«Կլիմենտ Վորոշիլով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ուղղագրական
Տող 95.
}}
 
'''Կլիմենտ Եֆրեմովիչ Վորոշիլով''' ({{lang-ru|Климент Ефремович Ворошилов}}, {{ԱԾ}}), [[ռուսներ|ռուս]] պրոֆեսիոնալ հեղափոխական, [[Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ]]ի մասնակից, խորհրդային պետական, կուսակցական և ռազմական գործիչ։ [[1903]] թվականից<ref name="Ե">[http://www.knowbysight.info/VVV/01924.asp Бюро Президиума ЦК в справочнике по истории КПСС и СССР 1898 - 1991․ Կլիմենտ Վորոշիլով]</ref> ՌՍԴ(բ)Կ անդամ, բոլշևիկ, մի քանի բանակի և ռազմաճակատի ՌՀԽ հրամանատար և անդամ ([[1918]]), [[ԽՍՀՄ]] [[Ռազմածովային գործերի Ժողկոմ]]ի և [[ԽՍՀՄ ՌՀԽ|ՌՀԽ]] նախագահ ([[1925]] թ․), [[ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ կազմակերպական բյուրո]]յի անդամ ([[1924]]-[[1926]] թթ․), [[Պաշտպանության Ժողկոմ]] ([[1934]]-[[1940]] թթ․), [[1940]] թվականից ԽՍՀՄ Ժողկոմխորհրդի նախագահի տեղակալ և ԽՍՀՄ ԺԿԽ-ին առընթեր Պաշտպանության Կոմտեի նախագահ։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի ժամանակ [[ԽՍՀՄ ՊՊԿ|ՊՊԿ]] անդամ ([[1941]]-[[1945]] թթ․), որից հետո [[ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ|ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի]] նախագահի տեղակալ ([[1946]] թ․)<ref>Об образовании Правительства СССР - Совета Министров СССР : Закон от 19 марта 1946 г. // Ведомости Верховного Совета СССР 1946 г. № 10</ref>, [[ԽՍՀՄ]] [[Գերագույն խորհուրդ|Գերագույն խորհրդի]] Նախագահության նախագահ ([[1953]]-[[1960]] թթ․), [[Խորհրդային Միության մարշալ]] ([[1935]] թ․), [[Խորհրդային Միության հերոս|Խորհրդային Միության կրկնակի հերոս]] ([[1956]], [[1968]]), [[Սոցիալիստական աշխատանքի հերոս]] ([[1960]]), [[Կենտրոնական կոմիտե (ԽՄԿԿ)|ԽՄԿԿ Կենտկոմի]] անդամ ([[1921]]-[[1961]] թթ․ և [[1966]]-[[1969]] թթ․)<ref name="Ա">[http://hrono.ru/biograf/bio_we/voroshilov.php Ворошилов, Климент Ефремович - Хронос]</ref>։ Էական դերակատարում է ունեցել [[Կարմիր բանակ]]ի «մաքրմանզտման» գործում ([[1936]]-[[1938]] թթ․)։
[[1903]] թվականից Կոմունիստական կուսակցության անդամ, [[ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ կազմակերպական բյուրո|ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրո]]յի անդամ ([[1926]]-[[1952]] թթ․), [[ԽՄԿԿ ԿԿ Նախագահություն|ԽՄԿԿ ԿԿ Նախագահության]] անդամ ([[1952]]-[[1960]] թթ․), Կուսակցության 10-23-րդ համագումարների պատգամավոր, ԽՍՀՄ 1-7-րդ գումարումների [[Գերագույն խորհուրդ|Գերագույն խորհրդի]] պատգամավոր։
Տող 105.
 
== Կուսակցական և հեղափոխական գործունեության սկիզբ ==
17-ամյա Վորոշիլովն Ալչևսկում անդամագրվել է սոցիալ-դեմոկրատական խմբակին։ Այդ տարիքում նա ծանոթացել է [[Կարլ Մարքս]]ի և [[Ֆրիդրիխ Էնգելս]]ի «[[Կոմունիստական կուսակցության մանիֆեստ|Կոմունիստական կուսակցության մանիֆեստի»]]ին» բովանդակությանը, մասնակցել է առաջին գործադուլներին, ձերբակալվել և հեռացվել է աշխատանքից։ Վորոշիլովը երեք տարի դեգերել է Ռուսաստանի հյուսիսային գավառներում՝ գոյատևելով պատահական վարձու աշխատանքներով<ref name="Դ">Ռոյ Ալեքսանդրովիչ Մեդվեդև [http://www.telenir.net/istorija/blizhnii_krug_stalina_soratniki_vozhdja/p5.php#metkadoc2 Ближний круг Сталина. Соратники вождя. КРАСНЫЙ МАРШАЛ ВОРОШИЛОВ․ Трудное детство] Տեխնիկական և մարդասիրական գրականություն {{ref-ru}}</ref>։
 
