«Աննա Պավլովա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
[[1899]] թվականին ավարտել է [[Պետերբուրգ]]ի թատերական ուսումնարանի [[բալետ]]ի բաժինը (Պ. Գերդտի դասարան), ընդունվել [[Մարիինյան թատրոն]], [[1906]] թվականից՝ առաջատար պարուհի։ [[Մարիինյան թատրոն]]ում վերջին ելույթը [[1913]] թվականին էր, [[Մոսկվա]]յում՝ [[1914]] թվականին։ Նշանավոր դասական պարուհի Աննա Պավլովայի արվեստը շատ բանով նպաստել է ռուսական [[բալետ]]ի զարգացմանը և հայրենիքի սահմաններից դուրս հավաստել ռուսական [[բալետ]]ային թատրոնի համաշխարհային փառքը։ Աննա Պավլովայի արվեստին բնորոշ էր երաժշտականությունը, պարի հոգեբանական բովանդակության խորությունը, զգացմունքայնությունը, ժանրային բազմազանությունը։ Լավագույն դերապարերից են՝ Նիկիա, Կիտրի ([[Լյուդվիգ Մինկուս|Մինկուսի]] «Բայադերկա», [[Դոն Կիխոտ (բալետ)|«Դոն Կիխոտ»]]), Ժիզել ([[Ադոլֆ Ադան|Ադանի]] «Ժիգել»), Պախիտա (Դելդևեզի «Պախիտա»)։ Աննա Պավլովաի ստեղծագործությունը մեծ նշանակություն է ունեցել Մ.[[Միխայիլ ՖոկինիՖոկին]]ի բարենորոգումների համար. Աննա Պավլովան եղել է նրա բեմադրությունների (Շչերբաչովի «Էվնիկա», [[Անտոն Ռուբինշտեյն|Ռուբինշտեյնի]] «Խաղողի վազը», [[Շոպեն]]ի երաժշտությամբ՝ «Շոպենիանա», Չերեպնինի «Արմիդայի տաղավարը», Արենսկու «Եգիպտական գիշերներ») գլխավոր դերերի առաջին կատարողը։ Ֆոկինը Աննա Պավլովաի համերգային կատարման համար [[Քամիլ Սեն-Սանս|Սեն-Սանսի]] երաժշտությամբ բեմադրել է «Կարապը» (ավելի ուշ՝ «Մեռնող կարապը», [[1907]])։ 1908 թվականից Աննա Պավլովա ելույթներ է ունեցել արտասահմանում, [[1909]] թվականից մասնակցել «Ռուսական սեզոններին» [[Փարիզ]]ում։ [[1910]] թվականին ստեղծել է սեփական թատերախումբ և հյուրախաղերով հանդես եկել [[Եվրոպա]]յի, [[Ասիա]]յի, [[Ամերիկա]]յի երկրներում։
 
== Ծանոթագրություններ ==