագրություն=|Հավասարեցում=right|Լայնություն=230px|Բարձրություն=|Տառատեսակի չափ=14px|Ֆոն=#e1e6f2|Առանց ընդհատումների=}}Սանասարն ու Բաղդասարը՝ Ծովինարի որդիները, ոչ թե օրով, այլ ժամով էին մեծանում և տակավին հինգ տարեկան չդարձած՝ ահ ու սարսափի մեջ են գցում Բաղդադի ավագանու երեխաներին։ Այս հողի վրա վեզիրների և խալիֆի միջև վիճաբանություն է տեղի ունենում, որի արդյունքում որոշվում է տղաներին հեռացնել Բաղդադից։ Գագիկ արքայի թոռների հետագա մանկությունն անցնում է հայոց երկրում, քանի որ Բաղդադից նրանց հեռացնելուց հետո վերջիններս հանգրվանել էին իրենց պապի մոտ։ Կարճ ժամանակահատվածում Բաղդասարն ու Սանասարը մեծանում եմ՝ վերածվելով աննկարագրելի ուժի տեր դյուցազունների։ Շուտով նրանք ուղևորվում են այն ավազանի մոտ, որտեղից կյանք են ստացել։ Սանասարը կրտսեր եղբորն առաջարկում է նետվել ծովի ալիքների մեջ, սակայն Բաղդասարը հրաժարվում է։ Սանասարը համարձակորեն ձգտվում է ծովի ալիքներին ընդառաջ, սակայն ջրերը հետ են քաշվում, իսկ քաջարի դյուցազունն ընկնում է ստորեկրյա թագավորություն։
 
Այստեղ հրաշք է կատարվում․ կյանքի աղբյուր համարվող Մարութա Բարձրիկ Սուրբ Աստվածածինը Սանասարին է հանձնում Թուր Կեծակին (կայծակնային սուր) և Քուռկիկ Ջալալին։ Առասպելական այդ ձին ուներ աննկարագրելի արտասովոր հատկություններ, քանզի մարդկային լեզվով խոսելուց բացի նա նաև կարողանում էր անծայրածիր ճանապահներ անցնել և թռչել մինչև առ արեգակ։ Կենսատու ջրերում Սանասարը ձեռք է բերում նաև անխոցելի զենք ու զրահ, իսկ բազուկի վրա դրոշմվում է յուրօրինակ մի խաչ։ Ծովի ջուրը Սանասարին դարձնում է իրական մի հսկա, որ անգամ եղբայրը նրան չի ճանաչում և վերջինիս տեսնելով ահարկու փախչում է։ Շուտով նա իմանում է եղելությունը, որից հետո միայն քաջազունները շարունակում են իրենց ճանապարհը։ Շուտով եղբայրներն ականատես են լինում, թե ինչպես է լեռներից հոսող մի ուժգին առու կտրում-անցնում մի մեծ գետի ամբողջ հոսանքը։ Գայթակղված այդ ջրի զորությունից՝ Սանասարն ու Բաղդասարը գտնում են առվի հոսքի սկզբնակետը և վերջինիս ակունքների վրա վիթխարի ապառաժներից ամրոց կառուցում։ Շուտով Սանասարն ու Բաղդասարը ձեռնամուխ են լինում իրենց հիմնադրած ամրոցի հարակից տարածքների բնակեցմանը և այդ նպատակով հայոց աշխարհից 40 ընտանիք բերելով հաստատում են այստեղ։ Այսպիսով, առասպելական տեսանկյունից՝ սա է Սասուն քաղաքի հիմնադրման պատմությունը։ Շինարարական աշխատանքների ավարտից հետո եղբայրները ցանկանում են անվանում տալ իրենց հիմնադրած բնակավայրին։ Հենց այս ժամանակ էլ նրանց պատահաբար հանդիպում են ծերունի մի սերմնացանի, որից էլ խնդրում են անուն մտածել բարձրաբերձ և վահաշուք քաղաք-ամրոցի համար։ Այսպիսով, հենց այդ ծերունին էլ քաղաքի անունը կնքում է Սասուն, քանի որ այն կառուցված էր սասան քարերից։ Նա իր խոսքը մեկնաբանում է հետևյալ կերպ․{{քաղվածք|Դուք էն սասուն քարեր ինչպե՞ս հաներ եք էն վերին տեղ,</br>
Ու քարե սան սուն եք զարկե. Էս տո՛ւն շեք շինե դուք.</br>
Ապա սասուն մ’եք շինե։ Վա՜, քանի սասուն բերդ մի.Էս տուն չէ, էս սասուն է։</br>
Սանասար ասաց.— Բա՛վ է, պապիկ, Էլ ձեն մի՛ հանի. էլ անուն մի՛ դնի։ Ա՛յ պապի, անուն դրվավ.</br>
Անուն էղավ Սասուն։ Քանց էդա ավել ի՞նչ անուն։</br>
Որ դու ասիր՝ սասուն քարեր, քարե սանսուն եք զարկե.</br>
Մեր բերդի անուն էղավ Սասուն, Սասուն,</br>
Մեր տան անուն՝ Սասնա տուն։|Ծերունին Սասուն քաղաքի մասին}}
 
== Պատմական ժամանակահատված ==
39 870

edits