«Անդրես Ինիեստա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Բարսելոնա: փոխարինվեց: կրկին անգամ → կրկին (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 29.
'''Ինիեստա''' (Iniesta) կամ Անդրես Ինիեստա Լուխանը (Andres Iniesta Lujan, {{ԱԾ}}), իսպանացի ֆուտբոլիստ։
 
Տասներկուամյա Ինիեստային [[Բարսելոնա]]յի մասնագետները հայտնաբերել են Ալբասետեի համանուն թիմի կազմում, և շուտով Անդրեսը տեղափոխվել է Բարսելոնա։ Ինիեստան Բարսայի հիմնական կազմում իր դեբյուտը նշել է 2002 թվականի հոկտեմբերի 29-ին Չեմպիոնների Լիգայի խաղում, որտեղ նրա թիմը խաղում էր Բրյուգգեի դեմ։ [[2003]]-[[2004]] թթ.-ի մրցաշրջանում Ինիեստան արդեն անցկացրեց տասնմեկ հանդիպում և խփեց մեկ գոլ։ Այդ ժամանակ նա հիմնականում փոխարինում էր Բարսելոնայի գլխավոր աստղին՝ Ռոնալդինյոյին։ Իսկ հաջորդ՝ [[2004]]-[[2005]] մրցաշրջանում, Անդրես Ինիեստան ամրապնդեց իր տեղը թիմի հիմնական կազմում՝ խաղալով Իսպանիայի առաջնությաունումառաջնությունում 37 խաղ։ Ինիեստան այդ տարիներին իրեն դրսևորեց որպես բարձրակարգ և տաղանդավոր ֆուտբոլիստ, և նրա հայտնվելը նաև Իսպանիայի ազգային հավաքականի կազմում ոչ ոքի համար անակնկալ չեղավ։ [[2006]] թ.-ին նա [[Իսպանիա]]յի ընտրանու կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը, իսկ [[2008]] թ.-ին դարձավ [[Եվրոպա]]յի չեմպիոն։
 
Ինիեստան Բարսելոնայի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է։ Նրա կարիերայի ամենակարևոր գոլը դարձավ [[2008]]-[[2009]] մրցաշրջանի [[Չեմպիոնների Լիգա]]յի կիսաեզրափակիչ պատասխան խաղում հանդիպման 90+3-րդ րոպեին Չելսիի դարպասը խփած գնդակը։ Այդ գոլի շնորհիվ Բարսելոնան եզրափակիչի ուղեգիր նվաճեց և հետագայում էլ նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը՝ հաղթելով Մանչեստեր Յունայթեդին։ Յունայթեդի դեմ եզրափակիչից առաջ Ինիեստայի մասնակցությունը խաղին կասկածի տակ էր։ Սակայն Անդրեսը արագացված վերականգնողական կուրս անցավ և կարողացավ մասնակցել այդ կարևորագույն խաղին ու օգնեց Բարսելոնային նվաճել Եվրոպայի լավագույն ակումբի կոչումը։