«Խորհրդա-գերմանական պայմանագիր (1939)»–ի խմբագրումների տարբերություն

 
Սեպտեմբերի 21-ին ԽՍՀՄ-ը և Գերմանիան կնքեցին համաձայնագիր, որով կարգավորեցին զինվորական տեղաշարժերը Լեհաստանում{{Sfn|Nekrich|Ulam|Freeze|1997|p=130}}: Միասնական գերմանա-խորհրդային ռազմական շքերթներ տեղի ունեցան [[Լվով]] ու [[Բրեստ-Լիտովսկ]]ում, իսկ երկների ռազմական ղեկավարները հանդիպեցին այլ վայրում{{Sfn|Nekrich|Ulam|Freeze|1997|p=131}}: Ստալինը օգոստոսին որոշել էր կազմալուծել Լեհաստան պետությունը և խորհրդա-գերմանական հանդիպման ժամանակ քննարկվեց Լեհական տարածքի հետագա ճակատագիրը{{Sfn|Nekrich|Ulam|Freeze|1997|p=131}}: Խորհրդային պաշտոնյաները անմիջապես սկսեցին տարածքի [[խորհրդայնացում]]ը<ref name="Sowietyzacja">{{cite book|language=Polish|title=Sowietyzacja Kresów Wschodnich II Rzeczypospolitej po 17 września 1939|year=1998|editor-first=Adam|editor-last=Sudoł|page=441|publisher=Wyższa Szkoła Pedagogiczna|location=Bydgoszcz|isbn=83-7096-281-5}}</ref><ref name="Relocation">{{cite book|title=Demography and National Security|year=2001|editor1-first=Myron|editor1-last=Weiner|editor2-first=Sharon Stanton|editor2-last=Russell|pages=308–15|chapter=Stalinist Forced Relocation Policies|chapterurl=https://books.google.com/books?vid=ISBN157181339X&id=J9nuv7MGQ5MC&pg=PA309&lpg=PA309&dq=Sovietization&sig=QTVI52AN1LIHVn13mJYNqUyNCNw|publisher=Berghahn Books|isbn=1-57181-339-X}}</ref>: ԽՍՀՄ-ը կազմակերպեց փուլային ընտրություններ<ref name="Elections">{{cite web|language=Polish|first=Bartłomiej|last=Kozłowski|title="Wybory" do Zgromadzeń Ludowych Zachodniej Ukrainy i Zachodniej Białorusi|publisher=[[Naukowa i Akademicka Sieć Komputerowa|NASK]]|year=2005|work=Polska|location=[[Poland|PL]]|url=http://wiadomosci.polska.pl/kalendarz/kalendarium/article.htm?id=132394|accessdate=13 March 2006|deadurl=yes|archiveurl=https://web.archive.org/web/20060628125314/http://wiadomosci.polska.pl/kalendarz/kalendarium/article.htm?id=132394|archivedate=28 June 2006|df=}}</ref>, որի արդյունքը եղավ արևելյան Լեհաստանի ԽՍՀՄ-ին կցման լեգալացումը<ref name="Revolution">{{cite book|first=Jan Tomasz|last=Gross|title=Revolution from Abroad|year=2003|page=396|publisher=Princeton University Press|location =Princeton|isbn=0-691-09603-1|authorlink=Jan Tomasz Gross|url=https://books.google.com/?id=XKtOr4EXOWwC&pg=PA71&lpg=PA71&dq=October+22+1939}}.</ref>:
 
===Գաղտնի դրույթների թարմացում===
[[Պատկեր:Bundesarchiv Bild 101I-013-0068-18A, Polen, Treffen deutscher und sowjetischer Soldaten.jpg|thumb|right|Խորհրդային և գերմանացի զինվորները [[Լյուբլին]]ում:]]
[[Պատկեր:Mapa 2 paktu Ribbentrop-Mołotow.gif|thumb|right|Սեպտեմբերի 28-ին կնքված «Երկրորդ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը»: Լեհաստանի քարտեզը հաստատված Ստալինի և Ռիբենտրոպի մկողմից (ուշադրությունը կենտրոնացել է ''[[Կրեսի]]ի վրա''), Խորհրդա-գերմանական սահմանագծի հատատումը Լեհաստան ներխուժման արդյունքում:]]
 