[[1903]] թվականին վերադառնալով Դոնբաս՝ աշխատել է [[Լուգանսկ]]ի Գարտմանի շոգեքարշաշինական գործարաններում, որտեղ անդամակցել է քաղաքային նորաստեղծ սոցիալ-դեմոկրատական կազմակերպությանը և բոլշևիկյան թևին հարելով՝ [[1904]] թվականին դարձել է Լուգանսկի բոլշևիկյան կոմիտեի անդամ, իսկ [[1905]] թվականին՝ Լուգանսկի խորհրդի նախագահ, ՌՍԴԲԿ 4-րդ ([[1906]] թ․ [[Ստոկհոլմ]]) և 5-րդ ([[1907]] թ․ [[Լոնդոն]]) համագումարների պատգամավոր։ ՌՍԴԲԿ 4-րդ համագումարում առաջին անգամ հանդիպել է [[Լենին]]ին, նաև մտերմացել է [[Ստալին]]ի հետ (այդ ժամանակ՝ Կոբա կամ Իվանովիչ կեղծանուններով)։ Համագումարի աշխատանքների ընթացքում Վորոշիլովը Վոլոդին կամ Վոլոդիա [[կեղծանուն|կեղծանվամբ]] կատարել է Լուգանսկի բանվորների մարտական խմբերի համար զենք-զինամթերք գնելու աշխատանք՝ կազմակերպելով մի քանի փոխադրումներ [[Ֆինլանդիա]]յից։ Նաև Լուգանսկում ստեղծել է ռումբ պատրաստելու լաբորատորիա<ref name="Ա"/>։ Վորոշիլովը հետագայում գրել է․
Տող 244.
[[1929]] թվականի ավարտին Վորոշիլովն ի պատասխան հրատարակել է մի մեծ հոդված՝ «Ստալինը և Կարմիր բանակը» (Сталин и Красная Армия), որից էլ սկսվել է Ստալինի մասին լեգենդը՝ որպես Քաղաքացիական պատերազմի խոշոր հրամանատար և Կարմիր բանակի գլխավոր հաղթանակների ոգեշնչող, կազմակերպիչ<ref>Сталин: Сборник статей к 50-летию со дня рождения. М.; Л., 1929. էջ 57.</ref>։ 1939 թվականին «Ստալինը և Կարմիր բանակի շինարարությունը» (Сталин и строительство Красной Армии) հոդվածում Վորոշիլովը գրել է․
{{քաղվածք|Մենք, նրա ժամանակակիցները և զինակիցները կարող ենք նրա հսկայական և արդյունավետ ռազմական աշխատանքի մասին որոշ գծանշումներ կատարել միայն<ref>Ворошилов К. Е. Сталин и Вооруженные Силы СССР. М., 1951. С. 66.</ref>։|Վորոշիլով Կ․ Ե․}}
1930-ական թվականներին Ստալինի ազդեցությունը և իշխանությունը Վորոշիլովի վրա ավելի ակնառու է եղել։ Այդ ժամանակ նա Ստալինի ամենամտերիմների շրջանակում էր և համարվում էր նրա անկեղծ ընկերը։ Նրանք ամենուր միասին էին, որսի, հանգստի գնում էին միասին։ Միասին էին Ստալինի [[Կունցևոյի ամառանոց]]ում և Կրեմլի բնակարանում, Դամբարանի տրիբունայում։ Նրանք միասին հաճախ այցելում էին Մաքսիմ Գորկուն։ Մի անգամ [[Մաքսիմ Գորկի]]ն, երբ նրանց համար կարդացել է իր «Աղջիկը և մահը» հեքիաթը, Ստալինը գրքի վերջին էջում գրառում է կատարել․

''«Սա ավելի ուժեղ է, քան [[Գյոթե]]ի «[[Ֆաուստ]]ը» (սերը հաղթում է մահին) 11.Х.31»։''

Հաջորդ էջում Վորոշիլովն իր գրառումն է կատարել․

''«Իմ կողմից ասեմ, որ ես սիրում եմ Գորկիին ինչպես իմ և իմ դասակարգի գրող, որը հոգով հասկացել է մեր առաջընթացը»''<ref name="Դ" />։
 
== Համեմատական բնութագիր ==
Վորոշիլովը [[Ստալին]]ի վրա ունեցած իր ազդեցությամբ էականորեն զիջում էր Ստալինին շրջապատող մյուս քաղաքական գործիչներին, բայց նույնքանով նրանց գերազանցում էր իրենիր մասին հյուսված լեգենդներով։ Նա չուներ [[Անաստաս Միկոյան|Միկոյան]]ի խելքը, խորամանկությունը և գործնականությունը, չուներ [[Լազար Կագանովիչ|Կագանովիչ]]ի կազմակերպչական ընդունակությունները, ակտիվությունն ու կոշտությունը, նաև [[Միխայիլ Մոլոտով|Մոլոտովի]] գրագրական գործունյա կարողությունները և «քարե հետույքը»։ Ոչ էլ կարողանում էր [[Գեորգի Մալենկով|Մալենկով]]ի նման կողմնորոշվել համակարգում առկա խորամանկ բանսարկություններում։ Վորոշիլովին չէր բավարարում [[Նիկիտա Խրուշչով|Խրուշչովի]] ջերմեռանդությունը, նա չէր տիրապետում [[Անդրեյ Ժդանով|Ժդանովի]] կամ [[Նիկոլայ Վոզնեսենսկի|Վոզնեսենսկու]] տեսական գիտեիքներին և նույնիսկ որպես հրամանատար նա ավելի շատ պարտություններ է ունեցել, քան՝ հաղթանակներ։
 
Վորոշիլովն օժտված էր առանձնակի համարձակությամբ, և որպես զինվորական նա բազմաթիվ անգամ հայտնվել է բարդ բանսարկությունների մեջ։ Սակայն գիտակցում էր իր համեստ մտավոր ունակությունները և փնտրում էր քաղաքական հովանավոր և ղեկավար։ [[ԽՍՀՄ Ռազմական գերատեսչություն|Ռազմական գերատեսչություն]]ը գլխավորելու համար [[Իոսիֆ Ստալին|Ստալինին]] հենց նման մարդ էր հարկավոր։ Եվ նման մարդու համար հեշտ էր պահպանել իր տեղը բոլոր հաջորդ ղեկավարների օրոք<ref name="Դ"/>։