Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 23 բայտ ,  11 ամիս առաջ
* Տուրմալինի պիեզոէլեկտրական հատկությունները, որպես բացասական իոնների աղբյուր, օգտագործվում է բժշկական սարքավորումներում՝ առողջարար ներքնակներ, կիսավարտիքներ, կիսագուլպաներ, բարձեր, գոտիներ, ծնկակապեր և այլ կոնտակտային հարմարանքներ, որոնք իբր էֆեկտիվ են հենաշարժային համակարգի ֆունկցիաների բարելավման համար: Բայց միջազգային բժշկությունը թերահավատորեն է վերաբերվում բուժման այդ եղանակներին:
* Գույնից ու թափանցիկությունից կախված տուրմալինները պատկանում են կամ թանկագին, կամ էլ դեկորատիվ շինարարական քարերի շարքին: Ավելի թանկ են գնահատվում կանաչ, կապույտ, կարմրամորեգույն, ինչպես նաև պոլիքրոմ կանաչակարմիր տուրմալինների թափանցիկ տարատեսակները:
*ՈՒժեղ պլեոքրոմիզմի[[Պլեոքրոիզմ|պլեոքրոիզմի]] պատճառով մուգ գույնի բյուրեղները [[երեսակում]] են այնպես, որ քարի մակերևույթը զուգահեռ լինի բյուրեղի առանցքին: Բաց գույնի բյուրեղների վերամշակվող մակերևույթը պետք է ուղղահայաց լինի գլխավոր առանցքին, դրանով գույնը ավելի խորքային են դարձնում:
* Տուրմալինը մինչև 450—650 °C տաքացնելիս ստանում են թանկարժեք տեսակներ, կարմրադարչնագույնը դառնում է վարդագույն, իսկ մուգ կանաչը՝ զմրուխտի գույն: Հանդիպում են ապակուց պատրաստված նմանակումներ: