«Սամսոն Տոնոյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
Ծնվել է 1931 թվականի հունիսի 10-ին ՀԽՍՀ [[Աշտարակի շրջան]]ի [[Լեռնարոտ]] (Մաղդա) գյուղում՝ գաղթականի (հայրը՝ Խաչատուր Տոնոյան, 1915թ. գաղթել է [[Արևմտյան Հայաստան]]ի Սասնա գավառի Գլեգուզան գյուղից, ընտանիքի նախկին անդամները մորթվել են թուրքական յենիչերների կողմից) ընտանիքում:
 
Սկզբնական 8-ամյա միջնակարգ կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որից հետո շարունակել է հետագա ուսումը և աշխատանքային գործունեությունը [[Երևան]] քաղաքում: 1960 թ.-ից աշխատել է [[Երևանի ավտոդողերի գործարան]]ում, որպես ավտոդողագործ<ref>Рабочий класс Советской Армении в период развитого социализма Изд-во АН Армянской ССР, 1982</ref>: Սամսոն Տոնոյանը Երևանի ավտոդողերի գործարանում առաջիններից է հանդես եկել «Մեկ հնգամյակում երկու հնգամյակի նորմա» նշանաբառով և 9-րդ և 10-րդ հնգամյակներում կատարել չորս հնգամյակի պլան: Աշխատանքում եղել է նորար: Նրա աշխատանքի փորձը լայնորեն մասսայականացվել է ինչպես ՀԽՍՀ-ում, այնպես էլ ԽՍՀՄ նավթաքիմիական և նավթավերամշակման արդյունաբերության ձեռնարկություններում:
 
Զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ, եղել է գործարանի կուսակցական կոմիտեի անդամ, Լենինյան շրջանի վարպետ-դաստիարակների խորհրդի նախագահ, 1970-1979 թթ. Հայկական ԽՍՀ աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի դեպուտատ: 1986 թվականից հանդիսացել է [[Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ)|Հայաստանի Կոմունիստական կուսակցության]] կենտրոնական կոմիտեի անդամ՝ ընտրված կուսակցության XXVIII համագումարում: 1980-1990 թթ. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 10-րդ և 11-րդ գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ, [[ՀԽՍՀ Գերագույն խորհուրդ|ՀԽՍՀ Գերագույն խորհրդի]] նախագահ<ref>[http://freenet.am/~grighak/Armenia_files/Speakers/Samson%20Tonoyan.htm Սամսոն Խաչատուրի Տոնոյան, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի Նախագահ 1980-1990թթ.]</ref><ref>{{Cite web|url=http://www.knowbysight.info/1_ARMEN/03498.asp|title=Справочник по истории Коммунистической партии и Советского Союза 1898 - 1991|website=www.knowbysight.info|accessdate=2018-11-23}}</ref>:
Տող 27.
== Տես նաև ==
* [[ՀԽՍՀ Գերագույն խորհուրդ]]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{DEFAULTSORT:Տոնոյան, Սամսոն}}
 
[[Կատեգորիա:ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահներ]]
[[Կատեգորիա:Խորհրդային կուսակցական գործիչներ]]