«Դմիտրի Ղիփիանի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 16.
}}
 
Դմիտրի Իվանի Ղիփիանի ([[ապրիլի 14]] [[1814]], [[Մերեթ (Գորիի շրջան)|Մերեթի]] [[Գորիի մունիցիպալիտետ|Գորիի գավառ]] - [[հոկտեմբերի 24]] [[1887]], [[Ստավրոպոլ]]), [[Վրացիներ|վրացի]] քաղաքական, պետական, հասարակական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ:<ref name="ՍԿԹՔԳ">Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. [http://www.raa-am.com/TiflisMayors/Mayors_arm.amboxg.poqr.pdf {{ref-hy}}] [http://www.raa.am/TiflisMayors/Mayors_rus.amboxg.poqr.%20pdf..pdf {{ref-ru}}]</ref>:
 
Դ. Ղիփիանին 3 տարեկան հասակում կորցրել է հորը, ով ազնվական էր և Մերեթ էր տեղափոխվել Աբաշիից:<ref name="«მოგზაური», 1999, N 2, էջ 8.">«მოგზაური», 1999, N 2, էջ 8.{{ref-ge}}</ref> Ղիփիանիների տոհմական կալվածքը գտնվում էր Բորժոմի կիրճում՝ [[Քվիշխեթ]]ի գյուղ: 1845 թվականին ամուսնացել է գեներալ Գիորգի Ճիլաշվիլու դստեր՝ Նինոյի հետ:<ref name="ՍԿԹՔԳ"/>:
 
== Քաղաքացիական գործունեություն ==
1830-1859 թվականներին Դ. Ղիփիանին զբաղեցրել է տարբեր քաղաքացիական պաշտոններ: Ավագ եղբոր՝ Քայխոսրոյի հոգածությամբ փոխադրվել է Թիֆլիս և ընդունվել 8-ամյա հոգևոր ուսումնարան, սակայն ընդամենը 2 տարի անց փոխադրվել է Ազնվականական ուսումնարան ուսումը շարունակելու համար: 1830 թվականից սկսել է դասավանդել Թիֆլիսի գիմնազիայում: 1834 թվականին ծառայության է անցել [[Վոլոգդայի մարզ|Վոլոգդայի]] նահանգային կառավարման գրասենյակային աստիճանավորների կազմում, որտեղ էլ 1835 թվականին ընտրվել է քարտուղար: Նույն թվականին նշանակվել է նահանգապետի քաղաքացիական գրասենյակի կառավարչի պաշտոնակատար: 1837 թվականին գրանցվել է Վրաստանի Գերագույն կառավարման գործադիր շահագործման հաստիքացուցակում և գործուղվել Վրաստանի նահանգապետի քաղաքացիական գրասենյակի տրամադրության տակ: Նույն թվականին նշանակվել է Վրաստանի նահանգապետի քաղաքացիական գրասենյակին կից հատուկ հանձնարարությունների բաժնի աստիճանավոր, 1838 թվականին՝ Վրաստանի նահանգապետի քաղաքացիական գրասենյակի քարտուղար և “Закавказский Вестник”-ի խմբագիր, սակայն կայսերական կառավարչի խնդրանքով մնացել է նույն պաշտոնում որպես քարտուղար: 1839 թվականին փոխադրվել է Վրաստանի գլխավոր հրամանատարի գրասենյակ: 1841 թվականին նրան շնորհվել է տիտղոսային խորհրդականի, 1843 թվականին՝ արտգործերի խորհրդականի թեկնածուի կոչում, իսկ 1845 թվականին նշանակվել է Գլխավոր վարչության գրասենյակի տնօրենի պաշտոնակատար: Այս վարչության լուծարվելուց հետո՝ 1846 թվականին, դարձել է Գլխավոր վարչության խորհրդի գործերի կառավարիչ: Նույն թվականին նրան տրվել է առևտրական խորհրդականի, 1854 թվականին՝ ավագ խորհրդականի կոչում: Նույն թվականին հաստատվել է ավագ խորհրդականի պաշտոնում, 1856 թվականին՝ Կովկասյան փոխարքայի գրասենյակում՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 1857 թվականին նրան շնորհվել է Սուրբ Ստանիսլավի առաջին աստիճանի շքանշան, նշանակվել է Անդրկովկասյան երկրամասի Գլխավոր Վարչության խորհրդի անդամ, 1859 թվականին՝ Կովկասյան փոխարքայի խորհրդի անդամ: 1860 թվականին շնորհվել է Սուրբ Աննայի առաջին աստիճանի շքանշան, իսկ 1862 թվականից անցել է թոշակի: Ավելի քան 10 տարի եղել է Թիֆլիսի նահանգային գիմնազիայի պատվավոր հոգաբարձու: 1864 թվականին շնորհվել է Սուրբ Աննայի առաջին աստիճանի շքանշան՝ թագով, 1866 թվականին՝ Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան: Եղել է Թիֆլիսի նահանգի ազնվականության առաջնորդը:<ref name="ՍԿԹՔԳ"/><ref name="Акты собранные Кавказскою Археографическою комиссиею, том X, Тифлис 1885, ст. XXII.">Акты собранные Кавказскою Археографическою комиссиею, том X, Тифлис 1885, ст. XXII.{{ref-ru}}</ref>:
 
[[Ղրիմի պատերազմ]]ի ժամանակ գեներալ [[Բարսեղ Բեհբութով]]ի կողմից նշանակվել է ռազմական գրասենյակի պետ: 1864 թվականին ընտրվել է «Ազնվական միության» նախագահ և հիմնել գրագիտություն տարածող դպրոց:<ref name="ՍԿԹՔԳ"/><ref name="«მოგზაური», 1999, N 2, էջ 8-9.">«მოგზაური», 1999, N 2, էջ 8-9.{{ref-ge}}</ref>:
 
== Հասարակական գործունեություն ==