→Կենսաբանական ֆունկցիա
No edit summary |
|||
Մելանիններն անլուծելի պոլիմերներ են, առաջանում են թիրոզինազ ամինաթթվի օքսիդացման արդյունքում։ Սկզբում թիրոզինից առաջանում է դիօքսիֆենիլալանին, այնուհետև դիօքսիֆենիլալանին-քրոմ, ռեակցիան կատալիզում է թիրոզինազ ֆերմենտը։ Դիօքսիֆենիլալանին-քրոմը ենթարկվում է պոլիմերիզացիայի և հանգեցնում է մելանինների առաջացման։ Ողնաշարավորների մոտ մելանիններն առաջնում են մելանոցիտներում՝ սպիտակուցների հետ միացած գրանուլների ձևով (մելանոպրոտեիններ)։
=== Մելանինների տեսակներ ===
Մարդու մոտ գոյություն ունեն մելանինի երեք
[[Ֆիտոմելանին]]ը հանդիպում է բույսերի որոշ խմբերի մոտ, չնայած որ այն քիմիական կառուցվածքի տեսանկյունից նման չէ կենդանինների մոտ հանդիպող մելանիններին և հանդիսանում է պոլիվինիլային արոմատիկ սպիրտ:
Մելանինները լայնորեն տարածված են բուսական և կենդանական հյուսվածքներում, ինչպես նաև [[նախակենդանիներ]]ի մոտ: Մելանինները որոշում են մազերի և մաշկի գույնը, օրինակ ձիերի մազի գույնը, թռչունների փետուրների, ձկների թեփուկների, միջատների կուտիկուլայի գույնը: Մելանինները կլանում են [[ուլտրամանուշակագույն ճառագայթներ]]ը` պաշտպանելով մաշկի խորը շերտերի վնասումից:
[[Ալբինոս|Ալբինոսների]] մոտ մելանինների կոնցենտրացիան փոքր է, կարող է նաև բացակայել:
Փորձերի արդյունքում պարզվել է, որ կենդանիների օրգանիզմ ջրալույծ մելանինի երկարատև ներմուծման հետևանքով արգելակվում է էմոցիոնալ-ռեակտիվ դրսևորումների ի հայտ գալը և փորձարկվող առնետների մոտ իջնում է [[աֆեկտ]]ային ռեակցիաները: Բացի այդ, բացահայտված է, որ այդ պրեպարատը խոչընդոտում է խոցի առաջացումը, ստամոքսի լորձաթաղանթի արյունազեղումների թիվը պակասում է և արգելակում է կենդանու մարմնի զանգվածի իջեցմանը սթրեսային պայմաններում: Մելանինները իջեցնում են նաև [[ռադիոնուկլիդ]]ների կուտակմանը օրգանիզմում:
Մելանինը հանդիսանում է ամենաուժեղ [[հակաօքսիդանտ]]ներից:
|