Լեհական [[Կրեսի]] խորհրդային բանակի ներխուժումից տասնմեկ օր հետո Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը թարմացվեց [[Խորհրդա-գերմանական բարեկամության, համագործակցության և ժողովրդավարական պայմանագիր|Խորհրդա-գերմանական բարեկամության, համագործակցության և ժողովրդավարական պայմանագրով]]<ref>{{cite journal|url=http://www.yale.edu/lawweb/avalon/nazsov/gsbound.htm|title=German–Soviet Boundary and Friendship Treaty|publisher=Yale|ref=harv}}.</ref>, որով Գերմանիային տրվեց Լեհաստանում ավելի շատ տարածքներ, փոխարենը [[Լիտվա]]յի տարածքը (բացառությամբ [[Շեշուպե]] գետի ձախ ափի) Գերմանիայի ազդեցության շրջանակից անցավ ԽՍՀՄ-ին<ref name="wettig20">{{cite book|last=Wettig|first=Gerhard|title=Stalin and the Cold War in Europe|publisher=Rowman & Littlefield|place=Landham, [[Maryland|MD]], US|year=2008|isbn=0-7425-5542-9|pages=20–21}}</ref>: 1939 թվականի սեպտեմբերի 28-ին ՊՍՀՄ-ը և Գերմանիան միասին հայտարարեցին.
{{Quote|Գերմանական Ռայխի և ԽՍՀՄ կառավարությունները այսօր ստորագրված պայմանագրով վերջնականորեն լուծեցին այն խնդիրները, որոնք ծագել էին Լեհաստանի կազմալուծմամբ և մեծ նեդրում ունեցան տարածաշրջանում հետագա խաղաղության պահպանման համար: Նրանք արեցին ամեն հնարավորը, որ բավարարեն բոլոր ժողովուրդների խնդիրները և կանեն հնարավորը, որպեսզի ավարտեն ընթացիկ պատերազմը մի կողմից Գերմանիայի և մյուս կողմից Անգլիայի ու Ֆրանսիայի միջև: Երկու կառավարությունները ուղղակի միասնական գործելով` կանեն հնարավոր և անհնարինը, որպեսզի հասնեն այս նպատակին որքան հնարավոր է շուտ:
 
Այնուամենայնիվ երկու կառավարությունների ջանքերը կմնան անպտուղ, եթե Անգլիան և Ֆրանսիան նպատակաուղղված լինեն պատերազմը շարունակելու, բայցևայնպես Գերմանիայի և ԽՍՀՄ կառավարությունները կշարունակեն իրենց ջանքերը<ref>{{cite journal|url=http://www.yale.edu/lawweb/avalon/nazsov/dec939.htm|title=Declaration of the Government of the German Reich and the Government of the USSR of September 28, 1939|publisher=Yale|ref=harv|deadurl=yes|archiveurl=https://web.archive.org/web/20051126055850/http://www.yale.edu/lawweb/avalon/nazsov/dec939.htm|archivedate=November 26, 2005|df=}}.</ref>:}}
 
Հոկտեմբերի 3-ին Մոսկվայում Գերմանիայի դեսպան [[Վերներ ֆոն Շուլենբուրգ]]ը տեղեկացրեց [[Իոահիմ ֆոն Ռիբենտրոպ]]ին, որ ԽՍՀՄ կառավարությունը ցանկանում է իրեն կցել [[Վիլնյուս]] քաղաքը և նրա շրջակայքը: 1939 թվականի հոկտեմբերի 8-ին նոր խորհրդա-գերմանական համաձայնություն ձեռք բերվեց [[Վյաչեսլավ Մոլոտով]]ի և Գերմանիայի դեսպանի միջև<ref>{{cite journal|url=http://www.lituanus.org/1989/89_2_02.htm|last=Domas|first=Krivickas|title=The Molotov–Ribbentrop Pact of 1939: Legal and Political Consequences|journal=Lituanus|volume=34|date=Summer 1989|issn=0024-5089|issue=2|ref=harv}}.</ref>:
 
[[Մերձբալթյան երկրներ]] [[Էստոնիա]]յին, [[Լատվիա]]յին և [[Լիտվա]]յին ոչինչ չէր մնում քան ստորագրել այսպես կոչված ''Ընդհանուր պաշտպանության և աջակցության պակտ''-ը, որով թույլատրեցին խորհրդային զորքերին մուտք գործել իրենց տարածք<ref name="wettig20" />:
 
== Ծանոթագրություններ ==