«Ֆրիդրիխ I Շիկամորուս»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
}}
 
'''Ֆրիդրիխ I Բարբարոսա''' (հայերեն անվանում՝ '''Ֆրիդրիխ I Շիկամորուս''', [[1122]] - [[հունիսի 10]], [[1190]]), Գերմանիայի թագավոր (1152 - 1190 թթ.) և [[Սուրբ Հռոմի կայսրերի ցանկ|Սրբազան Հռոմեական կայսրության]] կայսր (1155-1190 թթ.)։ «Բարբարոսա» (Barbarossa) մականունը ստացել է Հյուսիսային Իտալիա կատարած արշավանքների ժամանակ։ Այն թարգմանվում է որպես «կարմրամորուս», քանի որ Բարբարոսան ունեցել է բավականին վառ և աչքի ընկնող մորուք։ Գերմանիայում նրան անվանում էին Kaiser Rotbart ինչը նույնպես նշանակում է շիկամորուս:
 
Մինչև սրբազան կայսր կարգվելը, Ֆրիդրիխ Շիկամորուսը '''Ֆրիդրիխ III''' անվան տակ 1147-1152 թվականներին հանդես է եկել որպես Շվաբիայի դուքս։ Ծնողները սերում են գերմանական ազնվագույն տոհմերից. հայրը՝ Դուքս Ֆրիդրիխ II-ը, [[Հոհենշտաուֆեններ]]ի հարստությունից էր, իսկ մայրը՝ Յուդիթ անունով, եղել է [[Բավարիա]]յի դուքս Հենրիխ IX-ի դուստրը։
 
=== Կյանքը ===
Քեռու, Գերմանիայի արքա Կոնրադ 3րդի հետ մասնակցել է 2-րդ Խաչակրացին , որն աղետալի էր , բայց Ֆրիդրիխը վաստակեց արքայի լրիվ վստահությունը : Կոնրադի մահվան պահին , միայն նա և Բամբերգի իշխան-եպիսկոպոսն էին նրա մահճակալի կողքին : Կոնրադը իրեն հաջորդ նշանակեց հենց Ֆրիդրիխին , ոչ թե իր 6- ամյա որդուն ՝ Շվաբիայի ապագա դուքս Ֆրիդրիխ 4րդին։4-րդին։ Հոհենշտաուֆ տոհմը հաճախ կոչում էին  Ղիբելիններ , որը Վայբլինգեն ամրոցի իտալական անվանումն է , իսկ Վելֆյան դինաստիայի իտալական անվանումը Գելֆեր:
 
Շիկամորուսը սկզբնական շրջանում իր տիրապետության տակ ուներ միայն Շվաբիայի և Ֆրանկոնիայի դքսությունները: Գերմանիան , որը Շիկամորուսը փորձում էր միավորել , 1600-ից ավելի անհատական պետություններից բաղկացած հավաքածու էր, որոնցից յուրաքանչյուրն իր իշխանն ուներ: Գերմանայի արքային տրվող կոչումներն էին ՝ Կեսար, Օգոստոս և հռոմեացիների կայսր: Ֆրիդրիխը ցանկանում էր իշխանների հետ ընդհանուր շահեր գտնելով միավորել Գերմանիան, չէր ցանկանում վերջ դնել միջնադարյան ֆեոդալությանը՝ ի տարբերություն Անգլիայի Հենրիխ 2րդի:  Արտերկրում , Ֆրիդրիխը միջամտեց Դանիայի քաղաքացիական պատերազմին , Սվեն Երրորդի և Վալդեմար Առաջինի միջև և սկսեց բանակցություններ վարել Արևելահռոմեական կայսրության կայսր Մանուել Առաջին Կոմնենոսի հետ: 1153թ․1153 թ․ մարտին Ֆրիդրիխը Պապ Եուգենիոս Երրորդի հետ կնքում է Կոնստանցի պայմանագիրը, որով նա խոստանում էր իրեն թագադրելու դեպքում , պաշտպանել պապականությունը, խաղաղություն չպահել Սիցիլիայի արքա Ռոջեր Երկրորդի կամ եղեղեցու այլ թշնամիների հետ , և օգնել վերջինիս վերահաստատել Հռոմի կարգուկանոնը:  
 
