«Ֆելիքս Պետրոսյան»–ի խմբագրումների տարբերություն

== Կենսագրություն ==
 
==Ֆելիքս Պետրոսյանը ծնվել է 1987 թվականին Երևան քաղաքում՝ արցախյան ազատամարտիկ, ՀՀ Ազգային Ժողովի Աշխատակազմի Գործերի Կառավարչության աշխատակից (1988-1994թթ.) Գևորգ Պետրոսյանի ընտանիքում։ 2004թ. թվականին բարձր առաջադմությամբ ավարտել է Երևանի Անտոն Չեխովի անվան միջնակարգ դպրոցը։ 2007-2009թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ 2014թ. ավարտել Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի «Իրավագիտության և Միջազգյաին Հարաբերություններ» ֆակուլտետի Միջազգային Հարաբերությունների բաժինը։
2006թ. զույգ եղբոր՝ Նարեկ Պետրոսյանի և ընկերների հետ ձևավորել է «Հայք» երաժշտական խումբը։ 2009թ-ից՝ զորացրումից հետո, ծավալել է պրոդյուսերական գործունեություն, մասնավորապես՝ հանդիսացել է նախկինում «Հայք» երաժշտական խմբի, այժմ՝ PlayBack Production-ի պրոդյուսր։
2014 թվականից Ֆելիքս Պետրոսյանը տարատեսակ ջեռնարկատիրական գործունեություն է իրականացրել ինչպես Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ տարբեր երկրներում։
== Հասարակական ակտիվություն==
 
== Ավարտելով ուսումնառությունը՝ Ֆելիքս Պետրոսյանն ակտիվորեն լծվել է հասարակական գործունեության՝ դառնալով հիմնադիր և համահիմնադիր հասարակական տարբեր կազմակերպությունների։ 2014թ. հիմնադրել է «Հայասա» երիտասարդական հասարակական կամակերպությունը, այնուհետև դարձել է համահիմնադիր։ Հասարակական գործունեության ծավալման ընթացքում բարձրաձայնել է ազգային փոքրամասնությունների խնդիրները, նրանց իրավունքների պաշտպանության հարցերը, մշակույթի ներկայացման ծրագրերը և այլ կարևոր հարցեր:
Ինչպես նաև, կրկին ուղղորդվելով մարդասիրական նկատառումներով՝ շարունակել է հասարակական գործունեություն ծավալել նաև արտասահմանյան մի շարք երկրներում։ Իտալիայում, Հոլանդիայում, Նորվեգիայում գործող փախստականների համակեցության ճամբարներում որպես կամավոր օգնություն է ցուցաբերել տարբեր երկրների պատերազմական գործողություններից տուժած որբ երեխաներին՝ դասավանդելով նրանց անգլերեն ու ռուսերեն լեզուներ, այդ թվում նաև՝ առաջին օգնության դասընթացներ:=