«Արշակ Բուրջալյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 29.
Հայկական երաժշտական թատերախումբը Ռոստովում բեմադրում էր եվրոպական և արևելյան օպերետներ: Մի շարք օպերետների բեմադրողը դառնում է նաև Ա.Բուրջալյանը, ով շուտով մեկնում է [[Թբիլիսի|Թիֆլիս]]:
 
[[Թբիլիսի|Թիֆլիս]]ում եղած առաջին ամիսներին Բուրջալյանը, ինչպես և Ռոստովում, աշխատում է մինիատյուրային «[[Դիմակներ]]» և «[[Առլեկին]]» թատրոններում: Լավ տիրապետելով կաբարե-թատրոնի ժանրի «գաղտնիքներին», Բուրջալյանը շատ շուտով հայտնի է դառնում ամբողջ Թիֆլիսում: Այստեղ Բուրջալյանն իր բեմադրությունները հագեցնում էր հանդիսատեսին ապշեցնող գունագեղությամբ.«Միդասի դատը», «Ֆրանսիական հովհար», «Անվանակոչուհին», «Կոկորդիլոսն ու Կլեոպատրան», «Կույր Թոմի պանդոկը», «Մադմազել Բուրդեի խանութը» և այլն: <ref>Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967թ.</ref>
 
Ռեժիսորը հրավիրվում է [[Թբիլիսի|Թիֆլիս]]ի «[[Հեղափոխական գեղարվեստական թատրոն]]ը» մի շարք ագիտ-պիեսներ բեմադրելու: Նա փայլուն կերպով հաղթահարում է նոր առաջադրանքը, ստեղծում հեղափոխական ոգով ներծծված ներկայացումներ, որոնց մեջ կիրառվում են ռեժիսորական բոլորովին այլ եղանակներ:
 
Ա.Բուրջալյանին շուտով հրավիրում են [[Թբիլիսի|Թիֆլիս]]ի [[Հայ դրամա]]: Գրեթե նույն ժամանակ ռեժիսորը հրավիրվում է Հայարտան դրամատիկական սեկցիան ղեկավարելու: Այսպիսով [[1922]]թ.-ը Բուրջալյանի կյանքում դառնում է նշանակալի նրանով, որ ռեժիսորը մոտիկից շփվում է հայ թատերական արվեստին, որին և նվիրաբերում է իր ողջ հետագա կյանքը:
 
[[Հայ դրամա]]յում և [[Հայարտուն|Հայարտան]]ը նա մոտիկից ծանոթանում է հայ գեղարվեստական մտավորականությանը, նրա այնպիսի ներկայացուցիչներին, ինչպես [[Հովհաննես Թումանյան]]ը, [[Դերենիկ Դեմիրճյան]]ը, Ռ.Մելիքյանը, Գ.Լևոնյանը և ուրիշներ:
 
Բուրջալյանի առաջին իսկ աշխատանքները [[Հայ դրամա]]յում ցույց տվեցին նրա ռեժիսորական վարպետությունը. շուտով նրան նշանակում են Հայարտան կից դրամատիկական ստուդիայի ղեկավար: Երեք տարվա ընթացքում ([[1922]]-[[1924]]), չհաշված [[Թբիլիսի|Թիֆլիս]]ի տարբեր թատրոններում բեմադրած տասնյակ ներկայացումները, Բուրջալյանը [[Հայ դրամայ]]ում, հայկական ստուդիայի ուսումնական բեմում և [[Երևանի Առաջին պետթատրոն]]ում իրականացրել է քսանհինգ բեմադրություն, որոնց թվում «[[Երևակայական հիվանդը]]», «[[Ռևիզոր]]ը», «[[Քաջ Նազար]]ը», «[[Սկապենի արարքները]]»:
 
Առաջին պետթատրոնում չորս տարի աշխատելուց հետո, Ա.Բուրջալյանը [[1927]]-[[1930]]թթ. նորից ղեկավարում է [[Թբիլիսի|Թիֆլիս]]ի հայ թատրոնը, մի շարք պիեսներ բեմադրում [[Պատանի հանդիսատեսի թատրոն]]ում:
 
[[1931]]թ.-ին Մ.Գորկու և Ա.Լունաչարսկու անմիջական աջակցությամբ, [[Դոնի Ռոստով]]ում կազմակերպվում է հայկական դրամատիկական թատրոն, ուր Բուրջալյանը հրավիրվում է իբրև գեղարվեստական ղեկավար: Ռոստովի թատրոնի ստեղծագործական կյանքը հունի մեջ դնելով, Բուրջալյանը [[1931]]-[[1932]]թթ. աշխատում է [[Թբիլիսի|Թիֆլիս]]ի ադրբեջանական թատրոնում իբրև գլխավոր ռեժիսոր:
 
[[1932]]թ.-ին Ա.Բուրջալյանը հրավիրվում է [[Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն|Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի թատրոն]]՝ գլխավոր ռեժիսորի պաշտոնով: Այստեղ աշխատելու յոթ տարվա ընթացքում ռեժիսորը հսկայական աշխատանք է կատարում երիտասարդ դերասանական ուժերի դաստիարակման համար, բարելավում հայկական օպերայի բեմադրական արվեստը:
 
[[1938]]թ.-ի մայիսից նա աշխատում է Երևանի Ջ.Ջաբարլու անվան ադրբեջանական թատրոնում իբրև գեղարվեստական ղեկավար, մեկնում է [[Խորհրդային Հայաստան]]ի մի շարք շրջաններ, ուր իրականացնում է հետաքրքիր բեմադրություններ: [[1941]]-[[1943]]թթ. ռեժիսորը ղեկավարում էր [[Լենինականի դրամատիկական թատրոն]]ը, չկտրելով իր կապերը [[Հայաստան]]ի և [[Վրաստան]]ի այլ թատրոնների հետ:
 
Ա.Բուրջալյանին գործունեության վերջին տարիներին զրկել են մշտական աշխատանքից, ուղարկել մի թատրոն, ապա մյուսը, երրորդը... [[1943]]թ.-ին Ա.Բուրջալյանը ծանր հիվանդանում է բաժանվում թատրոնից: Կյանքի վերջին տարիներին նա չտվեց ոչ մի բեմադրություն, ծանր հիվանդ էր, ամիսներով պառկած էր Թբիլիսիի [[Բեսիկ]]ի փողոցի տներից մեկի փոքրիկ սենյակում: <ref>Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967թ.</ref>
 
== Աղբյուրներ ==