=== Առաջին իտալական արշավանքը ===
Ֆրիդրիխը կատարել 6 արշանք դեպի Իտալիա: Առաջինը սկսվել է 1154ի1154 թ.-ի հոկտեմբերին, նա պլանավորել էր արշավանք նորմանների դեմ , որոնց ղեկավարում էր Սիցիլիայի Վիլլիամ Առաջինը: Հնազանդեցնելով Միլանը , նա հաջողությամբ պաշարեց Տորտոնան 1155ի1155 թ.-ի սկզբին ՝ ոչնչացնելով քաղաքը : Նա շարժվեց Պավիա , որտեղ ստացավ Երկաթե թագ և Իտալիայի արքա տիտղոսը : Բոլոնիայի և Տոսկանիայի միջով անցնելով նա շուտով հասավ Հռոմ : Այնտեղ , Ադրիանոս Չորրորդ պապը պայքարում էր հանրապետական քաղաքի կոմունայի դեմ, որը գլխավորում էր Առնոլդը Բրեշիայից ՝ Պիեռ Աբելարի (ֆրանսիացի փիլիսոփա, թեոլոգ) սանը: Որպես բարի կամքի դրսևորում ՝ Ֆրիդրիխը բաց թողեց վերածնված հռոմեական սենատի ներկայացուցիչներին , իսկ կայսերական զորքերը զսպեցին հանրապետականներին : Առնոլդը կախաղան բարձրացվեց ապստամբության և դավաճանության համար:
 
Ֆրիդրիխի ՝ Հռոմի պարիսպներին մոտենալուն պես պապը շտապեց հանդիպել նրան : Արքայական վրանում արքան ընդունեց նրան և պապի ոտքերն համբուրելուց հետո , նա սպասում էր ստանալ ավանդական պատասխան համբույր՝ ի նշան խաղաղության: Ֆրիդրիխը հրաժարվեց պապի զգեստի քողերը բարձրացրած նրան ուղեկցել դեպի վրան, իսկ Ադրիանոսն իր հերթին մերժեց պատասխան համբույր տալ:  Սակայն , մեկ օրվա բանակցություններից հետո , Ֆրիդրիխը համաձայնվեց արարողակարգը կատարել մինչև վերջ , որից հետո ասաց «Պետրոսի համար , և ոչ Ադրիանոսի»:
 
Հաջորդ օրը , 1155ի1155 Հունիսիթ.-ի 18ինհունիսի 18-ին , Ադրիանոս Չորրորդը թագադրեց Սրբազան Հռոմեական կայսրության կայսերը Սուրբ Պետրոսի տաճարում , գերմանական բանակի ներկայությամբ : Հռոմեացիները սկսեցին խռովություններ անել , և Ֆրիդրիխը ստիպված իր թագադրման օրը ճնշեց խռովությունը , որն հանգեցրեց ավելի քան 1000 հռոմեացիների մահվան և ավելի քան մի քանի հազարի վիրավորման: Հաջորդ օրը, Ֆրիդրիխը , Ադրիանոսն ու Գերմանական բանակը ճանապարհ ընկան Տիվոլի: Այնտեղից, նրանք հարձակվեցին Սպոլետոյի վրա և հանդիպեցին Մանուել Առաջին Կոմնենոսի դեսպանին , ով Ֆրիդրիխին մեծ նվերներ ընծայեց:
 
Մինչ Ֆրիդրիխն Իտալիայում էր , Գերմանիայում կրկին անկարգություններ էին տիրում , հատկապես Բավարիայում , բայց կարգուկանոնը նորից հաստատվեց Ֆրիդրիխի վճռական գործողությունների շնորհիվ : Բավարիայի դուքսի կոչումը Հենրիխ Երկրորդ Յասոմիրգոթից անցավ Ֆրիդրիխի երիտասարդ ահեղ զարմիկ Հենրիխ Առյուծին , որը Վելֆերի տոհմից էր և Սաքսոնիայի դուքսը:  Իսկ Հենրիխ Երկրորդին տրվեց Ավստրիայի դքսությունը՝ որպես սփոփանք Բավարիան կորցնելուն , նրան տրվեց նաև  Privilegium Minus, ինչը տալիս էր նրան աննախադեպ իրավունքներ որպես Ավստրիայի դուքս:
 
1156ի1156 Հունիսիթ.-ի 9ինհունիսի 9-ին Վյուրցբուրգում , Ֆրիդրիխն ամուսնացավ Բուրգունդիայի կոմսուհի Բեատրիսի հետ, ով Ռենո (Ռեժինալդ) Երրորդի դուստրն ու ժառանգն էր: Այսպիսով Շիկամորուսը կարողացավ տարածել իր գերիշխանությունը նաև Բուրգունդիայի մեծ չափեր ընդրկող թագավորության վրա: Ֆրիդրիխն ընդունեց Հողային խաղաղության պակտը ՝ Landfrieden-ը ՝ գրված 1152-1157 թթ, որը ենթադրում էր պատիժ մի շարք հանցագործությունների համար , որոնցից գլխավոր դրույթն արգելում էր ռազմական ուժի կիրառումը Սրբազան Հռոմեական կայրության ներքին խնդիրների լուծման համար: Ֆրիդրիխը իրեն հռչակեց որպես Հռոմեական աշխարգի միակ «Օգոստոս» , դադարելով ճանաչել Մանուել Առաջինի իշխանությունը: 
 
=== Հաջորդ իտալական արշավանքները ===
202 417

edits